USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հնարավոր է՝ Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը վերցնելու քայլին»...
2016-04-03 22:38:00
Տպել Տպել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում առկա լարվածությանն է անդրադարձել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Կարծես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերի վերաբերյալ երեք զարգացում կար այս շաբաթվա ընթացքում, որոնք հնարավոր է՝ բացատրում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ծավալումը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտը։

«Արմենպրես»-ը հայտնում է, որ Սերժ Թանկյանն իր մեկնաբանությանը կցել է հոդվածների հղումներ և այդպիսով բացատրել իրավիճակը:

«ԱՄՆ Հավայիի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»վերտառությամբ հոդվածը կցելով` Սերժ Թանկյանը գրել է. «Սա հնարավոր է` Ադրբեջանին ստիպել է հավատալ, որ ժամանակը նրանց դեմ է, և վերջնարդյունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է»:

Իսկ «Քերիին չհաջողվեց Բաքվին պատասխանատվության կանչել Ղարաբաղում հարձակումների համար»հոդվածը կցելով` նա կարծիք է հայտնել.

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (կոռումպացված դեսպոտ, ով իր հորից ժառանգել է նավթային հարուստ ռեժիմ) շփման գծում բռնության գործածելուց ժամեր առաջ, հնարավոր է՝ Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը բացահայտ ագրեսիայով վերցնելու Ադրբեջանի քայլին»:

Վերջում Սերժ Թանկյանը հավելել է, որ չնայած երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են ագրեսիայի մեջ, իր համար բացահայտ է, որ ադրբեջանցիներն օգտագործել են անակնկալի բերելու պահը, նախահարձակ են եղել, և պնդում են, թե հող են վերցրել:

 

Այս նյութը դիտել են - 1948 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook