- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հրապարակ».Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանի սանձազերծեց պատերազմ Արցախի ու Հայաստանի դեմ, «Հայաստան համահայկական հիմնադրամը» սկսեց դրամահավաք՝ ուղղված հայրենիքի պաշտպանությանը, սահմանին ու զինվորին։
Արդեն յոթերերդ օրն է, ինչ պատերազմ է և դրան զուգահեռ՝ դրամահավաք, և այս յոթ օրերի ընթացքում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հաշվին փոխանցվել է ընդամենը 21 մլն դոլար գումար։ Հիմադրամի կայքում ավելի ստույգ գրված է՝ 21,571,647.25 դոլար։
Սա, բնականաբար, շատ փոքր գումար է պատերազմող երկրի համար, որն այսօր միլիոնավոր դոլարներ է ծախսում թշնամու սանձազերծած պատերազմին դիմագրավելու և հաղթանակի հասնելու համար։ Դա գիտակցում են նաև իշխանությունները։ Այդ է պատճառը, որ «Իմ քայլի» տարբեր պատգամավորներ, անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը իրենց ֆեյսբուքյան էջերում քանի օր է՝ տեղադրում են դրամահավաքի արդյունքներն ու կոչ անում էլի հանգանակությւոններ կատարել, որովհետև դա քիչ է։ նույն Գոհար Աբաջյանն անգամ ինչ-որ հաշվարններ էր ներկայացրել, ըստ որոնց՝ Հայաստանի ու Արցախի վրա պատերազմի ամեն օրն ավելի քան $30 մլն է նստում, մինչդեռ պատերազմի 5 օրում մենք հավաքել էինք ընդամենը 18մլն դոլար։ Այսօր՝ 3 մլն ավելի։
Նույն կոչով դիմել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որ հավաքված գումարը շատ քիչ է մեր ազգային ներուժի համեմատ:
Եվ, իսկապես, ինչո՞ւ է այսքան քիչ գումար հահաքվել այս օրհասական պահին, երբ մենք իսկապես կյանքի ու մահվան կռիվ ենք մղում թշնամու դեմ, և մեր ամեն մի լուման որոշիչ է այստեղ: Շատերի մոտ է հարց առաջանում՝ ո՞ւր են մեր օլիգարխների միլիոնները, որոնցից ամեն մեկի կարողությունը մի քանի անգամ գերազանցում է հավաքված 21 մլն դոլարը: Խոսքը ընդդիմադիր, իշխանական ու ոչ իշխանական օլիգարխների մասին է՝ սկսած նրանցից, ովքեր այսօր քրեական գործերով են անցնում, վերջացրած՝ «անմեղներով» ու իսկապես անմեղներով: Էլ չենք խոսում սփյուռքի մասին, որտեղ բազմաթիվ խոշոր գործարարներ ունենք, ովքեր դոլարով միլիոնատերեր են և հսկայական կարողություն ունեն:
Իհարկե, այս օրերին թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի տարբեր գործարարներ, փող ունեցող քաղաքական ու ապաքաղաքական դեմքեր տարատեսակ օգնություններ ցուցաբերեցին Արցախին ու ռազմաճակատին, գումարներ փոխանցեցին, սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ ուարկեցին Արցախ, այստեղ Արցախից տեղափոխված ընտանիքների կեցության հարցերն են ապահովում: Բայց այդքանով հանդերձ, երբ նայում ենք հավաքված գումարի չափին, հասկանում ենք, որ մենք մեր ունեցած ներուժի շատ չնչին մասն ենք օգտագործում:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..