- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի` 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ ներկայացրած հայցով դատական երկրորդ նիստը:
Հայցը գտնվում է դատավոր Նելլի Ավետիսյանի վարույթում:
Դատական այսօրվա նիստին ներկա էր նաև Դավիթ Փերիխանյանի պաշտպանը` Մայիս Հովհաննիսյանը, որոնց բացակայության պատճառով էլ մարտի 31-ին սույն գործով անդրանիկ նիստը հետաձգվել էր:
Գայանե Մանուկյանի վստահորդ Հարություն Հարությունյանը պատասխանող կողմին` Մայիս Հովհաննիսյանին և Լիլիթ Հովակիմյանի պաշտպանյալ Տիգրան Գալստյանին ներկայացրեց հայցադիմումում ներկայացրածը:
Ըստ հայցադիմումի` ոստիկան Դավիթ Փերիխանյանն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Facebook սոցիալական ցանցում Գայանե Մանուկյանի մասին ռուսերեն վիրավորական գրառում է արել և ծաղրանկար հրապարակել: Հարությունը նշեց, որ, ըստ իր վստահորդի, վերոնշյալ օգտատերի գրառումը արատավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:
4news.am կայքում այս տարվա հունվարի 21-ին հրապարակվել է «Ադրբեջանական լրատվամիջոցների բարեկամ Գայանե Մանուկյանի դավաճանական քայլը» վերնագրով հրապարակումը, որում, ըստ հայցվորի, ասված է եղել. «Լրագրողական հետաքննության արդյունքում usarmenianews.com կայքի ղեկավար Գայանե Մանուկյանն օրեր առաջ հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.am կայքին:
Թվում է, թե լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պետք է լինի այս հանգամանքը, սակայն լրատվամիջոցները չանդրադարձան այս փաստին, նույնիսկ քչերին հետաքրքրեց, թե ինչ բարեկամական կապ կա Գայանեի, ադրբեջանական լրատվամիջոցի և հատուկ ծառայությունների միջև: Այս կինը խառնակչություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության ներսում սկսած այն օրերից, երբ երկրում տիրում էր արտակարգ դրություն: Խոսքը «Սասնա ծռեր»-ի և նրանց գործունեության մասին է: Շատ հնարավոր է, որ Գայանեն ինֆորմացիա է տվել այդ օրերին ադրբաջանական լրատվամիջոցներում: Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանո՞վ է դա տրամագծորեն ճշմարտացի: Սա պետք է մտահոգի նաև մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության, մասնավորապես, նման խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս դավաճանություն` հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո, սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ պատիվ չբերող իրողությանը»,- լրատվամիջոցում զետեղված նյութը Գայանե Մանուկյանի վստահորդը ներկայացրեց որպես փաստական հանգամանք:
Լիլիթ Հովհաննիսյանն էլ, ըստ Գայանե Մանուկյանի, զրպարտել է իրեն ադրբեջանական կայքին հարցազրույց, ինչպես նաև Հայաստանից ինֆորմացիա հաղորդելու համար, իսկ այն, որ ինքը բարեկամական կապեր ունի թշնամի երկրի հետ, վիրավորանք է: «Մեկնաբանություններ կային, որոնցից երևում է, որ մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ Գայանեն արել է շատ վատ արարք, որն արատավորում է նրա բարի համբավն ու արժանապատվությունը»,- նշեց Հարություն Հարությունյանը: Հայցվորը պատասխանողներից մեկ միլիոն դրամ է պահանջում, վիրավորանքի համար որպես փոխհատուցում, իսկ երկու միլիոն դրամ էլ՝ զրպարտության համար:
Հարություն Հարությունյանը հայտնեց նաև, որ Գայանե Մանուկյանը սույն գործի շրջանակներում հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ Հարություն Հարությունյանն ու Տիգրան Գալստյանը միջնորդություն ներկայացրեցին դատարանին` լրագրող Արթուր Հայրապետյանին հրավիրել դատարան` որպես պատասխանող կողմը, ինչը, ըստ նրանց, կօգնի գործի քննությանը:
Հարություն Հարությունյանի խոսքով` վերոնշյալ կայքում Գայանե Մանուկյանի մասին գրված հրապարակման հեղինակը հենց Արթուր Հայրապետյանն է:
Մայիս Հովհաննիսյանն էլ առաջարկեց մերժել միջնորդությունը, քանի որ, ըստ նրա, չկան փաստեր, որ նա է նյութի հեղինակը:
Դատավոր Նելլի Ավետիսյանը հետաձգեց դատական նիստը` միջնորդության հարցը քննելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին` ժամը 16:00-ին
Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur





