- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ վերջին շրջանում հաճախակիացել են փոխզիջումային տարբերակների առաջքաշումն ու քննարկումը: Hayeli.am-ը ներկայացնում է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի դիրքորոշումն ու տեսակետն՝ ի պատասխան արցախյան հիմնախնդրի կոմպրոմիսային տարբերակի:
Հայաստանում (Արցախում) և Սփյուռքում ապրող հայրենակի´ց, Հայաստանի քաղաքացի´,
Մենք ձեզ հետ միասին ապրիլյան պատերազմի նախօրյակից, նրա ընթացքում և նրանից հետո ենթարկվում ենք ինտենսիվ քաղաքական-հոգեբանական պրեսինգի, որտեղ լայնորեն կիրառվում են քաղաքականության մեջ օգտագործվող հոգեբանական երկու միջոցներ՝ մանիպուլյացիան (խեղաթյուրումը) և ներշնչանքը: Դրան զուգահեռ՝ խեղաթյուրվում է կոնֆլիկտաբանության կամ հակամարտություների տեսության էությունը՝ կոնկրետ հայաստանյան կտրվածքով: Պնդում են՝ իբրև թե կոնլֆիկտի լուծումը, որը իրականության մեջ դիտվում է որպես կոնֆլիկտի կարգավորում, ոչ թե լուծում, բացառապես ենթադրում է կոմպրոմիս (փոխզիջում): Սակայն, եթե նկատի ունենանք համաշխարհային պատմական փորձը, դժվար կգտնենք որևէ կոնֆլիկտ, որը լուծվել է փոխզիջումով: Օրինակ՝ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կոնֆլիկտում (1982 թվականի, ապրիլի 2), ո՞րն է Անգլիայի փոխզիջումը Արգետինային, ո՞րն է Ղրիմի պարագայում Ռուսաստանի փոխզիջումը Ուկրաինային կամ Կուրիլյան Կղզիներում Ռուսաստանի փոխզիջումը Ճապոնիային: Առավել ևս ո՞րտեղ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում փոխզիջման գործընթացը: Օրինակները կարելի է շարունակել, բայց բավարարվենք թվարկվածներով:
Արձանագրենք նաև, որ 1908 թվականի Իթթիհատ-Դաշնակցություն համաձայնությունը հայության կողմից մեծագույն զիջում էր թուրքական կողմին: Հայտնի է, որ այն ավարտվեց աղետով՝ Արմենոցիդով՝ համաշխարհային հանրության բաց աչքերի դիմաց:
Փոխզիջումները կարող են կայանալ այնտեղ, որտեղ հակամարտությունների կողմերի միջև առկա է կոնսենսուս (փոխհամաձայնություն): Ինչպես տեսնում ենք՝ թվարկված պարագաներում կոնսենսուսի բացակայությունը խժռում է կոմպրոմիսը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ 1878 թվականի Բեռլինի Կոնգրեսից սկսած, երբ հայկական հարցը միջազգայնացավ, հայության՝ կոնսենսուսի որոնման յուրաքանչյուր փորձ ավարտվել է աղետով: Հիշե´ք Հայկական Նախիջևանի ճակատագիրը, որը այսօր վերածվել է պանթյուրքիզմի որջի:
Այսօրվա հայ կոլաբորացիոնիստներին (թշնամու հետ համագործակցողներ) հիշեցնում ենք և զգուշացնում. չի´ կարելի խաղալ կոնֆլիկտի տեսության հետ՝ թեկուզ տգիտությամբ, թեկուզ շահառությամբ, մանավանդ զբաղվել նրա մանիպուլյացիայով և նրա ձեռնածությամբ:
Այն կարող է հանգեցնել հերթական աղետին միջազգային երաշխիքների տիրական ներկայության պայմաններում: Ավելացնենք նաև՝ անթույլատրելի է Արցախի քաղաքական ճանաչման ֆետիշացումը՝ զուգորդված տարածքային զիջումներով:
Արցախյան հատվածում հայկական զինուժը անպայմանորեն պետք է.
• պահի Հորադիզից մինչև Մեղրի ընկած սահմանը Իրանի հետ,
• Արցախի հյուսիսային հատվածում այն սահմանադիրքը, որը տիրականորեն իշխում է Եվլախի կոմունիկացիոն (հաղորդակցական) հանգույցը և խողովակաշարերը,
• գիտակցելով Ադրբեջանի պանթյուրքիստական պետության ֆաշիստական էությունը՝ մենք պարտավոր ենք մեր շարժման ողջ ընթացքում արտահայտել մեր հաստատուն կամքը Ադրբեջանի ավտոխտոն (բնիկ) ժողովուրդների, առաջին հերթին՝ թալիշների պայքարի հանդեպ: Ուստի, անթույլատրելի է Ակնայի (Աղդամ) ուղղությամբ Արցախի բանակի առջադիրքերի փոփոխությունը՝ ի վնաս Արցախի:
Ինքնին հասկանալի է, որ մենք կանգնած ենք դժվարին փորձությունների նախաշեմին, եթե արդեն չենք գտնվում: Ուստի, ինչպիսին էլ լինի պատմական ճակատագրի ծանրությունը, հանուն մեր Հայրենիքի ապագայի և պետականության ներկայի մենք պարտավոր ենք հետապնդել կյանքի կողմից առաջադրված անվտանգության վերոնշյալ խնդիրները:
Գիտակցում ենք նաև, որ հայության մեջ կարող է լինել մի շերտ, որը անիծյալ բոլշևիկյան ավանդույթով կփորձի աճուրդի հանել Հայաստանի (Արցախ) ազգային-պետական շահերը: Դրանք քիչ են և զառամյալ: Եթե դա այդպես է, ուրեմն, հետևելով Ռափայել Պատկանյաի օրինակին, մենք այդ հատվածին կանվանենք ԱՐՄՅԱՇՔԱՆԵՐ:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


