USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անպատասխան մնացող հարցեր. ո՞վ կհանգուցալուծի պարադոքսը
2020-02-21 22:30:00
Տպել Տպել


Այն, ինչ պետք է հիմա ասեմ՝ անդրադառնալով Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ՀԺ-ին տված հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերին, որ խորհելու, վերլուծելու ևս մեկ առիթ տվեց ինձ՝ ցանկություն առաջ բերելով հասկանալ կոնկրետ հարցերի վերաբերյալ Սփյուռքի հանձնակատարի դիրքորոշումը, գուցե շատ ավելի հեշտ կլիներ, միգուցե ավելի հեշտությամբ կկարողանայի շարադրել ասելիքս, եթե Զարեհ Սինանյանը, կամ՝ ինչպես շատերն էին մտերմիկ միջավայրում սիրում ասել, մեր Զարեհը լիներ ոչ թե ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար,այլ Գլենդելի քաղաքապետ կամ նախկինի պես ներկայացներ Գլենդելի քաղաքային իշխանությունը:

Զարեհ Սինանյանն իր խոսքում, մասնավորապես, հատուկ կարևորել էր Սփյուռքի դերը «ուժեղ և կենտրոնաձիգ հայկական պետականություն ունենալու գործում»: Անշո՛ւշտ, Սփյուռքը Հայաստանի ու Արցախի հետ միասին, ըստ էության, մեկ ամբողջություն է կազմում, և դժվար է հայ ժողովուրդը պատկերացնել հզոր ու ապագային միտված ամբողջություն առանց այդ եռամիասնության անքակտելիության, և այդ իմաստով, իհարկե, գնահատելի է Սինանյանի ճիշտ շեշտադրումը, սակայն խնդրի հետ կապված ծագում են բավական էական հարցեր:
Ցավոք, ցայսօր, Սփյուռքի ներուժի ունեցած կարևոր դերակատարության մասին հիշում են, ասենք, տարվա մեջ մեկ անգամ՝ սեր են խոստովանում բացառապես այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է ծագում դրսի օժանդակության (հիմնականում խոսքը գնում է գումարի մասին, կոչ են անում քսակները լայն բանալ ու օգնել հայրենիքին), իսկ բոլոր այն դեպքերում, երբ այդ անհրաժեշտությունը չի զգացվում, Սփյուռքը, որպես կանոն, մոռացության է մատնվում: Խոսում են ներուժի մասին, երբ կադրերի որոշակի սղություն է նկատվում և այլն: Այսինքն՝ Սփյուռքին հիշում են բացառապես նեղության մեջ հայտնվելու դեպքում, կարիքից դրդված, բայց ոչ երբեք լայն օրերին, և սա արդեն երկար տարիներ ի վեր:
Այնինչ իրականությունն այն է, որ այն նույն սփույռքահայն, ումից հայաստանցիները հաճախ օգնություն են ակնկալում և այլն, բախվում է սովորական դիսկրիմինացիայի, երբ, օրինակ, սեփական կարծիքն արտահայտելիս արժանանում է կշտամբանքների. ասում են՝ դու սուս, փակի՛ր բերանդ, ձայնդ տաք տեղից է գալիս, դու իրավունք չունես խառնվել ներհայաստանյան կյանքին:
Հետևաբար՝ մի շատ բնական հարց է ծագում՝ եթե Հայաստանում այդքան կարևորում են Սփյուռքի դերը երկրին հուզող կենսական խնդիրների լուծման հարցում, ապա ինչու են երկակի ստանդրատներ կիրառում ընդդեմ Սփյուռքի ու հայությանը տեսակավորում ըստ ունեցած գործառույթների:
Օրինակ՝ ի՞նչն է խանգարում այսօր ամենաբարձր մակարդակով բարձրացնել հայաստանյան ընտրություններին Սփյուռքի մասնակցության իրավունքի չարչրկված խնդիրը:
Հետաքրքիր է՝ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով որևիցե խորհրդակցություն անցկացրե՞լ է Սփյուռքի գործերի հանձնակատարի կարգավիճակում: Կամ ինչո՞ւ պետք է այսօր Հայաստանում նույն սփյուռքահայերի իրավունքների ռեալիզացման հարցում ծագեին խնդիրներ, այն դեպքում, երբ, կարծես, «նոր Հայաստան» է կերտվում:
Սփյուռքի խնդիրներով զբաղվող ներկայիս օղակը, որը, փաստորեն Հրանուշ Հակոբյանի Սփյուռքի նախարարության իրավահաջորդն է հանդիսանում, նույնիսկ սեփական կանոնադրության մեջ չի ներառել համապասխան կետ, որը կոչված կլիներ օժանդակելու, կանոնակարգելու սփյուռքահայերի խնդիրների բարձրաձայնման հարցը մայր հայրենիքում: Արդյոք երբևիցե փորձ արվե՞լ է ստեղծելու մի այնպիսի շրջանակ, որն անմիջականորեն կզբաղվեր վերոհիշյալ խնդիրներով:

Լրագրողի այն նկատառմանը, որ սփյուռքի հետ ինֆորմացիոն հաղորդակցության տեսանկյունից ևս որոշակի խնդիրներ կան, ինչպես նաև արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ կոնկրետ իր այցը լուսաբանելու համար չեն հրավիրվել տեղի հայ թղթակիցները, և այն բավարար չի լուսաբանվում, Զարեհ Սինանյանը, մասնավորապես, համոզմունք էր հայտնել, որ իր կողմից գլխավորվող գերատեսչությունը «մամուլի հետ աշխատում է շատ բաց կերպով»՝ հավելելով. «Մեր, ինչպես նաև հայաստանյան այլ պատվիրակությունների այցելությունները, կազմակերպվում է ՀՀ դեսպանատների միջոցով: Անցյալ այցերի ժամանակ ես հանդիպել եմ գուցե ոչ բոլոր, սակայն տեղի մամուլի ներկայացուցիչների մի մասի հետ, և անձամբ ինձ համար այդ հարցում ընտրյալներ չկան»:
Իրականում Սինանյանի պնդումներն իրականությունից որոշակիորեն կտրված են:
ԱՄՆ արևմտյան ափ այց կատարելիս որևիցե հանդիպում տեղի ԶԼՄ-ների հետ կազմակեպվե՞լ է, նույն դիվանագիտական կառույցները համապատասխան հանդիպում նախաձեռնե՞լ են: Եթե իսկապես գերատեսչության մամուլի հետ աշխատանքներ տանող բաժինը սերտ հարաբերությունների մեջ է գտնվում լրատվանիջոցների հետ, ապա հարց է առաջանում, թե որքանո՞վ են գերատեսչությունում իրազեկված նույն սփյուռքահայ ԶԼՄ-ների վերաբերյալ կամ տեղյա՞կ են, արդյոք, թե քանի ԶԼՄ է գործում մասնավորապես ԱՄՆ-ում: Կոնկրետ ինչ մակարդակի վրա են գտնվում գերատեսչության ու դրսի հայկական ԶԼՄ-ներ հարաբերությունները:
Իրականությունն այն է, որ գերատեսչությունն առավելապես ու մշտապես նախընտրությունը տվել է ու շարունակում է տալ դաշնակցական ԶԼՄ-ներին՝ փորձելով առավելապես հենց նրանց հետ շփումներում գոնե որոշակի թափանցիկություն դրսևորել, մինչդեռ մյուս ԶԼՄ-ների հետ շփումներում, մեղմ ասած, այնքան էլ բաց վարքագիծ չի դրսևորվել: Ցավոք, կան արտոնյալ ու ոչ արտոնյալ ԶԼՄ-ներ, ինչն ուղղակի խայտառակություն է:
Ինչ վերաբերում է դրսի դիվանագիտական կառույցների կազմակերպչական գործառույթներին, ապա այո՛, մենք նույնպես երկրորդում ենք պարոն Սինանյանի խոսքերն ու արձանագրում, որ մասնավորապես Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նույնպես զբաղվում է նման գործառույթներով: Սակայն ցավն այն է, որ բոլոր հյուպատոսները՝ հին, թե համեմատաբար նորանշանակ, պաշտոնի նշանակվելուն պես սկսում են թելել ժամանակի իշխանությունների թելը:
Այսօր էլ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հավատարիմ նորհայաստանյան տենդենցներին, հստակորեն բաժանարար գիծ է գծել տեղի ԶԼՄ-ների միջև. հեղափոխութունից հետո այդ շենքից մի տեսակ լևոնիզմի հոտ է գալիս՝ վաղ 90-անների չարագույժ բույրը, երբ կային սիրելի ու ատելի ԶԼՄ-ներ: Մինչդեռ առնվազը լրատվամիջոցների պարագայում պետք է դրսևորվեր առավելագույն նրբանկատություն ու անաչառություն՝ անկախ որևիցե սուբյեկտիվ խնդրից, անկախ ԶԼՄ-ի իշխանահաճո կամ ոչ իշխանահաճո վարքագծից:
Միևնույն ժամանակ Սինանյանը, խոսելով Սփյուռքի երիտասարդության՝ հայրենիքով հետաքրքրվածության հարցի շուրջ, հայտարարել էր, թե երիտասարդության հետաքրքրասիրությունը պրոցեսների նկատմամբ այնքան էլ մեծ չէ: Գուցե, սակայն այդ ամենը հետևանք է տխուր իրողության: Եվ ի՞նչը պետք է շահագրգռի սփյուռքյան երիտասարդությանն, երբ, օրինակ, որոշ ԶԼՄ-ներ այսօր դարձել են բռնավորների յուրատեսակ տաղավարներ, ուր հյուրընկալվողները հաճախ ոչ միայն կասկածելի կենսագրության, այլև բավական վիճարկելի հայացքների տեր անձինք են, որ բաժանություն են սերմանում նաև Սփյուռքում ու, օրինակ, հայտարարում, որ ահաբեկչության թիրախ կդառնան նրանք, ովքեր հեղափոխությանը կողմ չեն:
Այս կատավասիան պետք է աննկատ չմնա Սփյուռքի գործերով հանձնակատարի ուշադրության կենտրոնից և իշխանություններն ուղղակի պարտավոր են խնդրին լուծում տալ՝ կանխելու ահաբեկչությունը սփյուռքահայերի դեմ: Պետք է վերահսկող օղակ լինի, որը կհետևի սփյուռքյան լրատվական հոսքերին ու հնարավորինս դրանք կֆիլտրի:
Կամ ո՞վ է այսօր վերահսկում մարդկանց վարկաբեկմամբ զբաղվող համացանցային խմբերին, որոնք կեղծ տեսանյութերի պատրաստման ու դրանց հրապարակայնացման միջոցով վարկաբեկում են անմեղ մարդկանց ու թիրախավորում նրանց ընտանիքներին:րանք խնդիրներ են, որոնց լուծումները չգտնելու դեպքում ձախողումն ու տապալումն անխուսափելի են լինելու:
Վերջում, կրկին անգամ ցանկանում եմ շեշտել, որ իմ կողմից այս հարցերի բարձրաձայնումն ինձ հեշտ չտրվեց, քանի որ վաղուց եմ ճանաչում պարոն Սինանյանին ու շատ լավ տեղյակ եմ նրա մարդկային ու մասնագիտական որակներին, սակայն այս բոլորը հարցեր են, որոնք իսկապես կարոտ են սպառիչ պատասխանների, և կասկած չունենք, որ հենց Զարեհ Սինանյանն է, որ կարող է իսկապես տալ դրանց պատասխանները:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 15999 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook