- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հեղափոխությունն իր ոչ միանշանակ ազդեցությունն ունեցավ ոչ միայն հասարակության, պետական ինստիտուտների վրա, այլև՝ հայալեզու տեղեկատվական դաշտի, և ցավով պետք է արձանագրել որ առնվազն որոշ դեպքերում այդ ազդեցությունը խիստ բացասական էր:
Հեղափոխությունն ակնհայտորեն իր քայքայիչ ազդեցությունն է թողել, մասնավորապես, «Նոյյան Տապանի» հաղորդման վրա, որի գործունեությունը, հակառակ անցյալի, այլևս թողնում է, մեղմ ասած, խիստ կասկածելի տպավորություն: Այս զանգվածային լրատվամիջոցի տաղավարը դարձել է իսկական «բարդակ», ուր ամենից հաճախ հյուրընկալվում են կա՛մ նախկին բանտարկյալներ ու դեզերտիրներ, կա՛մ այսպիսիների բարոյական կերպարից չտարբերվող դեմք ու դիմագիծ ունեցողներ: Այսպիսով՝ «Նոյյան Տապանը» սկսել է պղծել ոչ միայն հայաստանյան, այլև սփյուռքյան եթերը՝ վերածվելով կասկածելի տարրերի համար անփոխարինելի ամբիոնի:
Վերջին շրջանում այս լրատվամիջոցին ամենից հաճախ սկսել է հյուրընկալվել ինքն իրեն «իրավապաշտպան» հորջորջող «Վանոյի Արտակ» կոչեցյալն, ով իր զույգի՝ «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սուսաննա Սարգսյանի հետ միասին ազատորեն պղտորում է լսարանի միտքն ու ատելություն հրահրում:
Ուշիուշով հետևելով Արտակ Գալստյանի ու Սուսաննա Սարգսանի գործունեությանը՝ կարող ենք արձանագրել՝ միակ բանը, որ այս զույգը կարողանում է անթերի կատարել, ժամանակի իշխանության «տակը պառկելն» է. նախկինների ժամանակ նախկիններին էին քծնում, ներկաների ժամանակ՝ ներկաներին, ով գալիս-դառնում է ԱԱԾ պետ, Ոստիկանապետ, սկսում են դրան գովերգել, իսկ պաշտոնանկությունից հետո՝ կատաղի կերպով ու պատվերով դատափետել:
Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է լինել հեղափոխության կողմնակից կամ նախկինների երկրպագու, սակայն կոնկրետ այս երկուսի պարագայում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ գործ ունենք անձնական հաշիվներ մաքրողների հետ: Հին պատմությունները վերակենդանացնում են, բերում մեջտեղ. Արթուր Դավթյանի, Աղվան Հովսեփյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, դատախազ Կարեն Կարապետյանի, Ներսես Նազարյանի, Կարեն Բաբակեխյանի, Յուրի Խաչատուրովի, Վահրամ Շահինյանի և այլոց հետ են փորձում անձնական հաշիվներ մաքրել:
Ըստ հավաստի աղբյուրների՝ Վանոյի Արտակը , նույն ինքը Արտակ Գալստյանը, ցանկանում է դառնալ ՀՀ փաստաբանական պալատի նախագահ, և հիմա , ամեն ջանք ներդնում է, որպեսզի իր երազանքին հասնի: Ասել կուզի՝ այս մարդիկ ոչ թե ժողովրդի դարդն են, այլ ընդամենը սեփական շահերն են առաջ բրդում «Նոյյան Տապանի» եթերում՝ օգտագործելով «հաղորդավարուհի» Մերի Պետրոսյանին: Բայց սրանք մոռանում են, որ գոյություն ունի «բումերանգի օրենք» ասվածը, և եթե ատելություն են սերմանում, ապա սեր ու հանդուրժողականություն երբեք չեն կարող հնձել:
Հեղափոխությունից հետո, շատ կցանկանայինք հասկանալ, ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բերդից դուրս բերել «Վանոյի Արտակին»՝ մեկին, ով բազում կայքերի ու յություբյան ալիքների կուրացիայով է զբաղվել ու այժմ էլ մեծ ծավալով է զբաղվում՝ իբր պրոբագանդիստական հենք ապահովելով հեղափոխության համար, այնինչ պետք է որ ճաղերից այն կողմ գտնվեր:
Ուր ասես՝ էս հայտնի զույգը քթերը չեն մտցնում, ինչի մասին ասես, որ չեն «փիլիսոփայում»: Մինչդեռ սեփական անձից փիլիսոփա սարքելու և կամ ասենք կրթության ոլորտի վերաբերյալ ինչ-որ գնահատականներ հնչեցնելու փոխարեն նույն «Վանոյի Արտակը» ճիշտ կաներ վերագնահատեր սեփական գոյության ու գործունեության իմաստը. «Mamul.am»ին պատկանող «Մամուլի Խոսնակ»-ում էջեր բացելուց, ընտանիքներ քանդելուց ու մարդկանց վարկաբեկելուց զատ ուրիշ է՛լ ինչո՞վ է ի վիճակի այս զույգը սեփական գլուխը պահել, ընտանիք կերակրել:
Եվ ահա այս ողջ աղբը, փաստորեն, «Նոյյան Տապանը» հոժարակամորեն սփռում է հայաստանյան ու սփյուռքյան եթերում՝ ջուր լցնելով խաբեբաների ջրաղացին ու անձամբ խաբեբա դառնալով: Արդյունքում վայ հյուրերի ցնդաբանությունները դառնում են լսարանի համար առավել ընկալելի, քանի որ շատերը կարծում են, որ, եթե, սա կամ նա ելույթ է ունենում «հեղինակավոր» «Նոյյան Տապանով», ապա դրանով արդեն իսկ ամեն ինչ ասված է, ու ոչինչ կասկածի ենթակա չէ:
Մինչդեռ ակնհայտ է, որ ինքը՝ «Նոյյան Տապանը», չարդարացված ռիսկի է դիմում վանոյիարտակների առաջ «կանաչ լույս վառելով». նախ՝ հեղինակությունն է անդառնալիորեն ավերվում, ապա՝ կարող են խնդիրներ ծագել հովանավորների հետ, քանի որ նույն հովանավորները կարող են հարց բարձրացնել՝ եթեր սփռվող ծրագրերի կոնտենտի հետ կապված՝ պահանջելով դադարեցնել ատելության քարոզն ու մանր ժուլիկությունը: Ավելին՝ խնդիրներ կարող են ծագել հենց նույն հովանավորների համար, ովքեր, փաստորեն, անկախ իրենցից, դառնում են ահաբեկչության հովանավորներ:
Այնքան ատելություն ու փոխադարձ հակակրանք, որ կա այսօր Սփյուռքում, նույնիսկ նախկին իշխանությունների օրոք երբեք չի եղել: Անգամ պատերազմական վիճակը չի ստիպում ոմանց ատելության քարոզը դադարեցնել ու տեղափոխվել առավել կառուցողական դաշտ: Եվ այս ամենին մասնակից է դառնում «Նոյյան Տապանը»՝ խեղաթյուրելու հասարակական կարծիքն ու բորբոքելու ատելության հուրը:
Իսկ թե ինչու են ատելության խոսքի վերոհիշյալ քարոզիչները Փաշինյանի կողմից ազատ արձակվել, պարզից էլ պարզ է. վերջինս, ելնելով սեփական շահերից, կարիք ունի սրանց նմանների, ովքեր, չունենալով ոչ մի բարոյական կաղապար, պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե բավարարեն վերևների քմահաճույքներն ու դուր գան մեկին: Նախկին ոստիկանական համակարգից էլ կեղտոտ են սրանք, որոնց «հատուկ ծառայություններից» օգտվելուն դեմ չեն ներկայիս իշխանությունները:
Արտակ Գալստյանն ու փաստաբան Սուսաննա Սարգսյանը, սակայն, հաշվի չեն առնում մի կարևոր բան՝ դատաստանի անխուսափելիությունը, որը հեռու չէ:
Ինչ վերաբերում է «Նոյյան Տապանի» պարագային, ապա միայն կարելի է ցավ հայտնել, որ նախկինում Հրանուշ Հակոբյանին հլու ծառայած լրատվամիջոցը, «կաշի փոխելով», այսօր վերածվել է վանոյիարտակների եթերային բիսետկայի ու նոր իշխանությունների ջատագովի:
Այո՛, ազատ խոսքի իրավունքը բոլորինն է, ինչը, սակայն չի նշանակում, որ որևիցե ԶԼՄ լիազորված է՝ ատելության խոսք տարածելու ազատ խոսքի անվան տակ:
Միևնույն ժամանակ պետք է ցավով նշել, որ «Նոյյան Տապան»-ի հաղորդաշարերը սփռվում են նաև Լոս Անջելեսի հայկական «AABC» հեռուստաալիքով, որը պատկանում է Գլենդելի ներկա քաղաքապետ պարոն Վրեժ Աղաջանյանին, ինչի կապակցությամբ ծագում է հարց՝ պարոն Աղաջանյանը, հանդիսանալով բարեհամբավ անձնավորություն, ինչպե՞ս է հանդուրժում ատելության քարոզ սեփական հեռուստակայանով: Վստահ ենք, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Վրեժ Աղաջանյանը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ասենք «Նոյյան Տապանն» ինչ է տարածում եթերում, քանի որ հակառակ պարագայում չէր վարանի կանխելու մեծ խայտառակությունը:
Ոչ ոք իրավունք չունի նպաստելու ատելության խոսքի տարածմանն ու թշնամանքի հրահրմանը, ինչպես դա անում են Արտակ Գալստյանն ու Սուսաննա Սարգսյան հայտնի զույգը:

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար


