USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հավատա՞նք «Հայաստան» հիմնադրամին, թե՝ ոչ. սա է խնդիրը
2019-01-23 14:55:00
Տպել Տպել

Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ գլոբալիզացիոն գործընթացները մտնում են յուրատեսակ տրանսֆորմացիայի փուլ, ու մեծանում է հատկապես ցանցային կառավարման դերակատարությունն, աշխարհում սկսվում է կարևորվել հատկապես այն համայնքների, ազգերի դերը, որոնք կարող են գլոբալ կառավարիչներին առաջարկել այնպիսի գործիքակազմեր, որոնք կօգնեն նրանց՝ է՛լ ավելի մեծ արդյունավետությամբ լուծելու ծառացած խնդիրները:



Հունվարի 20-ին, Լոս Անջելեսում, «Մադաթյան Ռեզիդենսիում» կազմակերպվել էր ոչ պաշտոնական մտերմիկ բնույթ կրող հանդիպում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ղեկավարության ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին ինչպես սփյուռքյան բազմաթիվ ազդեցիկ դեմքեր, մեծահարուստներ, արվեստագետներ, այնպես էլ՝ լրագրողներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ և այլոք:

Միջոցառմանը, որի ընթացքում ելույթ ունեցան «Հայաստան» Համահայկական հիմնադիր նախագահ Հայկակ Արշամյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, համայնքում ճանաչված գործարար Արմեն Սահակյանը, ովքեր իրենց խոսքում կարևորեցին հատկապես Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում, մատնանշեցին այն բացառիկ գործառույթները, որոնց իրականացմամբ է, որ Սփյուռքն ի վիճակի կլինի հասնել հզոր Հայրենիքի կերտմանը, հայկական հեղափոխության տոտալ կապիտալիզացմանն ու հայության տարբեր հատվածների միջև փոխվստահության ավելացմանը:
Մասնավորապես՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր խոսքում ընդգծեց հայության ցանցապետության տրամաբանությամբ ապրելու ու արարելու կարևորությունը, որն օգնելու է Հայաստանին ու Սփյուռքին՝ դառնալու մեկ ամբողջություն, արդյունավետորեն օգտագործելու այն իրական ներուժը, որն ունի ողջ հայությունը, դառնալու կրեատիվ կենտրոն:
Այս իմաստով նկատենք, որ Արշամյանի գաղափարներն իսկապես նշանակալից են, ու եթե իսկապես հաջողվի կյանքի կոչել նրա կողմից առաջ քաշված գաղափարներն, ապա Հայաստանը թռիչքաձև զարգացում կգրանցի՝ լուծելով այսօր դեռևս անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ, դառնալով այն առանցքը, որը դեպի իրեն կձգի ողջ հայությանը:

Այդ ճանապարհին Արշամյանը կարևորեց հատկապես դիվանագիտական ներկայացուցչություների դերի մեծացումը՝ ընդգծելով դիցուք Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության դերը համայնքի կյանքում:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էլ իր խոսքում շեշտեց Հայաստանի՝ ողջ հայությանը պատկանելու փաստը: Հայրենիքն առանձին վերցրած մեկի սեփականությունը չէ, ու դրա առաջընթացի հարցում պետք է ներդրում ունենան բոլոր հայերն, իսկ այդ ճանապարհին «Հայաստան» Համահայկական հիմնդրամն իր հերթին պետք է տրամադրի այն երաշխավորված գործիքակազմերը, որոնց գործունեությունը որևիցե կասկածի տեղիք չի տա և որոնց օգնությամբ ու միջոցով աշխարհում ապրող ամեն մի սփյուռքահայ կկարողանա սեփական լուման ունենալ Հայրենիքի զարգացման գործում՝ լինի այն մեծ, թե՝ փոքր:
Ինչ վերաբերում է համայնքում շատ հայտնի գործարար ՝ Արմեն Սահակյանի հնչեցրած մտքերին, ապա դրանցում հիմնական շեշտադրումն ընկած էր տեղի ուենցած հեղափոխությամբ Հայաստանի առաջ բացվող հնարավորություններին: Ըստ Սահակյանի՝ հեղափոխությունը սփյուռքյան բազմաշերտ շրջանակներում, անկասկած, շատ ավելի խորն է ընկալվել ու արձագանք գտել, հուսահատության ճիրաններից դուրս բերել սփյուռքահայերին ու հույս արթնացրել, որ այսուհետ Հայաստան-Սփյուռք կապերը կկրեն շատ ավելի խորը, համապարփակ բնույթ, քան նախկինում էր: Անդրադանալով իշխանությունների հասցեին ԶԼՄ-ներում հնչող քննադատություններից՝ նա նորմալ երևույթ համարեց՝ վստահություն հայտնելով, որ հենց առողջ քննադատությունն է նաև, որ օգնելու է նոր իշխանություններին առավել կատարյալ գտնվել, թույլ տալ իսկապես նվազագույն բացթողումներ:

Դե ինչ, այսքանից հետո մեզ մնում է միայն հուսալ, որ Հայկակ Արշամյանն իսկապես իր խոսքի տերը կլինի ու ամենասեղմ ժամկետներում կնյութականացնի այն բոլոր խոստումներն ու կյանքի կկոչի այն տեսլականը, որոնցով «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ղեկավարը կիսվեց ոչ պաշտոնական բնույթ կրող միջոցառման մասնակիցների հետ:
Որպես կարծիք, ասենք՝ այսքան տարիներ համբերել ենք,իսկ այժմ անսալով Արշամյանի կոչին, նրա ազնիվ էությանն ու արդարամիտ սկզբունքայնությանը մի քիչ էլ կհամբերենք, ճարներս ի՞նչ…
Միանշանակ է, սակայն, որ այս անգամ էլ տապալվելու պարագայում իշխանությունները կարող են մոռանալ Սփյուռքի ներուժը բանեցնելու մասին ու ստիպված են լինելու համակերպվել այն բոլոր հետևանքների հետ, որ անխուսափելիորեն առաջ են գալու բարեփոխումները տապալելու պարագայում:

 

Այս նյութը դիտել են - 24123 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook