USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի խայտառակությունը Եվրատեսիլ-2016-ում
2016-05-15 23:22:00
Տպել Տպել


Հայաստանի խայտառակությունը Եվրատեսիլ-2016-ում

Քոչար Օսկանյան

Շաբաթ օրն ավարտվեց Եվրոպայի երգի գլխավոր մրցույթը։ Հայաստանի ներկայացուցչուհին գրավեց յոթերորդ տեղը, հաղթեց թաթար երգչուհին Ուկրաինայից, իսկ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը երրորդ տեղը գրավեց։ Պարադոքսն այն է, որ Լազարևը հավաքել էր հեռուստադիտողների ամենաշատ ձայները, բայց ահա ժյուրիի քվեարկության արդյունքները փոքր-ինչ այլ էին։ Կարճ ասած՝ մրցույթը չափից ավելի էին քաղաքականացրել, դեռ մինչ այդ էին ասում, թե Ռուսաստանի հաղթանակն այնքան էլ պոլիտկոռեկտ չի երևա պոլիտկոռեկտ Եվրոպայի համար, դրա համար էլ ժյուրիի բոլոր ջանքերն ուղղված էին այն բանին, որ հաղթանակը շնորհեն Ուկրաինային, մանավանդ որ թաթարուհի Ջամալան երգել է երգ 1944թ. Ղրիմի թաթարների բռնի տեղահանման մասին։

«Եվրատեսիլը» լուրջ միջոցառում չէ։ Հազիվ թե մենք դրանով հետաքրքրվեինք, եթե չլիներ հայկական ժյուրիի քվեարկության խայտառակ պատկերը։ Բանն այն է, որ Հայաստանի հեռուստադիտողները Լազարևին առավելագույն՝ 12 միավոր էին տվել, բայց ահա հայկական ժյուրին ընդամենը երկու միավոր էր բավարարվել։ Ո՞րն է նման անհամապատասխանության պատճառը։ Սկզբում դիտարկենք հայկական ժյուրիի անդամների ցանկը։

Նրանք հինգն են՝ երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան), հագուստի մոդելավորող Արևիկ Սիմոնյանը։ Հենց այս խայտառակ անհատներն են Ռուսաստանին երկու միավոր տվել, այն դեպքում, երբ Հայաստանի բնակչությունն առավելագույն միավորներն էր տվել Լազարևին։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Մի՞թե այս խայտառակներին թվացել էր, թե իրենք ավելի լավ են հասկանում թեթև ժանրի երաժշտությունից, քան Հայաստանի բնակչությունը։ Գուցե Հայաստանի բնակչությանը նրանք նախրի տե՞ղ են դրել։

Չենք վերլուծի, կռահումներ չենք անի, ենթադրություններ և վարկածներ չենք առաջադրի։ Իսկ դրանք կարող են շատ լինել։ Օրինակ, կարելի է ենթադրել, թե հայկական ժյուրին կաշառված է եղել պոլիտկոռեկտ և չկոռումպացված եվրոպացիների կողմից։ Կարելի է նաև ենթադրել, թե այս հնգյակին ցուցում են տվել ԱԳՆ-ից (ասենք՝ դա կարող էր անել ծպտյալ ռուսատյաց և Հայաստանի ամենաանլուրջ մարդկանցից մեկը՝ Շավարշ Քոչարյանը, ի դեպ՝ Էդիկ Նալբանդյանից էլ կարելի է նման բան սպասել)։ Հնարավոր է՝ ժյուրիի անդամներին քվեարկությունից առաջ կոմպլեմենտարիզմի մասին դասախոսություն է կարդացել Վարդան Օսկանյանը՝ հայկական կոմպլեմենտարիզմի հայրը։ Մի խոսքով՝ շատ բան է հնարավոր։

Բայց միանշանակ է մի բան. հայկական ժյուրիի անդամները «ուռոդներ» են, տխմարներ և չկայացած աստղեր (վոկալի, պոռնոգրաֆիայի, նորաձևության, շոու-բիզնեսի աշխարհում)։ Քանի որ նման բան անելը պարզապես ամոթ է և խայտառակություն։

Այս է ամենը։

shame.am
Այս նյութը դիտել են - 2682 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook