USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Politik Հերմինե Նաղդալյանը ամեն կերպ փորձում է պախարակել վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներին
2017-04-12 15:41:00
Տպել Տպել

«politik.am»-ը գրում է

Ազգային Ժողովի ընտրություններից հետո, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը կրկին անցել է իր հին մարտավարությանը: Հիմա էլ նա ամեն կերպ փորձում է պախարակել վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներին:

Ամիսներ առաջ մամուլի մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ Նաղդալյանի ամուսինեը գնել է լրատվական կայքերից մեկը, որի միջոցով  փորձում է սև քարոզչություն իրականացնել Կարեն Կարապետյանի դեմ:

Այն ժամանակ մամուլի որոշ հրապարակումների համաձայն նրան հրավիրել էին նախագահական նստավայր ու հասկացրել, որ իր նման գործելաոճը այլևս չի ներվի:

Եվ ահա ամիսներ անց, Հերմինե Նաղդալյանը իր ամուսնու տիրապետության տակ գտնվող նույն ռեսուրսով փորձում է  անվանարկել Կարեն Կարապետյանին մոտ կանգնած գործիչներին: Իհարկե այս անգամ նա այնքան քաջություն չունի, որպեսզի ուղիղ կերպով Կարեն Կարապետյանին քննադատի ու դա անում է միջնորդավորված:

Հետաքրքիր է այս անգամ նրան դա կներեն, թե ոչ:

Ի վերջո բոլորին է հասկանալի, որ նա թիմի ներսում լարվածություն է ստեղծում: Ամենայն հավանականությամբ նրան այս անգամ կպատժեն ու դժվար թե հայտնվի նորից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:

Այս նյութը դիտել են - 2766 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook