- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Չեմ վախենում մենակ մնալուց»... «Մտածել է պետք»... «Միշտ առաջ»...,- ահա այսպիսի մակագարություններով են դերասանուհի Մերի Մակարյանի՝ Instagram-ում և Facebook-ում հրապարակած վերջին լուսանկարներն ու տեսանյութերից մեկը: Նման բովանդակությամբ մակագրությունները շատերի մոտ այն տպավորությունն են ստեղծել, որ Մերիի և իր սիրելիի՝ Վարդանի հարաբերություններն այլևս անցյալում են:
Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ պարզելու, թե ինչ է այս պահին կատարվում նրա անձնական կյանքում, և թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում Մերիի կողմից արված խորհրդավոր գրառումները:«Ինքս երբեք ոչ մի բան չեմ գրել ոչ մեր միության և ոչ էլ բաժանության մասին: Ինչ վերաբերում է իմ Instagram-ում հրապարակած երգին և դրա մակագրությանը, ապա ասեմ, այդ երգը, որը կատարում է երգչուհի Մագան, ես շատ սիրում եմ: «Չեմ վախենում մենակ մնալուց»... սրանք շատ կարևոր խոսքեր են յուրաքանչյուրի համար: Սրանք խոսքեր են, որոնցից ոչ ոք չպետք է վախենա, ոչ ոք չպետք է վախենա մենակ մնալուց: Այս ամենն ինձ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»,- պարզաբանեց Մերի Մակարյանը, ապա անդրադարձավ նաև մյուս մակագրություններին.
«Շեքսպիրի խոսքերը, որը ես տեղադրել եմ իմ էջում, ևս շատ կարևոր բառեր են, որոնց պետք է հետևել կյանքում: Այո, պետք է մտածել՝ կապված այս խոսքերի հետ: Ցանկացած խոսք իր խորհուրդն ունի կյանքում առաջնորդվելու համար: Իսկ «Միշտ առաջ»-ը նույնպես շատ նշանակալի խոսք է: Երբ տեղադրեցի լուսանկարս, մտածում էի՝ ինչպես կարելի է այն մակագրել, և քանի որ լուսանկարում հայացքս դեպի առաջ է, դեպի լույսն է, որոշեցի գրել հենց այդ բառերը: Իրականում այս ամենը չի վերաբերում իմ կողքի տղամարդուն»,- նշեց դերասանուհին:
Դիտարկմանը, որ կարելի է եզրակացնել, որ իր և սիրելիի հարաբերությունները նախկինի պես լավ են, Մերին տվեց կարճ, բայց միևնույն ժամանակ հստակ պատասխան. «Այո»:
Հարցին՝ արդյո՞ք Մերին և Վարդանը չեն պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները, դերասանուհին չպատասխանեց՝ գերադասելով դեռևս չխոսել այս մասին.
«Ճիշտն ասած՝ չեմ ցանականում այս առումով որևէ բան ասել, քանի որ դա ոչ միայն իմ անձնականն է, այլ նաև՝ նրա: Երբ ինձ հետ կապված որևէ փոփոխություն լինի, ես ինքս լուսանկար կտեղադրեմ կամ որևէ գրառում կանեմ, ինչից հետո նոր մարդիկ կարող են եզրակացություններ անել»,- ասաց Մերին:
Մեզ հետ զրույցում դերասանուհին անդրադարձավ նաև որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնված այն խառնաշփոթին, որը վերաբերում էր իր սիրելիին և վերջինիս կյանքի մանրամասներին.
«Այո, իսկապես իրարանցում առաջացավ: Այդ պատճառով է, որ ես ներկայումս մեզանից որևէ լուսանկար չեմ տեղադրում իմ անձնական էջերում, որովհետև առաջացած խառնաշփոթն ինձ դուր չեկավ: Ես ոչ մի բան, այդ թվում նաև լուսանկար տեղադրելը, չեմ անում PR-ի համար»,- հստակեցրեց Մերի Մակարյանը:
Ինչ վերաբերում է իր սիրելիի՝ Վարդանի մասին հայտնված տեղեկություններին, ըստ որոնց՝ նա ԱՄՆ-ից է, մեծահարուստ և հայկական ավանդապաշտ ընտանիքից է, Մերին նշեց.«Քանի որ ինձանից ոչ ոք չի հարցրել՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ, այդ պատճառով չեմ ցանականում որևէ բան բարձրաձայնել: Դա այդ մարդու կյանքն է, թե ինքը որտեղ է սովորել, որտեղ է ապրում, ավանդապաշտ ընտանիքից է, թե՝ ոչ, մեծահարուստ է, թե՝ ոչ, իմ ասելիքը չէ: Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ և վերջ: Այո, գաղտնիք չէ, որ նա ԱՄՆ-ից է, բայց թե որտեղ է սովորել, ինչ է արել, կարևոր չէ: Եվ վերջապես, այս թեման չէ, որ պետք է գրավի իմ երկրպագուներին»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Մերի Մակարյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
«Բեսբրեդելշիկ» ոստիկանների երկիրը
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ