USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տոլմայի 5 բաղադրատոմս
2015-12-04 19:57:00
Տպել Տպել

Ամանորի նախաշեմին մեր ընթերցողների համար ստորև ներկայացնում ենք տոլմայի 5 լավագույն բաղադրատոմսեր՝  Վահե Անթանեսյանի «Ուդուլի» տոլմայի տասնյակ բաղադրատոմսեր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ մատենաշարից… 

ՊԱՀՔԻ ՏՈԼՄԱ «ՀԻՆ ԲԱՅԱԶԵՏԻ»

Սա Հին Բայազետի ավանդական, պահուց կերակուրներից է: Նորովի վերամշակված տարբերակը ներկայացրել է «Աֆրիկյանների պանդոկի»  ավագ խոհարար Գրիշա Անտինյանը:

Բրինձ - 1կգ

սունկ շամպինյոն - 1կգ

գազար - 0.5 կգ

տաքդեղ բուլղարական -0.5 կգ

կանաչի - 0.3 կգ

գլուխ սոխ- 0.3 կգ

արևածաղկի ձեթ 0.3 լ. 

համեմունքներ ըստ ճաշակի  

խաղողի տերև

 Բրինձը նախապես թրջել աղաջրում և թողնել 

15-20 րոպե: Այդ ընթացքում կտրատել սունկը, գազարը, տաքդեղը, կանաչին: Այնուհետև քամել բրինձը և խառնել կտրտած բանջարեղենի հետ, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխ, արևածաղկի ձեթ, համեմել աղով և պղպեղով: Փաթաթել խաղողի տերևի մեջ և եփել` վրան դնելով ծանրոց:

 

ԹՓՈՎ ՏՈԼՄԱ

Հորթի միս -1 կգ

խաղողի տերև

սոխ- 300 գրամ

բրինձ -300 գրամ 

աղ, կարմիր և սև պղպեղ

կանաչի` ըստ ճաշակի:

 Միսը, սոխն աղալ, վրան ավելացնել բրինձը, տոմատը, համեմունքները և կանաչին: Փաթաթել խաղողի տերևների մեջ, համաչափ շարել կաթսայի մեջ և եփել 70 րոպե դանդաղ կրակով:

 ԽՄՈՐՈՎ ՏՈԼՄԱ

Խմորի համար - 2 ձու

ալյուր -0.5 կգ.

 ջուր -1 բաժակ 

 Խճողակի համար` 

 հորթի միս-0.5 կգ.

  սոխ-150 գրամ

  բրինձ -150 գրամ

  տոմատի մածուկ - 1 ճաշի գդալ

  աղ, կարմիր և սև պղպեղ, 

  կանաչի` ըստ ճաշակի.

  Խմորը բացել, վրան բարակ շերտով քսել խճողակը, փաթաթել ռուլետի ձևով, կտրատել և եփել մեկ ժամ:

 


ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ

Սիսեռ- 0.5 կգ

 ձավար-0.5 կգ

 լոբի-0.3 կգ. 

 ոսպ-0.3 կգ

 ձեթ-0.5 լիտր

 սոխ- 0.3 կգ.

 տոմատի  մածուկ 2 ճաշի գդալ

 աղ, կարմիր և սև պղպեղ

 կանաչի` ըստ ճաշակի:

 Սիսեռը, լոբին, ոսպը, աղացած ձավարը լավ եփել, խառնել իրար, առանձին սոխարած անել, ավելացնել տոմատ և կանաչի, փաթաթել թթու դրած կաղամբով:

 

 Բարի ախորժակ

 Բաղադրատոմսերը  ձեզ ներկայցրեց  Ա.Մ-ն 

Այս նյութը դիտել են - 41641 անգամ
Թողնել մեկնաբանություն
Facebook