USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եթե կոնյունկտուրան ուտում է լրագրողին, ապա նա դադարում է լինել այն արժեքների կրողը, որոնք քարոզել է ժամանակին․ Վահագն Հովակիմյան
2017-03-12 04:05:00
Տպել Տպել

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն, Արբակիր համայնքները ներառող թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը։

- Դուք երկար տարիներ եղել եք լրագրող, «Հայկական ժամանակ» եւ «ժողովուրդ» օրաթերթերում լուսաբանել եք մարդու իրավունքների խախտումներն ու սոցիալական անարդարությունները։ Հնարավո՞ր չէր այդ հարցերի լուծմանը հասնել մամուլում, որ նախընտրեցիք քաղաքական գործունեությունը։

- Դասական իմաստով լրագրողի խնդիրն է արծարծել խնդիրները, իսկ պետական կառավարման համակարգն էլ պետք է զբաղվի այդ խնդիրները լուծելով։ Մեր երկրում լրագրողն իր գործն անում է, բարձրաձայնում է խնդիրների մասին, բայց պետական համակարգն ու քաղաքական դաշտը այնպիսին են, որ այդ խնդիրները չեն լուծում։ Եվ արդյունքում լրագրողներս միշտ հայտնվում ենք այն կարգավիճակում, որ ասում ենք, թե ինչպես է պետք զանգը կախել, բայց զանգը կախողը չկա։ Եվ գալիս է մի փուլ, որ դու պարտադրված ես ասել՝ ես ինքս կարող եմ կախել։

Այսինքն՝ անընդհատ չստացվի այնպես, որ դու խնդիրների մասին ես բարձրաձայնում, բայց դրանք չեն լուծվում։

- Մենք բոլոր խորհրդարաններում էլ ունեցել ենք լրագրողներ։ Քաղաքականություն մուտք գործելով՝ լրագրողը հանդես է գալիս որպես որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, նրա առջեւ դրվում են որոշակի սահմանափակումներ։

- Այդ հարցում համաձայն չեմ Ձեզ հետ։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դեպքում կարող եմ ասել, որ ինչպես ինքը եղել է օբյեկտիվ լրագրող, շարունակում է մնալ օբյեկտիվ քաղաքական գործիչ։ Այդ ազնվությունը կարող է երբեմն հանրության, կուսակիցների կողմից միանշանակ չընկալվել։ Ես նախընտրում եմ հենց այդ տեսակը։ Ինչպես եղել եմ լրագրող, որն իր համոզմունքներն է ներկայացրել իր հոդվածներում, քաղաքականության մեջ էլ ձգտելու եմ նույն կերպ լինել։

Այսինքն՝ կոնյունկտուրային մտածելակերպը, որ այս մեկը չասենք հանուն կուսակցության շահերի, սխալ է։ Հանուն հանրապետության շահերի պետք է միշտ ասել ճշմարտությունը։ Միշտ պետք է ազնիվ լինել ինչպես ընթերցողների, այնպես էլ ընտրողների եւ քաղաքացիների առջեւ։ Այն լրագրողները, որոնք քաղաքականություն մուտք կգործեն այդ մարտավարությամբ, իմ կարծիքով, մեծ ծառայություն մատուցած կլինեն։ Իսկ այն լրագրողը, որը մուտք է գործում քաղաքականություն, եւ դրանից հետո կոնյունկտուրան իրեն ուտում է, դադարում է լինել այն արժեքների կրողը, որի կրողն է եղել ժամանակին։

- Իսկ ԱԺ պատգամավորից ի՞նչ են ակնկալում ընտրողները, ի՞նչ հարցերի մասին են բարձրաձայնում ԱԺ պատգամավորի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ։

- Մեծամասնությունը հուսահատված է։ Իրականում թիվ 1 խնդիրը մեր քաղաքացիներին համակած հուսահատությունն է։ Մարդկանց մենք պետք է վերադարձնենք հույսը եւ ասենք, որ կա ելք, եւ այդ ելքը «Ելք» դաշինքն է։ Իշխանությունների վերջին տարիներին իրականացրած քաղաքականության հետեւանքն է, որ մարդիկ հուսալքված են։ Նրանց նպատակը, որ մարդիկ ենթարկվեն եւ չընդվզեն, տվել է որոշակի պտուղներ։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ցույց տանք մարդկանց խնդրի լուծումը։ Իսկ հիմնականում հանդիպումների ժամանակ նրանք արծարծում են սոցիալական հարցեր, պահանջում են սոցիալական արդարություն, արտերկրում գտնվող հարազատների համար վերադարձի պայմաններ ստեղծելու հնարավորություն։

- Իսկ ընտրվելու դեպքում ԱԺ ո՞ր հանձնաժողովում կնախընտրեիր աշխատել։ - Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ես չունեմ իրավաբանի կրթություն, բայց 15 տարի լուսաբանել եմ դատաիրավական ոլորտը եւ այն լավ եմ պատկերացնում։

Թագուհի Հակոբյան

 hraparak.am

 

Այս նյութը դիտել են - 38657 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook