- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-02-01 16:21:00Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
- 2025-01-31 12:43:00Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Երբ նպատակ ունես լեռ մագլցել, հասնել գագաթին, դու չես տեսնում, չես զգում ժամերով մագլցելը, դժվարությունները, որովհետեւ ուզում ես գագաթին հասնել: Ինչքան բարձր է այդ բարձունքը, որին ձգտում ես, այդքանին էլ պատրաստ ես հոգեպես: Դժվարություններն արդեն առօրյայի, ապրելակերպի մասն են դառնում, եւ դու դրանք դադարում ես դիտարկել որպես դժվարություն: Պետք է հասկանալ՝ ինչի ես ձգտում, եւ ըստ այդմ՝ կարող ես դիմանալ կամ չդիմանալ»,- ասում է Լ. Էսկենյանը:
Հաղթահարելով դժվարությունները եւ փայլուն կրթություն ստանալով հայրենիքում՝ երաժիշտը 2008 թ.-ին հիմնեց «Գյուրջիեւ» համույթը, որի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա: Համույթի կազմում ընդգրկված են 11 երաժիշտներ, որոնք մեր այսօրվա երաժշտական աշխարհում լավագույններից են համարվում: «Գյուրջիեւ»-ի համար թիրախ է հանդիսանում հիմնականում օտար լսարանը՝ հայկական երգարվեստը օտարազգի ունկնդրին ճանաչելի դարձնելու նկատառումով:
Համույթի համար բեկումնային էր 2015 թ., երբ աշխարհահռչակ ընկերություններից մեկի՝ գերմանական «ECMrecords»-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ: Այն կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում գտավ եւ 2015 թ.-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվեց 10 լավագույն ձայնասկավառակների շարքում: Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում:
Ձայնասկավառակի լույս ընծայվելուց կարճ ժամանակ անց, համույթը բազմաթիվ հրավերներ ստացավ աշխարհի տարբեր ծայրերից՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր փառատոնների:
Ապրիլի կեսերին «Գյուրջիեւ» համույթը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական 3 երկրներ՝ Ավստրիա, Հունաստան եւ Դանիա՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջին համերգը կայանալու է ապրիլի 14-ին, Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ կատարվելու են Գ. Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Հաջորդ կանգառը լինելու է Հունաստանը, որտեղ խումբը ելույթ է ունենալու «Պառնասոս» համերգասրահում, ապրիլի 19-ին: Աթենքում կայանալիք համերգը, որի ժամանակ հնչելու են բացառապես Կոմիտասի ստեղծագործությունները, նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համույթն Աթենքից վերադառնալու է Ավստրիա՝ Զալցբուրգ քաղաք, որտեղ ապրիլի 22-ին կայանալիք համերգին կրկին հնչելու է Կոմիտաս: Վերջին համերգը կայանալու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Կոպենհագենում՝ Դանիայում ՀՀ դեսպանության եւ «Global Music»-ի կազմակերպմամբ: Համերգը նվիրված է լինելու դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Մարիա Յակոբսոնը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել: Մեծապես ազդվելով եւ այդ ահասարսուռ դեպքերի ականատեսը լինելով՝ նա իր հետագա կյանքը նվիրել է հայ որբերի խնամքին՝ այդ նպատակով Լիբանանում հիմնելով «Թռչնոց բույն» մանկատունը: Ես տեսել եմ այդ մանկատունը...
Այս համերգը ինձ համար առանձնակի նշանակություն ունի, որովհետեւ դանիացի ժողովուրդին շնորհակալություն հայտնելու առիթ է լինելու»,- հավելում է երաժիշտը:
Նշենք, որ խումբը համերգային ծրագրերով հանդես է եկել 18 երկրներում՝ Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում, Հայաստանում եւ այլուր:
Գործում է «Գուրջիև» համույթի՝ gurdjieffensemble.com պաշտոնական կայքը, ինչպես նաեւ՝ Յութուբյան ալիքը:
https://www.youtube.com/watch?v=pk0iPmFsSM8
https://www.youtube.com/watch?v=_mozsDaWzL0
Տաթեւիկ Մուրադյան
arevelk.am
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում