- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այն ,որ հայաստանյան դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա՝ փաստ է: Շատ քիչ է վարձատրվում մանկավարժի աշխատանքը, իսկ դպրոցում, տղամարդ ուսուցչի ներկայությունը ոչ միայն ցանկալի է՝ այլև պարտադիր:
Սահմանադրական բարեփոխումների «ՈՉ» -ի ճակատի ակտիվիստ է Կարպիս Փաշոյանն, որն ի դեպ, Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում աշխատում էր որպես պատմության ուսուցիչ: Ի դեպ, նա դպրոցում աշխատող երկու տղամարդ ուսուցիչներից մեկն էր: Հիշյալ դպրոցի տնօրենը Կարպիս Փաշոյանին հասցրել էր այն աստիճանի, որ նա ինքնակամ դիմում էր գրել՝ իրեն աշխատանքից ազատելու համար, պատճառաբանությամբ՝ իբրև հաճախ ուշացումներով է մտել դասարան: Իհարկե, «ուշացում» բառին, մեր օրերում, «ժամանակակից» բառախաղ է առաջացել՝ «...եթե ասեիր՝ «ԱՅՈ» , ապա՝ գործիդ կմնայիր»:
Մամուլից տեղեկացանք այս ամենի մասին և անմիջապես USArmenianews.com-ը կապ հաստատեց արդեն գործազուրկ կարգավիճակ ունեցող ուսուցչի՝ Կարպիս Փաշոյանի հետ, պարզաբանելու՝ մամուլում հնչաց տարբեր կարծիքների վերաբերյալ:
Համաձայնվեք ,որ պատճառաբանումը ոչ միայն թույլ է եղել, այլև նաև մեր օրերում հասկանալի, որ ՀՀ Սահմանադրական ընտրությունների ժամանակ ուսուցիչը «Ոչ» է քվեարկել:
-Հարգելի Կարպի՛ս, ինչքան հասկացանք, մեր «ապահով Հայաստանում» աշխատող մարդը պետք է ամեն ինչից գոհ լինի: Եթե գաղտնիք չէ, որքան աշխատավարձ էիք ստանում, որ դրանով ուզում էին «լռեցնել»:
- 40 հազար դրամ : (ժպտում է...)
-Կարպիս, պատճառաբանել են, որ ուշացումներով եք դպրոց աշխատանքի գնացել: Խնդրում եմ ասել, «Ոչ»-ից հետո, ուշացել եք, թե՞ ՈՉ :
-Այո, հենց հեռացման օրը ուշացել էի:
-Հասկանալի է, որ «վերաբերմունքով» են դրդում դիմում գրելուն, իսկ ի՞նչ եք կարծում, «վերևներում» որքանո՞վ կհաջողվի ձեր ուշացումը որպես պատճառ «արդարացվի»:
-Ուշացման դեպքում հեռացնելու համար պետք է օրենքով սահմանված կարգով անցկացվեն հստակ ընթացակարգեր, իսկ դրանք դպրոցում չե՛ն կիրառվել : Ուշացումներիս պատճառը իմ գեր ծանրաբեռնվածությունն է եղել: Աշխատում էի դպրոցում, սովորում եմ համալսարանում, «Ոչ»-ի պայքարը և այլն, հոգնածություն կար, բայց ես վերականգնվելու էի և նոր եռանդով անցնեի աշխատանքի:
Վերջապես, վերոհիշյալ ընթացակարգերը չեն կիրառվել, քանի որ նրանք գնահատել են իմ աշխատանքը, տեսել են, որ ես կոնկրետ արդյունքներ ունեմ, ինչպես երեխաների կրթության, այնպես էլ դաստիարակության գործում:
-Կարպիս, իսկ քանի՞ տղամարդ ուսուցիչ է աշխատում Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում:
-Ես էի և Ռազմագիտության ուսուցիչը:
-Բարձրացված աղմուկից հետո, նախկին տնօրենդ փորձե՞լ է ձեզ հետ կապ հաստատել, վերադառնալու մասին, խոսե՞լ է, կամ նման մի բան...
-Ո՛չ, կապ չի հաստատել:
-Կարպիս, մամուլից տեղեկացանք, որ աշխատանքի նոր առաջարկ ունեք: Ե՞րբ եք գնալու նոր աշխատանքի հետքերով:
-Այո, առաջարկ կա «Անանիա Շիրակացու» անվան կրթահամալիրից, որին պատրաստվում եմ արձագանքել:
Հ. Գ. Վստահ ենք,որ այս երիտասարդը առանց աշխատանք չի մնա: Մեր երկրին, իրոք, պակասում է Կարպիս Փաշոյան ուսուցչի պայքարող տեսակը: Իսկ դպրոցում 40,000 դրամով աշխատելն արդեն ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ է:
Հարցազրույցը վարեց՝ Ա. Մ

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes





