Ռեփերն ինքնազգացողության վատթարացման ընթացքում տանը չի գտնվել և հրաժարվել է հիվանդանոց գնալ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել ռեփերի առողջության և անվտանգության համար նրան ձեռնաշղթաներ հագցնել, իսկ այնուհետև Կալիֆորնիայի համալսարանին կից Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոն տեղափոխել:
Հատկանշական է, որ Քանյե Ուեսթին հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ ռեփերն առանց բացատրության չեղարկել է իր Saint Pablo շրջագայությունը:
Տեղեկանալով ամուսնու հոսպիտալացման մասին` Քիմ Քարդաշյանը բաց է թողել Angel Gaga ամենամյա միջոցառումը և Քանյեի մոտ շտապել: Այդ ընթրիքը Փարիզի կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանի առաջին աշխարհիկ միջոցառումը պետք է լիներ, որին նա մասնակցելու էր, սակայն ընկերների հավաստմամբ` տեղեկանալով ամուսնու հոսպիտալացման մասին` նա շտապել է վերջինիս մոտ:
Հիշեցնենք, որ հոսպիտալացումից առաջ Քանյեն իր համերգներից մեկի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել իր ընկեր Ջեյ Զիի և նրա կնոջ` երգչուհի Բիյոնսեի հասցեին, իսկ ավելի վաղ իր աջակցությունը հայտնել ԱՄՆ-ի նորըտնտիր նախագահ Դոնալդ Թրամփին: