USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ժողովուրդ չի գնում դեպի ահաբեկիչը, նա գնում է դեպի փրկիչը....Սյուզան Սիմոնյան
2016-08-02 21:02:00
Տպել Տպել

Կայծն արդեն տրված է, մի օր մեկ այլ պոռթկում է տեղի ունենալու. Սյուզան Սիմոնյան

Ընդհատակում գտնվող Հիմնադիր խորհրդարանի Հանրային կապերի համակարգող Սյուզան Սիմոնյանին մի քանի հարց ենք ուղղել.

- Տիկին Սիմոնյան, հանձնվելով իշխանություններին՝ «Սասնա ծռերը» կոչ արեցին շարունակել իրենց պայքարը, չդավաճանել իրենց: Ի՞նչ եք կարծում կունենա՞ նրանց պայքարը շարունակություն: Հիմա, երբ Հիմնադիր խորհրդարանի, Նոր Հայաստանի առաջնորդների մեծ մասը կամ ընդհատակում է կամ բանտում, ինչպե՞ս է դա հնարավոր:

- Նախ մի խորհուրդ բոլոր լրատվականներին. տղաները զենքը վայր դրեցին, որպեսզի չսպանեն իրենց արյունակից երիտասարդ ոստիկաններին, որպեսզի ոչ մի մայր զավակ չկորցնի, եւ ոչ մի զավակ չորբանա, եւ չի կարելի նրանց այդ քայլը որակել որպես հանձնվել: Նրանք երբեք չեն հանձնվի, նույնիսկ, եթե արդեն գիլյոտինի տակ գտնվեն: Այստեղ գլխավոր դերակատարը արդեն ժողովուրդն է, նրա կամքը: Ժողովուրդը թեկուզ ուշացումով պետք է կարողանա իր կամքը թելադրել: Դա կլինի հրապարակում հավաքվելով, երթեր անելով, թե տարատեսակ քաղաքացիական անհնազանդության գործողություններ կատարելով: Կայծն արդեն տրված է, եւ ինչպես ժողովուրդն է ասում՝ ՓԱՌԴԵՆ ՊԱՏՌՎԱԾ: Եթե նույնիսկ այս պահին ժողովուրդը որոշի տանը նստել, ապա երկրի առջեւ ծառացած մարտահրավերները այնքան վտանգավոր են եւ դրանք կանխելու այս իշխանությունների անկարողությունը այնքան ակնհայտ է, որ մեկ է մի օր մեկ այլ պոռթկում է տեղի ունենալու: Չնայած, ես դրան չեմ հավատում, քանի որ կայծը բռնկվել է եւ այն հանգցնելու ամեն մի փորձ հղի է հրդեհի առաջացմամբ: «Սասնա Ծռեր» գործողությունը այնպիսի կարծրատիպեր է կոտրել, որ վախեցողն արդեն չի վախենում եւ հակառակը վարակում է կողքինին:

Ինչպես Վարուժան Ավետսյանն ասաց, շարժումը կուղղորդվի բանտից: Այսինքն, նրանք կհետեւեն եւ ժողովրդին անպայման կփոխանցեն իրենց կարծիքը: Կարծում եմ՝ նրանք նաեւ վստահության քվե կտան նրանց, ովքեր ճիշտ ուղի կառաջարկեն հարթակից, որպեսզի ժողովրդի մեջ անվերապահ վստահություն լինի նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է ընդհատակում գործելու իմ մարտավարությանը, ապա դա միայն այն նպատակով էր, որպեսզի գործը չկանգնի: Իմ աշխատանքը կապված է լրատվական եւ հանրային կապ ապահովելու հետ: Այսինքն, այդ օրերին հարկավոր էր, որ չընդհատվի սոց ցանցերում եւ լրատվական միջոցների հետ աշխատանքը եւ հանրային կապերի համակարգումը: Իսկ քանի որ երեք անգամ որոշակի դեպքեր տեղի ունեցան ոստիկանության այցելության հետ կապված,  ես որոշեցի ժամանակավորապես նման մարտավարության դիմել: Այդ քաշքշուկները կխանգարեին իմ աշխատանքին:

- Հնարավո՞ր է, որ դուք, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարանի այլ ներկայացուցիչներ արդեն դուրս գաք ընդհատակից: Ի՞նչ եք կարծում՝ անցե՞լ է վտանգը:

- Ես իմ առաքելության մեկ  փուլը համարում եմ ավարտված: Կարծում եմ այո, ժամանակը ցույց կտա, թե երբ է դա հնարավոր: Ընդհանուր առմամբ, մտահոգություն չունեմ եւ հիմա արդեն այլ առաքելությունների ժամանակներ են սկսվել: Կտեսնենք, թե մոտակա օրերին ինչ զարգացումներ տեղի կունենան:

- Հնարավո՞ր է, որ Գարեգին Չուգասզյանը դուրս գա ընդհատակից եւ առաջնորդի պայքարը:

- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել Գարեգին Չուգասզյանի փոխարեն: Ամեն ինչ առջեւում է: Շուտով հստակեցում կմտցվի:

- Չուգասզյանը օրերս ֆեյսբուքում կատարված գրառմամբ հայտնել էր, որ շարժումը կղեկավարվի բանտից եւ ընդհատակից: Կարծում եք, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին թույլ կտա՞ն դա անել:

- Դա չպետք է ուղղակիորեն հասկանալ: Իհարկե թույլ չի տրվի:  Բայց արծիվներին հատուկ է լուծումներ գտնելը:

- Տեղեկություններ կա՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներից: Արդյո՞ք նրանք հետապնդվում են: Մենք վերջերս տեղեկացանք, որ Վարուժան Ավետիսյանի ընտանիքը եւս ընդհատակ է անցել: Ընդհատակ անցնողներն արդյո՞ք իրենց ձերբակալման վտանգ են տեսնում:

- Մինչ այս օրերը իհարկե կար վտանգ՝ մանավանդ երեխաների պահով: Բայց արդեն կարծում եմ, որ հանրային աջակցությամբ պետք է ապահովվի այդ ընտանքիների անվտանգությունը եւ նրանք պետք է դուրս գան այդ վիճակից: Մի՞թե նորություն է, որ այս բռնատիրական եւ ոստիկանապետական խունտան ամեն ինչի ընդունակ է: Մի՞թե չտեսանք, որ ոստիկանություն կոչվածը չխորշեց նույնիսկ հանցագործ տարրերին ներգարվել ժողովրդի դեմ պայքարում: Սա թշնամի իշխանություն է, իր թշնամի արբանյակներով:

- ԱԱԾ-ն երեկ «Սասնա ծռերի» հանձնվելու մասին հայտարարությունում ահաբեկիչներ արտահայտությունն էր օգտագործել: Ըստ ձեզ ինչո՞ւ միանգամից փոխվեց ԱԱԾ-ի լեքսիկոնը:

- Ձերժինսկու փոշին իր վրայից չթոթափած կառույցը, որը այդպես էլ ԱԱԾ չդարձավ, այլ մնաց օտար պետության՝ գաղութատեր Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը Հայաստանում, չի կարող այլ վարք դրսեւորել, ոչինչ զարմանալի չէ: Բայց կարեւորը ժողովրդի ընկալումն է: Ժողովուրդը գնաց դեպի «Սասնա Ծռեր»՝ վտանգելով իր կյանքը: Ժողովուրդն իմաստուն է, աշխարհի որեւէ ժողովուրդ չի գնում դեպի ահաբեկիչը, նա գնում է դեպի փրկիչը կամ ավելի ճիշտ դեպի փրկության օղակը, որը այդ օրերին հենց «Սասնա Ծռերն» էին իրենց հերոսական կամքով: Բացի այդ կարեւոր է, թե մեր իրավաբանները ինչպիսի ձեւակերպում կտան գործին եւ տալիս են, եւ թե ինչպես կորակեն «Սասնա Ծռեր» գործողությունը: Գործը կքննվի, կգնա գուցե եվրոպական դատարան եւ կստանա արդարացի հանգուցալուծում, վստահ եմ:

- Ժիրայր Սեֆիլյանն իր երեկվա հայտարարությունում նշել էր, թե որ դեպքում «Սասնա ծռերին» կհորդորի զենքը վայր դնել: Սակայն գրեթե նույն պահին, երբ հրապարակվեց այդ հայտարարությունը, հայտնի դարձավ «Սասնա ծռերի» հանձնվելու մասին: Արդյո՞ք Սեֆիլյանի հետ չէր համաձայնեցվել հանձնվելու որոշումը:

- Անկեղծ ասած այդ մանրամասներից տեղյակ չեմ, եւ որպես ճշմարիտ իրականություն ընդունում եմ միայն Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, որ նա արեց զենքը վայր դնելու պահին:

Այս նյութը դիտել են - 8426 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook