- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ի՞նչ խնդիրների ու վտանգների առջև է կանգնած Ստրասբուրգի հայությունն այսօր, ովքե՞րեն մեր ներկայացուցիչները «Մարդու իրավունքների» և «Եւրոպականարդարադատության» քաղաքում, ովքե՞ր էին կանգնած «Գորշ գայլերի» դիմաց Փերինչեքիդատավարության օրերին, և որքանո՞վ են սերտ Հայաստան-Ստրասբուրգ ոչ պաշտոնականկապերը, փորձեցինք պարզել Ստրասբուրգում գործող «Հայորդի» երիտասարդականմիության հիմնադիր-ղեկավարներից Համլետ Հովսեփյանի՝ «Արևելքին» տված հատուկ հարցազրույցում:
-Ինչպե՞ս ստեղծվեց «Հայորդի» միությունը:
-Մինչ «Հայորդիի» հիմնումն այստեղ տեր հայր ունեինք՝ Տեր-Վաչեն: Ամեն կիրակի պատարագ էր անցկացվում, տարբեր տոների առթիվ միջոցառումներ էին կազմակերպվում, համայնքի հիմնական կորիզը եկեղեցու շուրջ էր հավաքվում: Մոտ հինգ տարի Տեր Վաչեն մնաց Ստրասբուրգում, սակայն անցյալ տարի նրան տեղափոխեցին այստեղից, համայնքը մնաց առանց տեր հոր: Մենք ընկերներով որոշեցինք ինչ-որ կազմակերպություն ստեղծել, որ գոնե կարողանանք պահպանել այն, ինչը ստեղծվել էր այն հինգ տարիների ընթացքում, երբ Տեր-Վաչեն այստեղ էր: Որոշ բյուրոկրատական քաշքշուկներից հետո ի վերջո կարողացանք գրանցել մեր երիտասարդական միությունը՝ «Հայորդին», որի ստեղծմանն ինձ հետ միասին մասնակցել են եղբայրս՝ Դավիթ Հովսեփյանը, Սարգիս Մախտեսյանը, Գարիկ Ունուսյանը, Դավիթ Ավագյանը և Թոմ Հակոբյանը:
-Արդեն հասցրել եք որոշ կարևոր ձեռնարկներ կազմակերպել, պատմեք այդ մասին:
-Մեզ համար շատ կարևոր միջոցառում էր Փերինչեքի դատավարության ժամանակ մեր ակցիան՝ Մարդու իրավունքների դատարանի դիմաց: Կարելի է ասել թուրքերին դեմ առ դեմ էինք դուրս եկել, Գերմանիայից մի քանի ավտոբուս թուրք էին բերել հատուկ այդ օրվա համար, շատ կազմակերպված են գործում, դե իսկ մենք էլ մեր ուժերով էինք հավաքվել, բայց պատվով դուրս եկանք: Ամենաազդեցիկը, թերևս, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումն էր, երբ ծածկված բերաններով լուռ ակցիա անցկացրեցինք: Հունվարի 19-ին էլ Հրանտ Դինքին նվիրված հիշատակի միջոցառում անցկացրեցինք, թուրք մտավորականներ մոտեցան մեզ, ասացին՝ «Ապրեք»: Հրանտին անձամբ ճանաչում էին:
-Ստրասբուրգում շատ ակտիվ է թուրքական տարրը, և «Գորշ գայլերի» գլխավոր դեմքերիցոմանք հենց այդտեղ են բնակվում: Որևէ խոչընդոտ, բախումներ, լարվածություն եղե՞լ է դրահետ կապված:
-Թուրքերն իսկապես լուրջ քանակ ու ակտիվություն ունեն այստեղ: Թվով մեզանից մոտ չորս անգամ շատ են և ավելի վաղուց են հաստատվել Ստրասբուրգում: Որոշ լուրջ ֆրանսիացի պաշտոնյաներ անգամ մեզ խրախուսում են այն առումով, որ դժվար է պրոհայկական գործունեություն ծավալել Ստրասբուրգի պես մի վայրում, որտեղ այսքան մեծաքանակ և ազդեցիկ թուրքական համայնք կա: Անգամ երբ ոստիկանության հետ պիտի պայմանավորվենք մեր ակցիաների անցկացման վերաբերյալ, բավականին պատրաստակամությամբ են մեզ ընդառաջում ու անգամ չեն թաքցնում իրենց ուրախությունը. «Ինչ լավ է, որ դուք էլ ակտիվացաք վերջապես»:
Իհարկե, նրանք ուրախանում են, որովհետև հույս ունեն, որ մենք հակակշիռ կդառնանք թուրքական տարրի դեմ, որն արդեն անհանգստություն է պատճառում Ֆրանսիային՝ ոչ միայն Ստրասբուրգում:
Ինչ վերաբերվում է «Գորշ գայլեր» կազմակերպությանը, ապա մենք գիտենք, որ նրանք մեզ հետևում են և անգամ մարդիկ են ուղարկում մեր միջոցառումներին: Մենք աշխատում ենք մեզ հանգիստ ու հավասարակշռված պահել: Բացահայտ բախումներ, ոտնձգություններ չեն եղել, նրանք այդ առումով ավելի ագրեսիվ են քրդերի նկատմամբ, միշտ բախվում են: Իսկ քրդերը միշտ փորձում են ավելի հայամետ դիրքից խոսել մեզ հետ:
-Քրդերը մասնակցու՞մ են ձեր ակցիաներին:
-Քրդերը մեկ անգամ չէ, որ առաջարկել են միանալ մեզ, սակայն մենք զգուշություն ենք դրսևորում: Փերինչեքի դատի ժամանակ էլ են ցանկացել միանալ, Հրանտ Դինքի հիշատակի միջոցառմանն էլ, բայց ես թույլ չտվեցի: Կարծում եմ, դա արդեն այլ կոնտեքստ ու այլ ազդեցություն կունենա, այդքան էլ ճիշտ չի: Ի դեպ՝ Հրանտ Դինքի նահատակության օրը ալեւի քրդերը մեզանից առաջ մեծ ցույց էին արել Մարդու իրավունքների դատարանի առջև: Իհարկե, ակցիան Դինքի համար չէր, Թուրքիայում քրդերի կոտորածների դեմ էին բողոքում, բայց դե օրը պատահական չէին ընտրել, որ ուշադրություն գրավեն: Այսպես թե այնպես, մեր կողքին էլ եթե լինեն, ամեն մեկն իր շահին է նայում:
-Ուրիշ հայկական կամ առհասարակ այլ կազմակերպությունների հետ համագործակցու՞մեք:
-Սկզբում մեզ չէին ճանաչում, սակայն հիմա արդեն սկսել ենք տարբեր արձագանքներ ստանալ Սփյուռքից՝ Ֆրանսիայի, Կանադայի հայերից ոմանք մեզ հետ կապ են հաստատում:
Հրանտ Դինքին նվիրված ակցիայի ժամանակ առաջին անգամ համագործակցեցինք Թուրքիայի հայ երիտասարդական միության՝ «Նոր Զարթոնքի» հետ: Դա մեր առաջին լուրջ համագործակցությունն էր:
Ստրասբուրգից առաջարկներ ստացել ենք տեղի թուրքական կազմակերպություններից մեկից՝ մշակութային ոլորտում համագործակցության վերաբերյալ: Սակայն չենք ընդունել առաջարկը, ոչ այնքան կազմակերպության թուրքական լինելու համար, այլ որովհետև հստակություն չտեսանք առաջարկի մեջ:
-Որո՞նք են Ստրասբուրգի հայ համայնքի առաջնային խնդիրներն այսօր:
-Հոգևոր առաջնորդի, դպրոցի բացակայությունը: Երեխաները հայերեն կրթություն չեն ստանում: Որոշել ենք այս տարի հայոց լեզվի, ինչպես նաև հայկական երգ ու պարի դասընթացներ կազմակերպել: Համայնքը, կարելի է ասել նոր է, քսան տարվա պատմություն ունի: Այստեղ հիմնականում հայաստանցի գաղթականներ են, ոչ ավանդական սփյուռքի ներկայացուցիչներ: Բավականին դժվար է աշխատել, երբ հիմք չկա, բայց առաջին քայլերն արդեն արված են: Մեզ համար հիմա ամենակարևորը Հայաստանի հետ կապերն են: Մարդիկ երբեմն փախստականի կարգավիճակով են հաստատվում այստեղ, չունեն փաստաթղթեր և չեն կարողանում ազատ գնալ-գալ Հայաստան: Երեխաները մոռանում են լեզուն, մշակույթը կորչում է: Երբեմն անցկացնում ենք մշակութային երեկոներ, ֆիլմերի դիտումներ, որպեսզի և մարդիկ մոտ զգան իրենց Հայաստանին և հավաքվեն, իրար ճանաչեն: Բայց հայաստանցի ներգաղթյալների համայնքները միշտ էլ տարբերվում են ավանդական սփյուռքից, քանի որ նրանց գաղթի պատճառները սոցիալական են, նրանց պահանջներն էլ են այլ: Փաստերը ցույց են տալիս, որ նրանք ավելի շուտ են ձուլվում, կամ էլ սոցիալական խնդիրներից, վաստակելու խնդիր ունենալու պատճառով շատերը չեն էլ հասցնում ապրել ակտիվ համայնքային կյանքով: Եկեղեցու դերն այդ հարցում անփոխարինելի է, իսկ հիմա մեզ փաստացի թողել են առանց գործող եկեղեցու:
-«Հայորդին» հասցրել է նաև բավականին ամուր կապեր հաստատել Հայաստանիերիտասարդների հետ, և վերջերս համատեղ ուժերով ակցիա անցկացրեցիք Հայաստանիսահմանամերձ գյուղերի երեխաների համար, պատմեք մի փոքր այդ մասին:
-Այո, մեզ համար շատ կարևոր է Հայաստանի հետ կապը: Անցյալ տարի միտք հղացավ օգնություն ուղարկել Հայաստանի սահմանամերձ գյուղերին: Նախ չգիտեինք, թե ինչպես կարձագանքեն մարդիկ, ինչպես կընդունեն այդ օգնությունը: Ամառը Հայաստանում էի, որոշ բաներ վերցրեցի, հագուստ և այլն, ուսապարկս հագա, գնացի Տավուշի կողմ: Գյուղերից մեկում հենց դրսում կանգնած մարդկանց սկսեցի հարց ու փորձ անել, թե հնարավո՞ր է մարդիկ լինեն, որ ցանկանան անվճար հագուստ վերցնել իրենց երեխաների համար: Մարդիկ հավաքվեցին և սկսեցին կազմակերպված ձևով իմ տարածը բաժանել իրար միջև: Տեսա, որ խնդիր չկա, սկսեցինք ավելի մեծ մասշտաբով կազմակերպել: «Հայորդիի»երիտասարդներով հավաքվեցինք, երեխաների համար փաթեթներ պատրաստեցինք, մենք ցանկանում էինք, որ հենց եւրոպական հագուստ ուղարկվի, դրա համար գումար հավաքելու և ուղարկելու փոխարեն հենց այդ օգնությունն ուղարկեցինք: Բելգիայից բեռնատար մեքենաներով ուղարկեցինք հինգ մեծ փաթեթ, երկուսը գնաց Արցախ, երեքը՝ Տավուշ: Չնայած բարեգործություն էր, բայց Հայաստանում մաքսատուրք գանձեցին: Հայաստանի մեր ընկերները արագ ինքնակազմակերպվեցին և բեռները գյուղեր հասցրեցին, նաև մեր ընկերներից մեկը Ձմեռ Պապիկի հագուստով այցելեց, մանուկների հետ պարեցին-երգեցին: Այդպես Ամանորին մի փոքրիկ անակնկալ մատուցեցինք սահմանամերձ գյուղերի երեխաներին:
Սահմանամերձ գյուղերին օգնելը մեզ համար առաջնային պարտք է, այսպիսի ակցիաները դեռ կշարունակվեն: Հայաստանի մեր ընկերների փոխանցմամբ բավականին ծանր վիճակում է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը, քանի որ դաշտերն ականապատված են, և մարդիկ չեն կարողանում հող մշակել: Նաև որոշ մարդիկ իրենց տունն անգամ չունեն, օրինակ Նարինե Ազիզբեկյանի և Գագիկ Ղարաքեշիշյանի ընտանիքը իրենց հարևանների տանն են բնակվում:
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes