- 2024-11-16 17:11:00Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
- 2024-11-13 12:28:00Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2024-11-12 12:02:00 Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
- 2024-11-11 23:05:00Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ավարտվեց ևս մեկ «հեղափոխական» տարի:
Արդեն 2 տարի է, ինչ հայաստանցիները «վայելում են» հեղափոխության պտուղները, որոնց համը, սակայն, ի հեճուկս հանրային սպասումների, չափից դուրս դառն է, մարդկային քիմքին ոչ հաճելի:
Չնայած իշխանությունները տարին ամփոփելիս, տարվա տնտեսական, քաղաքական և այլ ձեռբերումները թվարկելիս սովորաբար պերճախոս են լինում, սակայն, քաղաքացիներն ունեցած առաջընթացի կամ ապրած հետընթացի մասին կարծիք են կազմում ոչ թե վերևներից եկող հայտարարություններից, որոնք ամենից հաճախ կրում են արարողակարգային բնույթ, այլ՝ իրականությունն ու ունեցած ակնկալիքները միմյանց համադրելով:
2019-ն այդ իմաստով բավական հիասթափեցնող էր:
Նախ՝ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել «սևերի» ու «սպիտակների» միջև հեղափոխությամբ առաջ եկած նորհայաստանյան բաժանարար գծերն, ատելությունը միմիայն խորացավ, իսկ անցյալից մնացած արատները, մուտացիայի ենթակվելով, է՛լ ավելի տգեղ ու քայքայիչ դրսևորումներ ստացան:
Ընդ որում՝ խոսքը վերաբերում է նախևառաջ օնլայն հարթակին, ուր մոլեգնող իշխանական, ոստիկանական ֆեյքերն է՛լ ավելի անմարդկային մեթոդներով շարունակեցին թիրախավորել անմեղ մարդկանց: Իրավապահ համակարգն ու դատաիրավական ոլորտն այդպես էլ չմաքրվեց նախկին աղբից, մենթը՝ ոստիկան այդպես էլ չդարձավ:
Ինչ վերաբերում է ներգաղթի մասին իշխանական հեքիաթներին, ապա 2019-ը գործնականորեն ապացուցեց, որ այդօրինակ բոլոր լավատեսական հայտարարություններն իրականում սովորական շոու էին:
Խոշոր հաշվով ՀՀ իշխանությունները խաբեցին նաև Սփյուռքին և գուցե առաջին հերթին հենց դրսում ծվարած հայերին, որ մեծ հույսեր էին կապում նոր իշխանությունների հետ, պայքարում, այնինչ միակ բանը որին ականատես դարձանք, բաժանարար գծերի խորացումը եղավ:
Եղա՞ն դրական փոփոխություններ 2019-ին:
Անշո՛ւշտ:
Միայն թե այդ դրական փոփոխությունները տեղի ունեցան ոչ թե հանրային, այլ նորաթուխ հեղափոխականների անձնական կյանքում: Նրանցից շատերը միայն հեղափոխությունից հետո պետք է իմանային՝ ինչ է լավ ապրելը, միլիոնների հասնող աշխատավարձեր ստանալը՝ նույնաչափ պարգևավճարներով, վայելեին կյանքի հաճույքներ՝ պետական բյուջեի հաշվին:
Ամենից առաջ, սակայն, իշխանությունները տապալվեցին երկրում արդարադատության մթնոլոտի հաստատման հարցում:
Օրենքը շարունակում է Հայաստանում հարաբերական հասկացություն մնալ, իսկ արդար դատաիրավական համակարգի մասին խոսելն առհասարակ ուտոպիա է, մինչդեռ, ամենից առաջ, պետք էր կարգի բերել հենց այդ հարցը՝ արդարության, իրավահավասարության, որ, թերևս, առավել կաևոր է, քան, նույնիսկ, սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող հարցերը:
Դիցուք, նույն Սփյուռքում բնավ ոչ բոլորն են աղավարի ապրում, սակայն, անխտիր բոլորը գիտեն, որ իրենց իրավունքների ոտնահարման պարագայում կարող են իսկական արդարություն ակնկալել պետությունից, իրավապահ համակարգից: Մինչդեռ, այսօր,, թե՛ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, թե՛ ՀՔԾ-ն ու ՔԿ-ն փաստացի աշխատում են ոչ բավարար պրոֆեսիանլիզմով կամ, ավելի ճիշտ, կամայականորեն, հենց կամայականորեն է որոշվում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ում ինչ պատիժ է հասնում և այլն: Արդյունքում ֆեյքերի վերածված նախկին բանտարկյալներ այսօր անցել են Փաշինյանի թևի տակ ու սկսել նույն սոցցանցերում անմեղ մարդանց թիրախավորել ու տեռորի ենթարկել ամենաստոր մեթոդներով:
Տպավորություն է՝ ասես ֆեյսբուքյան ուղիղ եթերներից դուրս չեկող նախկին լրագրող Փաշինյանը չի ցանկանում տեսնել՝ ինչ է կատարվում իբր իր պաշտպանության տակ գտնվող «ազատ խոսքի» անվան տակ, չտեսնելու է տալիս մարդկանց բողոքներն ու հեծեծանքները՝ նույնիսկ չհամենալով սեփական ենթականերին կարգադրել՝ կարգի բերելու դաշտը, լրատվադաշտը զտելու, թացը չորից բաժանելու:
2020 թվական մուտք գործելիս, իհարկե, ցանկություն կա հավատալու լավին ու լուսավորին, հավատալու, որ նախորդ տարիների աշխատելաոճն իշխանությունները կվերանայեն վերջապես, որ կանեն ամեն ինչ՝ ատելության մթնոլորտը ցրելու (նաև օնլայն տիրույթում), պետական մակարդակով ատելության խոսքի հովանավորությունը կասեցնելու, քարը քարին դնելու ու տարակարծությունը չքարկոծելու:
Հուսանք, որ իսկապես արդարության մթնոլորտը կիշխի երկրում, իսկ մեղավորներն էլ վերջապես կկանգնեն արդարադատության առաջ, ու այլևս չեն հովանավորվի իշխանությունների կողմից, ինչը, ցավոք, այսօր անհերքելի իրողություն է:
Սեր, միաբանություն ու, թերևս, նյութական բարեկեցություն ենք ցանկանում մաղթել հաջորդ տարվա համար, քանի որ իրականության մեջ բաժանությունների ու գժտությունների, սիրո պակասի պատճառ առաջին հերթին դառնում է հենց փողի պակասը: Ցանկություն կա հավատալու, որ այլևս ծերանոցների ու որբանոցների կարիք հայ հասարակությունը չի ունենալու, ծնողներն իրենց զավակներից կամ զավակներն իրենց ծնողներից չեն հրաժարվելու ու հայ ժողովրդին ոչ սազական երևույթների է՛լ ականատես չենք դառնալու:
Եվ, իհարկե, 2020-ից մեր ունեցած ամենագլխավոր ակնկալիքը, թերևս, խաղաղությունն է, հայ զինվորի բազկի ամրությամբ ձեռք բերված խաղաղության ամրապնդումը:
Թո՛ղ 2020-ին ոչ մի զոհ սահմանին չլինի, ոչ մի զինվորի մայր թող արցունք չհեղի:
Շնորհավո՛ր Ամանոր
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ
Շնորհավո՛ր 2020 թվական
Գայանե Մանուկյան
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան