- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սփյուռքը քարտեզի վրա հնարավոր չէ ցույց տալ: Դա Հայաստանից և Արցախից դուրս աշխարհ է, որտեղ հայեր են ապրում: Սփյուռքը տարագիր հայության հայրենիքն է, եթե, իրոք, կարելի է այդպես կոչել: Բայց ճակատագրի բերումով օտար ափերում ապրում են ավելի շատ հայեր, քան իրենց հայրենիքում: Հեռանում են տարագիր հայերը տարբեր պատճառներով, սակայն ցավալին խաղաղ պայմաններում հայրենիքից հեռանալն է: Այնտեղ` հայրենիքից դուրս, սերը նահանջի ճանապարհներից մեկն է դառնում, ամենագայթակղիչը, որ հրապուրում է հայ երիտասարդներին և նրանց տանում օտարացման ճանապարհով: Ավանդական հայ ընտանիքի վերացումից էլ սկսվում է ազգայինի կորուստը: Ամենացավալին այն է, որ նահանջողները մեծամասամբ կորցնում են հետդարձի ճանապարհը: Սերն ու հայրենիքը հայտնվում են տարբեր բևեռներում, հենց այդ պատճառով էլ սկսվում է նահանջը:
Այդ դասաժամը նվիրված էր սփյուռքահայության ճակատագրի քննությանը, նրա անցած ու ներկա կյանքի պատմությանը, որ քննարկվում էր Պետրոսի ու Նենեթի գրական կերպարներով, նրանց առեղծվածային սիրո պատմությամբ: Անհայրենիք հայության մասին էր խոսքը, ավանդույթներ մոռացած հայության, և Պետրոսը Պիեր դարձած պիտի իմ աշակերտների հայեցակետում մնար որպես կամազուրկ, թուլամորթ մի մարդ:
Սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի հիմքում (12-րդ դասարան) Պետրոսի (Պիեր) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունն էր, որը արդիական է բոլոր ժամանակների համար: Վեպի սյուժեից գիտենք, որ Պետրոսն այն բազմաթիվ երիտասարդներից էր, ովքեր թողել են ծննդավայրը (Պոլիսը) և հաստատվել Ֆրանսիայում: Նա աշխատում էր Փարիզի լուսանկարչատներից մեկում, որի տերերից մեկը մադամ Ժանն էր` արտակարգ գեղեցիկ մի կին, որին սիրահարվում է Պետրոսը: Երիտասարդը քնքշանքով նրան Նենեթ է անվանում, բայց վերջինս ազատ չէր, նա Լեսքյուրի սիրուհին էր, նրա փողերով էր բացել լուսանկարչատունը: Պետրոսը պատահաբար իմանում է Նենեթի անբարոյական անցյալի մասին և փորձում է իր վիշտը խեղդել ընկերական շրջապատում: Բայց կամաց-կամաց մարում է հային հատուկ նրա խանդավառությունը և տեղի է տալիս, նահանջում, ստիպված է լինում վարժվել նոր բարքերին, հեռանում է ազգայինից, և Պետրոսը դառնում է Պիեր: Նա օտարվում է նույնիսկ ինքն իր էությունից: Մոռացության է մատնում մանկության հուշերը, ծնողներին, մայրենի լեզուն: Հայ երիտասարդը ներում է Նենեթին, մոռանում նրա անցյալը և ամուսնանում ավտովթարից մի ձեռքը կորցրած ֆրանսուհու հետ:
«Իմ հուշերում Նար-Դոսի «»Ես և նա» պատմվածքի հերոս Անտոնիոյի կերպարն է, որ արժանապատվորեն վեր բարձրացավ` ծոցում պահելով Ջուլիետտայի գրած երկտողը: Զուգահեռականում տեսնում եմ Պետրոսին, որը մի պահ ինձ գրավեց իր բարությամբ և անկեղծ նվիրվածությամբ, բայց մյուս կողմից էլ ես նրան համարեցի արժանազուրկ, թուլամորթ անձնավորություն, որ կարողացավ մոռացության տալ իր սիրած աղջկա անբարոյական անցյալը և նահանջեց ազգայինից»: (Սարգսյան Նաիրա)
Անցած դարասկզբին Շահնուրը պատկերեց օտար աշխարհ ընկած հայ մարդու հոգու քայքայումը, որն այսօր էլ արդիական է: Արցախյան բռնատեղահանությունը նորից օտարության գիրկը գցեց հայությանը, բայց քիչ չեն նաև խաղաղ պայմաններում հեռացողները: Եվ Սփյուռքի հայության ճակատագիրը Պետրոսի կերպարով ի ցույց էր դրվում այդ դասաժամին իմ աշակերտների շուրթերով խոսքերով. «Պետրոսը` որպես հայ տղամարդ, այդպես էլ չկարողացավ բարձր պահել իր` հայի առաքինի կերպարը և իսկույն վերափոխվեց Պիերի: Նա սիրո մեջ հայ էր, անշահախնդիր, պատրաստ էր անմնացորդ նվիրվել իր սիրած էակին, սկզբում ինձ թվում էր ուժեղ անձնավորություն: Բայց չեմ կարողանում արդարացնել մի տղամարդու, որը հրապուրվեց անբարոյական Նենեթի գեղեցկությամբ: Այդ արարքը, իմ կարծիքով, հայ երիտասարդի համար, իրոք, նահանջ էր: Արդյո՞ք նա հայկական միջավայրում նույն վարքագծով աղջկա հետ կամուսնանար, թե՞ Ֆրանսիայում այդպիսիների արարքները բարոյական են համարվում: Բոլոր դեպքերում հայի համար բարոյականությունն ու պատիվը պետք է լինեն առաջնային տեղում»: (Միրզոյան Նունե)
Իր ժամանակ Շահնուրը գուժեց ուծացման մեծ վտանգի մասին: Օտար երկրներում տարագիր հայության նահանջը նահանջ է «հոգիներու, որ կը ջնջե, կը ձուլե, կանհետացնե ամեն բան … Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն … Մեղա~, մեղա~ Արարատին»:
Շահնուրի հերոսները ընդվզում են նահանջի դեմ, բայց հենց իրենք էլ «կամա, թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ» բռնում են նույն ճանապարհը: Եվ այսպես սերը դառնում է տագնապ, ցավագին ճիչ, կսկծացող վերք, հոգու ընդվզում, որ հայ երիտասարդներին տանում է դեպի անկում:
«Շահնուրը վարպետ գրչով Պետրոսի և Նենեթի սիրո հարաբերություններով արտահայտել է արևելքի և արևմուտքի` սիրո հանդեպ ունեցած գաղափարների բախումը, ըմբռնումների տարբերությունը: Պետրոսը սիրո մեջ հայ է, անկեղծ, անվերապահ նվիրումով: Նենեթը, սիրելով Պետրոսին, չի դադարում ուրիշինը լինել, վարում է թեթևաբարո կյանք: Նա լուսանկարների բնորդուհի է, ունի զավակ ուրիշից, որին երբեք մայրություն չի արել: Սա արևմուտքի կինն է թերևս, որի սերն առօրյա, ընթացիկ, խաբող, հաշիվների վրա է հիմնված»: (Հարությունյան Անի)
Շահնուրի վեպի հերոսների կերպարների վերլուծությամբ, որի առանցքում հայ երիտասարդի և ֆրանսուհու սիրո պատմությունն էր, դատապարտվում էր օտարի անբարո կյանքն այն հասարակության մեջ, որտեղ այն սովորական էր իմ աշակերտների կարծիքով:
«Եվրոպական հասարակության բարքերին սովոր կինը` հանձին Նենեթի, քննադատվում է միայն մեր ավանդապաշտ հայ հոգու շրթունքներով: Նա հարմարվել էր այդ հասարակության կողմից չմեղադրվող կյանքին, որն այդ միջավայրում սովորական էր: Բայց ցավալին այն է, որ այդ բարքերը կամաց-կամաց մուտք են գործում նաև մեր հասարակություն»: (Սաղաթելյան Վարդան)
Օտարության մեջ շատերը կորցնում են վերադարձի հույսը, հաստատվում են ուրիշի հողի վրա, դառնում ուրիշ երկրի քաղաքացի: Սկսվում է կյանքի նոր շրջան` մարդկային ու ազգային նոր հարաբերություններով: Նահանջի ճանապարհը բռնած երիտասարդների նկատմամբ մերօրյա աշակերտների մտքերում արդարացման նշույլ չկար. «Գուցե անբարոյականությունը Ֆրանսիայում բնական է, և «մադամներն» այդ արարքի համար արդարացվու՞մ են, սակայն հայ տղամարդը լինի Ֆրանսիայում, թե´ մեկ ուրիշ երկրում, պետք է պահպանի հայի իր հպարտ կեցվածքը, ոչ թե լինի թուլամորթ ու «մադամների» հետևից քարշ եկող»: (Միրզոյան Անուշ)
Թեպետ Շահնուրի վեպի հաջողված կերպարներից է Նենեթը` հարուստ խառնվածքով, հետաքրքիր բնավորությամբ, որքան թեթևաբարո, նույնքան ընդունակ իսկական սիրո, միևնույն է, աշակերտների համար նա մնաց որպես անբարո կին. «Ըստ ինձ` Նենեթի (մադամ Ժաննի) կերպարին հարիր չեն «կին» և «մադամ» բառերը: Արժե՞ր արդյոք «մադամ» բառը արատավորել նրա կերպարով: Մի՞թե մադամը առաքինի, վեհանձն, պարկեշտ կնոջ կերպար չէ, իսկ մադամ Ժաննին որտեղի՞ց պարկեշտություն, առաքինություն և ազնվություն: Ինձ թվում է` Նենեթի համար ինչ անբարոյական էր, այն էլ բնական էր: Ինչ վերաբերում է Պետրոսին, նա կամազուրկ է … Ու՞ր կորան հայ տղամարդուն հատուկ կամքն ու կորովը, արդյո՞ք հայկական միջավայրում մեծացած երիտասարդի համար կարևոր չէր հոգու և մարմնի մաքրությունը»: (Հարությունյան Մարինե)
Գրողն իր հերոսուհու սերը գեղեցկացնում է զոհաբերությամբ: Նենեթը ինքնասպանություն է գործում` զգալով Պիերի հետ միատեղ լինելու անհնարինությունը: «Դուն դեռ շատ երիտասարդ ես, ամբողջ կյանք մը ունիս առջիդ, չեմ ուզեր զայն թունավորել», - գրում է Պիերին: Վերլուծելով իր սեփական արարքները` Նենեթը գիտակցում է, որ ինքը Պիերի մոտ է վերադարձել ոչ թե նրան սիրելու, այլ` իրեն փրկելու համար, չ՞է որ նա մենակ էր մնացել: Թեպետ հերոսուհու վախճանը ստիպում է նոր լույսի տակ տեսնել նրան, մերօրյա աշակերտությունը չի փորձում նրան արդարացնել. «Ո՞վ գիտե, եթե այդ ավտովթարը տեղի չունենար, և Լեսքյուրն էլ չմահանար, արդյո՞ք Նենեթը կգնար Պետրոսի մոտ: Համոզված եմ, որ նա կշարունակեր իր անբարոյական կյանքը: Իսկ եթե Պետրոսն ընդունել էր նրան, մի՞թե մեղքերը քավելու և երջանիկ ապրելու հնարավորություն չէր ստեղծվել Նենեթի համար: Ինձ թվում է` ապաշխարանքի միակ ուղին ինքնասպանությունը չէր հերոսուհու համար»: (Պետրոսյան Անի)
Նենեթի վարքագիծը վեպում պայմանավորված է նրա անցած կյանքով: Նա ծնողների կողմից լքված ապօրինի զավակ էր, որ մորն անգամ չէր ճանաչել: Այս հանգամանքով երևի թե մի փոքր արդարացվեր որբանոցում մեծացած գեղեցիկ ու միայնակ աղջկա անկումը. «Նենեթը իմ ուշադրությունը գրավեց իր կանացիությամբ, խորհրդավոր ու առեղծվածային կերպարով: Ես չեմ արդարացնում նրա վարքագիծը, բայց հասկանում եմ, որ նա հպարտ ֆրանսուհի է, կին, որն ուղղակի քնքշանքի կարիք ունի»: (Հարությունյան Լիլիթ)
«Նենեթը ևս օժտված էր մարդկային արժանիքներով: Հիշենք, որ ծանր վիշտ է ապրում, երբ իրենից խլում են իր որդուն, խղճահարություն է զգում Պետրոսի հանդեպ, դրա համար էլ նա գնում է դեպի անձնազոհություն»: (Մինասյան Անուշ)
Սերը հաղթում է, և որքա՞ն պաղատագին է Պետրոսը խնդրում բժշկին, որ փրկի Նենեթին: Ինչպիսի՞ վիշտ է ապրում նա Նենեթին կորցնելու տագնապից: Օտարացումը հասնում է մինչև այնտեղ, որ Պետրոսը մոռանում է մանկության օրերից անգիր սովորած աղոթքի հայերեն բառերը, որպեսզի մրմնջար Նենեթի հոգու հանգստության համար: Տերունական աղոթքը, որ մայրենի լեզվի պես հոգեհարազատ է հային, Պետրոսի շուրթերից հնչում է ֆրանսերեն: Նահանջը համընդհանուր էր, որ ոչ մի արդարացում չուներ. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ Պետրոսը սիրահարվել է անբարո կյանքով ապրող կնոջ, որը նույնիսկ որդի էր ունեցել և թողել ուրիշի խնամքին, միևնույն է, Պետրոսին չեմ կարող արդարացնել իր ազգայինից շեղվելու համար»: (Հարությունյան Իգոր)
Ամբողջ վեպի ընթացքում մի քանի անգամ հիշվում է Պոլսից Պետրոսի մոր ուղարկած նամակի մասին: Մայրը կարոտաբաղձ նամակ էր ուղարկել որդուն, բայց այն նրա մոտ շատ կարճ հուզումներ է արթնացնում. «Եվ այսպես, Պետրոսը, որի երակներում հոսում էր մաքուր և անարատ արյուն, աստիճանաբար տեղի է տալիս ազգային անարատ սովորույթներին: Հակառակ սեռի նկատմամբ հրապույրը տարագիր հայ երիտասարդներին ուղիղ ճանապարհով տանում է դեպի կրկնակի օտարում, արագացնում է ազգային դիմագծից հեռացումը: Հայ տղամարդը երբեք չպետք է կորցնի իր կամքը, նա առավելապես օտարության մեջ պետք է ամուր կառչի իր արմատներից»: (Ավթանդիլյան Վերոնիկա)
Օտարության մեջ կյանքն ու ժամանակն իրենցն են անում: Հիշենք, որ Պետրոսը վեպում անհամբեր սպասում էր, որ ընկերը` Սուրենը, գիրք պետք է գրեր հայերեն` հայ ընթերցողի համար: Բայց ահա գիրքը լույս է տեսնում ֆրանսերեն: Ազգայինից նահանջող Պետրոսը մեղադրում է նրան, ««Կարոտ» բառին ֆրանսերենը չկա … «կարոտը» չկա … թող որ հիշեցնեմ, թե ֆրանսերենը գոյություն չունի նաև «մայր» բառին, «հայ» բառին, «աքսոր» բառին … ֆրանսերենը չկա մեր «գաղթականին», մեր «որբին»»:
Եվ այսպես շատերի նման կործանվում է նաև Պետրոսը, նա մնում է միայնակ, լքված, դատարկված հոգով: Իսկ նրա կերպարով հայ գրողի հայերեն գիրքն ընթերցող աշակերտությունը լուսաբանում էր Սփյուռքի հայության ճակատագիրը` նոր լույսի տակ, նոր հույսով, որ կամովին թե ակամա ուծացողները մի օր կփորձեն արթնացնել իրենց մեջ նիրհող ազգային զգացումները:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար



