USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աննա Հակոբյանը՝ ՀՀ հյուպատոսարանի 25-ամյակին նվիրված արարողությանը. հարաբերությունների նոր հորիզոններ (Տեսանյութ)
2019-04-08 14:15:00
Տպել Տպել

Լոս Անջելեսում՝ Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում, ՀՀ հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որին իրենց մասնակցությունն էին բերել հարյուրավոր մարդիկ, որպես պատվավոր հյուր ներկա էր նաև այս օրերին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Ի դեպ՝ նշենք, որ միջոցառման՝ ամբողջությամբ վաճառված տոմսերի հասույթն ուղղվել է բարեգործական նպատակով՝ հյուպատոսարանի շենքի պահպանման ծախսերը հոգալուն: Հրավիրատոմսեր տրվել են միայն մեդիա դաշտի ներկայացուցիչներին: 

ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, արդարև, դարձել են իսկական հենարան տեղի հայ համայնքի համար: Ասվածը բնութագրական է հատկապես Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությանը՝ հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ, ում պաշտոնավարման՝ համեմատաբար կարճ ժամանահատվածում հյուպատոսությունը ոչ միայն կարողացավ է՛լ ավելի արմատավորել նախորդ շրջանների ձեռք բերած բարի ավանդույթներն, այլև յուրատեսակ հեղափոխություն ապրեց՝ կոտրելով մինչ այդ ընդունված կարծրատիպերը: Առաջին հերթին շնորիվ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի մարդկային ու մասնագիտական բարձր կարողությունների ու դրանց արդյունավետ ռեալիզացման՝ այսօր Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը դարձել է տեղի հայերի սիրելի տունը՝ հանդիսանալով ոչ միայն կարիքի պահին իսկական նեցուկ, այլև նոր, շատ ավելի լայն հարթության վրա դնելով հայ համայնք-հյուպատոսարան կապերն ու երկկողմ հարաբերությունները:
Ինչպես հայտնի է, հենց Բայբուրդյանն է եղել Լոս Անջելեսում առաջին գլխավոր հյուպատոսը (Արմեն Բայբուրդյան՝ 1994-1997, Արմեն Մելքոնյան՝ 1998-2000, Վալերի Մկրտումյան՝ 2000-2003, Գագիկ Կիրակոսյան՝ 2003-2006, Արմեն Լիլոյան՝ 2006-2009, Գրիգոր Հովհաննիսյան՝ 2009-2013, Սերգեյ Սարկիսով՝ 2013-2018, Արմեն Բայբուրդյան՝ 2018-ից ի վեր), ով, փաստորեն հսկայական դեր է խաղացել այս կարևորագույն կառույցի ձևավորման ու բարի ավանդույնթների հիմնավորման գործում, որոնք այսօր դրսևորվում են շատ յուրահատուկ, նախկինից տարբեր կերպով:
Նշենք, որ Գալա-ճաշկերույթին, որի հանդիսավարն էր Կալիֆորնիայի Վերադաս դատարանի դատավոր Արմենուհի Աշմանյանը, իրենց մասնակցությունն էին բերել բազմաթիվ պատվավոր հյուրեր՝ հոգևոր դիվանի ներկայաուցիչներ, Գլենդելի քաղաքային իշխանությունների ազդեցիկ անդամներ, բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ և այլոք:
Ներկաների առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
Գլխավոր հյուպատոսն, իր հերթին, ներկաներին փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ հյուպատոսարանի 25-ամյակի կապակցությամբ:
Կասկած չկա, որ Արմեն Բայբուրդյանի օրոք արմատավորված բարի ավանդույթներն ու հյուպատոսարանի աշխատելաոճում տեղ գտած գովելի շեշտադրումները հետայսու նույնպես շարունակելու են ամուր կերպով կամրջել հայ համայնք-հայրենիք կապերը:

Հյուպատոսարանն ինքնին այսօր մի փոքր Հայաստան է դարձել տեղի հայության համար, որին դիմող ցանկացած հայորդի կարողանում է ստանալ պատշաճ արձագանք յուր խնդիրներին ու արժանանալ պատշաճ ուշադրության, որը նախկինում այլ էր, հիմա՝ այլ, որն իսկապես հեղափոխական երևույթ է հյուպատոսարան-համայնք հարաբերություններում:


Այս նյութը դիտել են - 24141 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook