- 2025-01-21 19:08:00Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2025-01-20 18:03:00Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ` օրերս կատարած այցը Ամերիկայի Միացյալ նահանգներ , պետք է նկատել , բավական հագեցած ստացվեց :
Այցը նշանակալից էր նաև այն իմաստով , որ նախարարը հանդիպումներ էր ունեցել հայկական կառույցների ներկայացուցիչների , հայ համայնքի այլ անդամենրի հետ ` այդ հանդիպումների ընթացքում լայնորեն անդրադառնալով այն բոլոր խնդիրներին , որոնք այսօր կանգնած են բանակի առջև ու որոնք այլևս իրենց լուծման ճանապարհին են :
Սարգսյանը ԱՄն կատարած իր այցի շրջանակում , մասնավորապես , այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան : Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Սարգսյանը հանդես է ր եկել հանրային դասախոսությամբ` այցի շրջանակներում անդրադառնալով նաև բավակայն լայն շրջանակ ընդգրկող կարևորագույն հարցերի : Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ր ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։ Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում , որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, ինչպես նաև ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը:
Այս ամենից հետո ` Նոյեմբերի 13- ի երեկոյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Նշենք , որ հանդիպման բացումը վերապահված էր ԱՄՆ - ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին : Հայկական կազմակերպությունների ղեկավարների , համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը , համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև, որնց շարքերում քիչ չէին նաև մեդիա դաշտի ներկայացուցիչները , հանդես եկավ ծավալուն ելույթով` անդրադառնալով հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Խոսվեց բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման , ռազմարդյունաբերության զարգացման , ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների , գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։
Վիգեն Սարգսյանը մանրակրկտորեն ներկայացրեց առաջնագծում իրականացվող աշխատանքները , նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը , ներկաներին պատմեց նոր , գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի » մասին։
Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսեց նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ` Դիլիջան տեղափոխության մասին ` վստահեցնելով , որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվ ելու է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի , ինչն առաջին քայլն է դառնալու ՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։
Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը սիրով պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին` տալով առավել հետաքրքրասերներին բացառիկ հնարավորություն ` սպառիչ պատասխաններ ստանալու նրանց հուզող հրատապ հարցերի վերաբերյալ ։ Ի դեպ ` նշենք , որ մասնակցիների ու նախարարի միջև կապի իրականցումը վերապահված էր Մարիա Մեհրանյանին ` « Հայաստան համահայկական հինադրամ »- ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախագահին , ում անգլերենով հնչած հարցերին Սարգսյանը պատասխանում էր փայլուն , անթերի անգլերենով ` թերևս , ևս մեկ անգամ ի ցույց դնելով անգլերենի իմացության իր հույժ բարձր մակարդակը :
Նախարարի հետ հանդիպման ավարտին իրենց հայրապետական աղոթքը ներկաներին հղեցին Հովնան արք. Տերտերյանն և Մուշեղ արք. Մարտիրոսյանը:
Սա , թերևս , նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ կատարած այցելության շրջանակներում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքից վերջինն էր , որից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու էր Կանադա ` մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ - ի խաղաղարար համաժողովին :
Մանրամասները՝ տեսանյութում.
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն