- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է «Նաիրիտի» ճակատագրին:
Նա մասնավորապես ասել է, որ գործարանի վերաբերյալ առաջարկություն կա, սակայն կոնկրետ ծրագիր չկա։
Նշենք, որ EU-Asia Business Finance Center Holding-ը ներկայացրել է «Նաիրիտի» վերագործարկման ծրագիր, քննարկել է այն կառավարական տարբեր հարթակներում, սակայն երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներն զգուշավոր են մոտենում «Նաիրիտի» վերագործարկմանը։
«Ֆինանսների նոր նախարարի հետ մենք դեռ չենք հանդիպել, սակայն Հոլդինգի պատվիրակությունը մեծ տպավորություն է ստացել նրա տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպումից։
Կառավարության մի շարք ներկայացուցիչներ մեզ վրա իսկապես թողել են արական և հուսադրող տպավորություն։ Ես պատրաստվում էի նաև ակտիվ հարաբերություններ սկսել Սլովակիայի՝ որպես ԵՄ նախագահող երկրի նախարար, փոխվարչապետ, իմ հիանալի ընկեր Պետեր Կաժիմիրի հետ, ում տարիներ առաջ ես հրավիրել եմ Երևան և կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումներ նաև այսօրվա Ֆինանսների նախարար պարոն Արամյանի հետ»,- NEWSPRESS.am-ին ասաց Եվրոպական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և անդրադառնալով այսօր ԱԺ-ում Վարդան Արամյանի վերը նշված հայտարարությանը՝ ասաց, որ մտափոխվել է Հայաստանի համար նման կարևորագույն համագործակցությանն աջակցելու համար և մտադիր է այդ հանդիպումն իրականացնել, երբ երկիրը կունենա ավելի արհեստավարժ և ազնիվ Ֆինանսների նախարար։
Աշոտ Գրիգորյանը նաև նշեց, որ խոր հիասթափություն է ապրում կառարության հերթական ներկայացուցչից, որը երկրի նկատմամբ հայրենասիրություն, հոգատար վերաբերմունք և ապագայով խիստ հետաքրքրություն ցուցաբերելու փոխարեն զբաղվում է ցածրամակարդակ դեմագոգիայով։
«Մենք արդեն վարչապետին հասկացրինք, որ նախ պետք է բարի լինել իր նախորդների կողմից կազմակերպված աուդիտի արդյունքներն ուսումնասիրել, որի համար ժողովրդի գրպանից վճարվել է 400 000 դոլար և հետո միայն փորձել մասնագիտական կարծիք հայտնել «Նաիրիտի» շուրջ մեր ձեռքի տակ եղած առաջարկի արդիական կամ ոչ արդիական լինելու մասին, քանի որ մենք ստույգ աղբյուրներից պարզեցինք, որ այսօրվա պարոն վարչապետ Կարապետյանը ոչ միայն ծանոթ չի եղել մեր չափազանց արդիական և արհեստավարժ առաջարակին, ոչ միայն այն չի կարդացել, այլև չի իմացել, որ կառավարությունը նման առաջարկ ունի և այն ուղարկել է ԱԺ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։
Նա նաև զարմանք հայտնեց վարչապետի անտեղյակության վերաբերյալ՝ նշելով, որ Եվրոպայում, ինչպես նաև Սլովակիայում, վարչապետն իր պաշտոնն ստանձնելուց կես տարի առաջ ամբողջովին ծանոթանում է երկրի տնտեսության ներկային և ապագային․ «Մենք համոզվեցինք, որ պարոն վարչապետն իր պաշտոնն ստացել է երևի այնքան կարճ ժամանակահատվածում, որ չի հասցրել ծանոթանալ «Նաիրիտի»՝ իրենց իսկ կողմից կազմակերպած անգլիական «Ջակոբս» ֆիրմայի աուդիտին։
Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ «Ջակոբսի» աուդիտը՝ լրացված հայ մասնագետների կողմից, անթերի է»։
EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահը հիշեցրեց, որ վարչապետի հայտարարությունից հետո նա ստացել իր սեփական կառավարության կազմած խտասկավառակը և ոչ միայն նա․ «Խտասկավառակը մենք ուղարկեցինք նաև էներգետիկայի նախարարին, ով սիրողական վերաբերմունք էր ցույց տվել հարցին և կրկնում էր իր նախորդի ասածները։ Ուղարկել ենք նաև Տնտեսության զարգացման և ներդրումների նախարարին ու ցայսօր սպասում ենք իրենց կարծիքներին»։
Աշոտ Գրիգորյանը շեշտեց, որ այսօր էլ ԱԺ-ում Վարդան Արամյանն է զբաղվել դեմագոգիայով և միտք է հնչեցրել, որ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկ անող գործարարները պետք է խտասկավառակն ուղարկեին ոչ միայն վարչապետին, այլև բոլոր նախարարներին։
«Կառավարության հարգարժան անդամնե′ր, պարոնայք նախարարնե′ր, ես EU-Asia Business Finance Center Holding-ի կողմից հայտարարում եմ՝ մեր ձեռքի տակ ունենք հիանալի ծրագիր-առաջարկություն «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ։
Մի՛ստիպեք մեզ, որ որպես զավեշտ՝ «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը՝ խտասկավառակի տեսքով, ուղարկենք նաև Պաշտպանության նախարարին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, երևի թե Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարներին»,- ասաց Աշոտ Գրիգորյանը՝ առաջարկելով դիմել վարչապետին, և նա կարող է իր բոլոր նախարարներին ուղարկել «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը և ստիպի կարծիքներ հայտնել։
Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ այսօրվա կառավարությունը մարդկանց, այդ թվում՝ նաիրիտցիներին, ուղղակի հուսախաբ է անում՝ ամեն կերպ ձգձգելով և խոչընդոտելով «Նաիրիտի» վերագործարկմանը։
Նա նաև վստահ է, որ կառավարության նման պահվածքը պարզապես ապազգային վերաբերմունք է երկրի համար նման կարևորություն ունեցող՝ «Նաիրիտի» վերագործարկման խնդրին։
EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահն ակնկալում է Ֆինանսների նախարարի պատասխանը։
«Ես՝ որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, դիմում եմ ողջ աշխարհի հայությանը, «Նաիրիտի» վերաթողարկման հարցում հետաքրքրված բոլոր հայրենակիցներիս՝ ուղղեք ձեր ցասումի խոսքը և պարսավանք այսօր վերին հրամանը կատարող կառավարության այն անդամների և նախարարների հասցեին, ովքեր հստակ դեմագոգիկ կեցվածք են ընդունել և թութակի պես կրկնում են վարչապետի անտեղյակության հետևանքով շուկա գցած հայտարարությունը, թե «Նաիրիտի» շուրջ արդիական ծրագիր չկա….:
Վերջ տվեք զավեշտին, քանի դեռ ողջ արտերկրի հայությունը չի միացել հայաստանյան ցուցարարներին և միահամուռ պահանջել ձեզանից լուրջ ու արհեստավարժ արձագանք. խելքի′ եկեք, քանի ուշ չէ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան