- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայկական շոու-բիզնեսի ամենաեթերային, ամենաքնքուշ ու ամենասիրելի ներկայացուցիչներից մեկի՝ Քրիստինե Պեպելյանի մասին է մեր շարքի այսօրվա անդրադարձը: Արթուր Գրիգորյանի Երգի թատրոնից սերած ու տարիներ առաջ հայկական էստրադայի լավագույն բարձունքներից մեկը նվաճած այս երգչուհին շարունակում է մնալ ամենից սիրվածների շարքում, իսկ տարիները նրան միայն ավելի ու ավելի են շնորհում փառք, գեղեցկություն, հմայք ու տաղանդ: 36-ամյա երգչուհին ծնվել ու մեծացել է Երևանում, ապրել առանց հոր: Մի քանի հրապարակում դարձած խոսակցությունների համաձայն, Քրիստինեն ու նրա մայրը բավական բարդ կյանքով են ապրել, սոցիալական կարիքի մեջ, միայնակ մեծացնելով, մայրը կատարել է տարբեր աշխատանքներ՝ դստեր ապագան հնարավորինս գունավոր ու կայացած դարձնելու համար: 5 տարեկանից փոքրիկ, տաղանդավոր աղջիկը հաճախում է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, իսկ դպրոցն ավարտելու տարվան զուգահեռ, սովորել և ավարտել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, հետո սովորել Հայաստանի Երգի պետական թատրոնում, աշխատել այնտեղ որպես մեներգչուհի: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, զուգահեռ դասավանդելով Երգի պետական թատրոնին կից քոլեջ-ստուդիայում: Երգել է նաև «Ջեզզլ» աղջիկների ջազ երգչախմբում:
Երաժշտական գործունեության նախանձելի սկիզբ դրած երգչուհին իր ուժերը փորձել է նաև երգարվեստից դուրս, աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը, մի քանի անգամ տարբեր երաժշտական նախագծերում հանդես է եկել նաև որպես ժյուրիի անդամ: Իր հարցազրույցներից մեկում Պեպելյանը նշել է, որ ուրիշ երգչուհիների պես չի պատկերացնում իրեն էլ որևէ հեռուստասերիալում, այնուհետ անկեղծացել, որ եթե երբևէ նկարահանվի ֆիլմում, խաղալու է միայն որևէ կոմիկ կերպարում, կատակերգական դերում, ինչպիսին իրեն չի պատկերացնում հանդիսատեսը:
Երկրպագուները Քրիստինեին առավել ընկալում են որպես մելամաղձոտ ու լիրիկական երգերի կատարող, որպես սկանդալներից ու աղմկոտ պատմություններից հեռու երգչուհու, ում կերպարի եթերային լինելը երբեք չի փոխվել ու իր կերպարից չի հեռացել երգչուհին: Իր երգացանկում ընդամենը հաշված երգեր կան, որոնք ուրախ ու ռիթմիկ երանգներով են, իսկ առավել շատ տխուր ու թեմատիկ երգերի կատարող է Քրիստինեն, նրա տեսահոլովակները գրեթե միշտ ինչ-որ պատմության մեկնարկի կամ ավարտի մասին են:
Հյուրախաղերով և մենահամերգներով երգչուհին եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրում է իր աշխատանքը նաև այն պատճառով, որ երգը թույլ է տալիս շրջագայել աշխարհով, տեսնել ու ճանաչել աշխարհը, սակայն իր երկրից ու հարազատ քաղաքից հեռանալ չի պատրաստվում: Քրիստինեն թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է շուրջ 2 տասնյակ տեսահոլովակ, բոլորն էլ՝ հրաշալի մեկնաբանություններով ողողված, աշխատանքների համար ստացել բազմաթիվ մրցանակներ, երգել դուետով Ֆլորա Մարտիրոսյանի հետ, ում հետ բավական մտերմիկ հարաբերություններ ուներ:
Որպես շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ, իհարկե, իր կյանքն էլ չի անցել առանց բամբասանքների ու սկանդալների: Ամենահայտնի սկանդալը, որի մասին բավական գրվել ու խոսվել է, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել, իսկ բամբասանքներն անբաժան են նրա անունից: Մինչ ամուսնությունը, Քրիստինե Պեպելյանին բազմաթիվ անգամներ ամուսնացրել ու կրկնակի անգամ շատ էլ հղիության մասին է խոսել հետաքրքրասեր հանրությունը:
Իսկ ամուսնացավ Քրիստինեն 2012 թվականին՝ բիզնեսմեն տղամարդու հետ, ում լուսանկարներն ու անձը խնամքով թաքցնում ու հանրության ուշադրությունից հեռու է պահում երգչուհին, երբեք չի պատմում իր անձնականից ու խուսափում է պատասխանել անձնական կյանքի մասին հարցերին: Քրիստինեն մի քանի անգամ նշել է, որ ամուսնությունից հետո երազում է մեծ, աղմկոտ ընտանիք ունենալու մասին, կուզենար ունենալ 4 երեխա, կապ չունի ինչ սեռի, սակայն տարիներն անցնում են, իսկ Քրիստինեի հղիության ու բալիկի ծննդի մասին լուրերն այդպես էլ իրականություն չեն դառնում:
Այսօր արդեն Քրիստինեն բավական քիչ է երևում համերգներին ու հեռուստաէկրաններին, մասնակցում է հատուկենտ միջոցառումների, բայց երբեք չի կորցնում իր էլեգանտ ու չկրկնվող ոճը, չի փոփոխում խնամված շեկ վարսերը, երկար երեկոյան զգեստներն ու փայլուն հանդերձները, հենց այդ ամենով մնալով հանրության ամենասիրելի երգչուհիներից մեկը:
Շուշաննա Գրիգորյան

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար



