- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ Հայկական Ֆորումը հաղորգագրություն է տարածել
Որքան էլ իշխանությունները փորձեն ժողովրդավարության կեղծ շղարշով պատել իրենց գործունեությունն ու տպավորություն ստեղծել, թե անում են ամեն բան՝ ազատ խոսքի դեմ բոլոր հնարավոր ոտնձգությունները կանխելու, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը երաշխավորելու, փաստը մնում է փաստ, որ Հայաստանն այս առումով օր օրի է՛լ ավելի հետ է շպրտվում, իսկ ազատ խոսքի դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերն էլ ավելի ու ավելի ահասարսուռ դրսևորումներ են սկսում ձեռք բերել:
Մասնավորապես՝ վերջին շաբաթների ընթացքում ականատես ենք դառնում մեզ խիստ անհանգստացնող և, թերևս, շատ վտանգավոր մի երևույթի, որում ակնհայտ են կառավարական տեռորի ցայտուն դրսևորումներ:
Բանն այն է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մի հսկա համակարգ է գործի դրվել՝ Սփյուռքում և Հայաստանում գործող մի շարք ընդդիմադիր և քաղաքացիական գործիչներին՝ ինֆորմացիոն տեռորի և ապատեղեկատվության միջոցով իբր բարոյազրկելու համար:
Չցանկանալով առանձնացնել անհատների՝ կփորձենք դիտարկել երևույթն իր ամբողջության մեջ և զգուշացնել «հրամանատարներին» սպասվելիք հակաքայլերի և դրանց հետևանքների ծանրության մասին:
Արդեն ամսից ավելի է, ինչ բացահայտորեն ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ կառավարությանը արդարացի քննադատող անձանց մասին հորինվում են մտացածին կենսագրականներ, անձնական նկարներից մոնտաժվում են անբարո նկարներ և սոցիալական ցանցերի և ակնհայտորեն ՀՀ կառավարությանը սպասարկող մի քանի կայքերի միջոցով տարածվում հերյուրանքներ՝ փորձելով բարոյապես ստորացնել համայնքի ընդդիմադիր գործիչներին, ազատ ու անկախ լրատվամիջոցին, ազատախոհ քաղաքացիներին:
Բանը հասել է նրան, որ Ֆեյսբուք սոցիալան կայքի միջոցով մարդկանց անձնական տվյալներն են հրապարակվում՝ ներառյալ անձնագրերի և սոցիալական քարտերի տվյալներ, բնակության հասցեներ և հեռախոսահամարներ: Անձնական հաղորդագրությունների միջոցով հնչեցվում են սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ:Ավելին՝ ցանկացած անձ կամ կառույց, որը փորձում է պաշտպանել համակարգի զոհերին, արժանանում է նույնանման տեռորի:
Վերլուծելով մամուլում և սոցցանցերում հրապարակված և շրջանառվող ինֆորմացիան՝ գալիս ենք այն համոզման, որ սույն ահաբեկչությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանապետի և նրա անմիջական ստորադասի՝ խորհրդական Նարեկ Մալյանի իմացությամբ և հովանավորությամբ:
Միամտաբար կցանկանայինք հավատալ, որ ոստիկանական համակարգը փորձում է իրավական հիմքեր գտնել, սույն անհեթեթությունը կանխելու համար, բայց քաջ տեղյակ լինելով հայաստանյան իրականությանը և լինելով հասուն մարդիկ՝ հրաժարվում ենք հավատալ վարդագույն հեքիաթներին:
ՀՀ ոստիկանությունում անգամ հավը ձու չի ածում, առանց վերադասի թույլտվության, ուր մնաց, նմանատիպ ահաբեկչության սանձազերծումը:
Եվ այս ամենն իրականացվում է ոչ միայն ՀՀ ոստիկանապետի խորհրդականի, այլև Ներքին Զորքերի բարձրաստիճան սպայի՝ փոխգնդապետ հանդիսացող անձի՝ և ոստիկանության այլ աշխատակիցների անմիջական մասնակցությամբ ( այս մասին փաստում են բազմիցս տարածված խոսակցությունների screenshot — երը ), ինչն, ըստ էության, ի սկզբանե երաշխավորում է լիակատար անպատժելության մթնոլորտ՝ փաստացի հանդիսանալով պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական դիրքն անձնական նպատակներին ծառայեցնելու ցայտուն օրինակ՝ ՀՀ օրենքով քրեորեն պատժելի արարք:
Անկեղծ ասած՝ հույս ունենալով, որ անհատների հանդեպ ոտնձգությունների ալիքը հետզհետե կսպառվի՝ այնուամենայնիվ, ցավով նշում ենք, որ սանձարձակությունն ավելի է խորանում և ավելի ընգրկուն է դառնում:Ինչպես ցանակացած ադեկվատ մարդ, շատ լավ հասկանում ենք, որ ՀՀ — ում օրենքը, մեղմ ասած, սպասարկում է հենց նմանների շահերը:
Ուստի՝ մենք Հայաստանում և Սփյուռքում գործող մի շարք անհատների և կազմակերպությունների անունից ընտրում ենք նմանօրինակ գործընթացները սանձելու հետևյալ անհամաչափ տարբերակը:
Իրավական մաս
Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով մի շարք միջազգային կոնվենցիաների անդամ և փաստացի սնվելով միջազգային տարբեր տեսակի դրամաշնորհներից՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունները պաշտպանելու պարտավորություն ստանձնելու, մամուլի զարգացման և ոստիկանական համակարգի բարեփոխման համար, ողջ ռեսուրսն ակնհայտորեն ծառայեցնում է ոտնահարելու հենց վերոնշյալ ազատությունները:
Համոզված ենք, որ նման իրավիճակը կստիպի վերանայել ՀՀ ոստիկանությանը տրամադրվող դրամաշնորհների իմաստավորվածությունը և կարող է հիմք հանդիսանալ դրանց կրճատման համար՝ ընդհուպ մինչև դադարեցում:
Նախատեսված քայլեր
« Ֆեյսբուք » սոցիալական ցանցի սպասարկաման բաժնի հետ արդեն իսկ կայացել է երկխոսություն և ձեռք է բերվել համաձայնություն սոցիալական ցանցերում գործող կեղծ օգտատերերի համակարգի բացահայտման և « վնասազերծման » հարցում:Հարկ է նշել, որ բոլորովին վերջերս, « Twitter » ցանցում բացահայտվեց կեղծ օգտատերերի մի մեծ համակարգ, որը զգալի աղմուկ բարձրացրեց և զգալիորեն վնասեց ցանցի վարկանիշին՝ խաթարելով դրա նկատմամբ մարդկանց ունեցած վստահությունը:
Այս ամենը, թերևս, բացատրում է « Facebook »-ի հետաքրքրվածությունը այս խնդիրն առանց աղմուկի լուծելու գործում:Արդեն իսկ ձևավորվել է խումբ, որը հավաքագրում է տեղեկություններ սոցիալական ցանցերում համակարգն սպասարկող կեղծ օգտատերերի մասին, տեսակավորում է և փաստաթղթավորում դրանք:
Աշխատանք է տարվում նաև, խաչաձև ստուգման միջոցով կեղծ օգտատերերի իրական անունները պարզելու և դրանք հրապարակելու համար:Քանի որ առկա են անձնական վնաս հասցնելու և որոշ դեպքերում նաև մարդկանց կյանքին սպառնացող հաղորդագրություններ, կապ է հաստատվել ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հետ ( FBI )՝ թիրախավորված անձանց անվտանգությունը ապահովելու և հետաքննություն ծավալելու համար:Հավաքված բոլոր տվյալները և փաստերը կուղարկվեն ՀՀ — ում ԱՄՆ դեսպանատուն, ՄԱԿ-ի Պաշտոնական գրասենյակ, միջազգային մի շարք կառույցների:
Կից կներկայացվեն նաև ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հաղորդագրությունը և հետաքնության արդյունքները, սպասարկող լրատվամիջոցների անունները և նրանց գլխավոր խմբագրերի տվյալները՝ բոլոր տեսակի դրամական աջակցությունները սառեցնելու պահանջով:
Օրերս կսկսենք նաև առցանց ստորագրահավաք՝ ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ պահանջով՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիների իրավունքները ՀՀ ոստիկանական համակարգի հովանավորությամբ կատարվող իշխանական տեռորից:
Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության որդեգրած « քյառթու » գործելաոճը՝ ցանկանում ենք դեռևս մնալ ստվերում և չհրապարակել աշխատանքային խմբում ընդգրկված կազմակերպությունների և անձանց անունները:
Աջակցության ցանկության դեպքում՝
Խնդրում ենք տարածել այս նյութը՝ միաժամանակ հորդորելով խուսափել բռնապետական իրավահամակարգի հետ առճակատումից՝ Ձեր իսկ անվտանգության համար:

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար





