- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայելի»-ն գրում է.
Ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ բարձրացած աղմուկը հետաքրքիր նրբերանգ է ստանում: Սեպտեմբերի 21-ին անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին իր կողմից հանձնարարական չի եղել:
Սրանով կրթության և գիտության դաշնակցական նախարարը, մեղմ ասած, տհաճ իրավիճակում է հայտնվել, որովհետև հանրային քննարկման ներկայացված ռուսաց լեզվի դասավանդման զարգացման հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի:
Հիմա, եթե Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իր կողմից նման հանձնարարական չի եղել, ստացվում է, որ կա՛մ ԿԳՆ-ն խեղաթյուրել է իրողությունը՝ անհարկի շահարկելով վարչապետի անունը, կա՛մ էլ այդ հանձնարարականը եղել է ավելի բարձր ատյանից՝ նախագահականից: Խնդիրն իրականում այն չէ, թե ԿԳՆ-ն կոնկրետ որ վերադաս օղակից է ստացել հայեցակարգի մշակման հանձնարարականը, տվյալ պարագայում դա կարող էր լինել և՛ կառավարությունը, և՛ նախագահականը:
Թերևս առավել կարևոր է, թե ով է այդ հանձնարարականի հեղինակը: Ակնհայտ է, որ պահանջը դրված է Կրեմլի կողմից, և հենց սա է խնդրի քաղաքական էությունը: Իսկ թե որ օղակի միջոցով է դա տեղայնացվել, այս պարագայում տեխնիկական հարց է: Հայեցակարգը հանրային քննարկման է ներկայացվել կրթության և գիտության նախարարության կողմից: Մինչ հայեցակարգը, երբ դեռ Կարեն Կարապետյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, նա կառավարության նիստերում մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, որ դպրոցներում պետք է բարելավվի լեզուների ուսուցումը, և դպրոցն ավարտած հայ երեխան պետք է առնվազն լավ տիրապետի ռուսերենին և անգլերենին: Բնականաբար վարչապետի այս պահանջները կրթության նախարարության համար հանձնարարականներ են եղել: Եղել է կոնկրետ ռուսերենի զարգացման հայեցակարգի հանձնարարական, և այն, ինչ տեսքով է եղել, թերևս տեխնիկական խնդիր է: Հատկանշական է սակայն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, լինելով Կրեմլի կադր, հրաժարվում է հանդես գալ ռուսերենի զարգացման պաշտպանի դիրքերից: Հնարավոր է, որ սա ներիշխանական հակասությունների, տվյալ դեպքում Կարեն Կարապետյանի Լևոն Մկրտչյանի հանդեպ ունեցած վերաբերմունքի արդյունքն է:
Ի վերջո, նախարարն ու նախարարությունը ենթարկվում են վարչապետին ու կառավարությանը, և հազիվ թե Լևոն Մկրտչյանը ինքնագլուխ նման հանձնարարական տված լիներ իր ենթականերին: Ստացվում է, որ կրթության և գիտության նախարարությունը կամ այս հանձնարարականը ստացել է Սերժ Սարգսյանից կամ էլ միանգամից Կրեմլից: Մի անգամ արդեն ռուսերենի դիրքերն ամրապնդելու փորձը, ի դեմս օտարալեզու դպրոցներ ունենալու օրենսդրական նախաձեռնության տապալման, դառը ճակատագիր է ունեցել: Ռուսերենի հայեցակարգը կարծես թե նույն բախտին է արժանանալու, և հիմա քաղաքական ապտակներից խուսանավելու խնդիր կա:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


