- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ». Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը հայտարարում է, որ իրեն թույլ չի տվել լսել Ջհանգիրյան-Վարդազարան երկխոսության ձայնագրությունը: Ստացվում է, որ այս «սուրբն» իր արժանապատվությունից ցածր է համարել Ջհանգիրյանի անկեղծ զրույցը մեկնաբանելը: Այդ դեպքում, անհասկանալի է, թե Ջհանգիրյանն ինչպես էր պատրաստվում նրան երաշխավորել այդ բարձր պաշտոնի համար:
Լրահոսն ալեկոծվել է ավելի շատ Ջհանգիրյանի խոսքի մշակույթի, քան նրա վտանգավոր մտքերի առնչությամբ: Պարոն Զեյնալյան, դրա վրա պետք է կենտրոնանայիք և ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ նաև հիմնավորված, մեկնաբանեիք ձեր վերադասի վարքագիծը:
Խոսքի մշակույթը պարունակում է երեք բաղադրիչ. նորմատիվային, հաղորդակցային (կոմունիկատիվ), էթիկական: Ակնհայտորեն, Ջհանգիրյանի և Վարդազարյանի հանդիպման ժամանակ կարևորվել է հաղորդակցային բաղադրիչը: Լեզվաբանները միշտ ընդունում են խոսքի մշակույթի կոմունիկատիվ կողմի կարևորությունը: Դեռևս խորհրդային ժամանակներում Ս.Օժեգովը գրել է. «Խոսքի բարձր մշակույթը դա լեզվի միջոցով սեփական մտքերը ճիշտ փոխանցելու կարողությունն է: Ճիշտ խոսքը համարվում է այն, որում պահպանվում են ժամանակակից գրական լեզվի նորմերը…Սակայն խոսքի մշակույթը կայանում է ոչ միայն լեզվի նորմերին հետևելու մեջ: Այն կայանում է նաև ոչ միայն սեփական միտքն արտահայտելու ճշգրիտ, այլև ըմբռնելի (այսինքն՝ ավելի արտահայտիչ) և ավելի տեղին (այսինքն՝ տվյալ դեպքի համար ավելի հարմար) միջոց գտնելու մեջ» (տե՛ս Культура русской речи: учебник для вузов / под ред. Л. К. Граудиной и Е. Н. Ширяева. — М.: НОРМА-ИНФА, 2000. — С. 17):
Հետևաբար, հանդիպման ժամանակ կիրառվող խոսքի մշակույթը, կարելի է ենթադրել, որ փորձ է արվել հասնելու վստահելի հաղորդակցման, մտքերը շարադրելու արտահայտիչ և տվյալ դեպքի համար ավելի հարմար ձևի, ինչն էլ խտացված է Ջհանգիրյանի հետևյալ խոսքում. «Ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա, էդ իմ պարտքն եմ համարում»: Մի՞թե պարոն Զեյնալյանը կարծում է, թե Ջհանգիրյանի վզին հնարավոր է ինչ-որ բան դնել: 30 տարի է, ինչ նա է դնում ում վզին որ ուզես, ինչ-որ ուզես:
Այլ հարց է, թե հասարակությունում գերիշխող արժեհամակարգում որքանով է ընդունելի այն, որ սեփական բարեկեցության և փառասիրության շարժառիթներով ինչ-որ մեկը համաձայնում է «իր վզից կախել ինչ-որ ծանրություն»…Իսկ ինչ վերաբերում է «պարտքին», ապա դժվար թե նրան որևէ մեկը պարտադրած լինի ծանր բեռ վերցնել իր վրա, այդպիսով՝ պարտավորություն առաջացնել նրա համար: Ջհանգիրյանը միշտ պատրաստ է եղել իր վզին ինչ-որ ծանրություն կրել: Վերջնարդյունքում ձեռք է բերել պաշտոններ, նյութական բարեկեցություն, դարձել է ֆինանսաարդյունաբերական մի քանի խմբերի սեփականատերերի հարազատ: Կյանքի մայրամուտին (ինչպես արտահայտվել է Արթուր Ղազինյանը), շնորհիվ իր ճկունության, կրկին հայտնվել է իշխանության «օլիմպում», ինչն, իրոք, հարգանքի արժանի է: Իշխանության մեջ կան նաև կյանքի մայրամուտին հասած այլ, ոչնչով աչքի չընկնող անձինք (որոնք կաշվից դուրս են գալիս՝ իրենց տրված կարգավիճակներն արդարացնելու համար), բայց Ջհանգիրյանն ունիկալ է, քանզի ստանձնել է պետության ապագայի համար կասկածելի առաքելություն:
Ինչ վերաբերում է խոսքի մշակույթի էթիկական կողմին, ապա յուրաքանչյու հասարակությունում գոյություն ունեն վարքագծի նորմեր: Թեև խորհրդային ժամանակահատվածում էլ խոսքի մշակույթը բարձրակետում չի եղել, այնուամենայնիվ, անկախ Հայաստանում խոսել ինչ-որ մշակույթի մասին, անիմաստ է: «Հելանք» ու նման բառեր իմ սերունդը չի օգտագործել երբևէ: Իսկ «վզին դնելը», «շչոտչիկ միացնելը» և այլն, շրջանառվել են բացառապես քրեական միջավայրի «ակնառու» ներկայացուցիչների՝ հեղինակությունների (կեղծ, թե՞ իրական) շրջանում:
Այնպես որ, պարոն Զեյնալյան, կարող եք հպարտանալ, որ դուք ոչ միայն Ջհանգիրյանի ժամանակակիցն եք, այլև նրա հովանավորյալը: Ամեն մարդ նման «բախտի» չի արժանանում:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


