USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեկնարկում է Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու վերակառուցումը. «Հետք»
2016-11-15 23:27:00
Տպել Տպել

Լոս Անջելեսում շուրջ չորս տասնամյակ իր ազգապահպան ու քրիստոսանվեր առաքելությունն է իրականացնում Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցին: Տարիների հեռավոր հոլովույթներից անցնելով`  եկեղեցին տեսել է բազմաթիվ դժվարություններ, սակայն հաղթահարելով դրանք, շարունակել է իր անսակարկ ծառայությունները մատուցել մեր ժողովրդին:

Ժամանակի հրամայականով  եկեղեցու պաշտոնեությունը՝ գլխավորությամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի, ծրագրեր էր մշակում, եկեղեցին հիմնովին վերակառուցելու ուղղությամբ:

Հովհաննես սարկավագ Գումրույանը հայտնում է, որ երկարատև կազմակերպչական աշխատանքները հասել են իրենց լրումին, որի արդյունքում վերջնականապես հաստատվեցին հատակագիծը և շինարարության հետ կապված թույլտվությունները: Նորակառույցը, վեր խոյանալով աշխարհահռչակ Հոլիվուդի սրտում, յուրօրինակ խտացումը պիտի լինի արդի ճարտարապետության՝ օժտված նոր, հետաքրքիր լուծումներով։

2016 թ.-ի նոյեմբերի 6-ին ներկայիս եկեղեցական համալիրում տեղի ունեցավ պատմական վերջին արարողությունը: Օրվա պատարագիչ, թեմական առաջնորդ Հովնան սրբազանն իր խոսքում նշեց, որ նոր եկեղեցին պիտի դառնա ոչ միայն հայության, այլև Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը: Ապա ներկաներին  հորդորեց, որ շինարարության ընթացքում քարին ու շաղախին խառնեն նաև իրենց սրտաբուխ ու անկեղծ աղոթքները՝ թև ու թիկունք լինելով եկեղեցու բազմավաստակ, երախտավոր հովիվ, արժանաշնորհ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանին:

Պատարագին ներկա էին եկեղեցու հիմնադիր, նախկին առաջնորդ, գերաշնորհ Տ. Վաչե արք. Հովսեփյանը, արժանապատիվ Տ.Վազգեն քահանա Մովսիսյանը, ինչպես նաև գաղութի զանազան կառույցների ներկայացուցիչներ, մտավորականեր, խուռներամ հավատացյալներ։

Հավարտ պատարագի եկեղեցու հոգաբարձությունը  «Ղազանչյան» սրահում կազմակերպել էր հյուրասիրություն, ուր տեղի ունեցավ մտքերի ջերմ փոխանակություն հավատացյալների ու պաշտոնեության հետ։ Ծխական անդամները հանդես եկան առաջարկություններով, որոնք քննարկվեցին նոյեմբերի 16-ի Հոգաբարձուների Խորհրդի ժողովում։ Արդյունքում որոշվեց, որ շինարարության ընթացքում, որը հավանաբար կտևի 2 տարի, հովիվը և հարակից մարմինները հավատացյալների հետ իրենց կապը պիտի պահեն մշտական այցելություններով, եկեղեցու կողմից կազմակերպվող ամենամյա, ավանդական հանդիսություններով, ինչպես նաև ժամանակակից կապի ու հեռահաղորդակցության բոլոր միջոցներով։

hetq.am

Այս նյութը դիտել են - 1547 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook