- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դատելով սահմանից ստացվող լուրերից՝ առաջնագծում իրավիճակը մտահոգիչ է: Խորանալով հարավ և հարավ-արևելյան ուղղություններով՝ թշնամին ճարպկել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում հասնել Սյունիքի դարպասներին, ավելին՝ արդեն իսկ առկա է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական բանակը հարված է հասցրել հայ-իրանական սահմանային ուղեկալին, ինչը չի կարող հույժ անհանգստացնող չլինել:
Ահա, այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված վերջին ֆեյսբուքյան «լայվը» բավական հակասական արձագանքներ է գտնել հանրության շրջանում:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, բացի, ըստ էության, ԱՄՆ առաջ հստակ խնդիր դնելուց՝ բացահայտելու հրադադարը խախտածին ու պատասխանատվության ենթարկելու, անդրադարձել էր նաև որոշ զգայուն թեմաների՝ փորձելով իր կոչով ներազդել հանրային տրամադրությունների վրա, բարձրացնել մարտական ոգին ու բացառել անցանկալի երևույթների կրկնությունը:
Փաշինյանը, մասնավորապես, կոչ էր արել ավելի ակտիվորեն կամավորագրվել՝ համոզմունք հայտնելով, որ հակառակ ինչ-ինչ սպասումների, հայաստանյան հանրության շրջանում էյֆորիայի մակարդակն այնքան էլ բարձր չէ, իսկ «թասիբը» չի եռում՝ հակառակ, օրինակ, Սփյուռքի: «Զինկոմիսարիատների առջև 24 ժամ պետք է դիմակով հերթեր լինեն»,- մասնավորաբար՝ հայտարարել էր վարչապետը:
Կոչն, իհարկե, որոշակիորեն ընկալելի է, սակայն հարցերը, որ առաջանում են ներկա իրավիճակում՝ կապված են առավելապես սոցիալական արդարության խախտված սկզբունքի հետ: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ներկայումս հայրենիքի պաշտպանության համար զոհվող, իրենց կյանքը տվող զինվորական անձնակազմի՝ պայմանական ասած սոցիալական ծագման հետ կապված: Հայրենիքի համար ընկածների քանի՞ տոկոսն են, օրինակ, կազմում, ոչ թե անապահով ընտանքիների երեխաներն, այլ՝ ասենք, սոցիալական բուրգի վերևներում թառածների զավակները:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանը բոլորինս է և այն միակն է, տրամաբանական կլիներ, եթե ներկայումս սահմանին կենաց ու մահու կռիվ տվողների շարքերը հավասարապես բաղկացած լինեին սոցիալական բոլոր խավերին պատկանող ընտանիքների զավակներից: Օրինակ՝ թուրքին դիմադրություն ցույց տվողների շրջանում քանի՞ օլիգարխի երեխա կա կռվող, քանի՞սն են հասարակ, նույնիսկ թշվառ ընտաքիների զավակները և քանիսը՝ հարուստներինը:
Ի՞նչ է անում պետությունը, որպեսզի գոնե հիմա չճչա սոցիալական այն անհավասարությունը, որի մասին բազմիցս խոսվել ու ահազանգվել է, հայրենիքի առաջ մի՞թե հավասար չեն բոլորը, թե՞ ոմանց համար հայրենիքը հայրենիք է միայն քեֆի սեղանների շուրջ ճոռոմ կենացներ ասելիս, իսկ, ա՛յ երբ գալիս է ժամանակն՝ այդ կենացները գործնական հարթությունում կյանքի կոչելու, «մկան ծակին հազար թուման տվողների» թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով՝ դառնալով սպառնալիք ազգային անվտանգության համար: Ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը՝ բացառելու նմանօրինակ պախարակելի երևույթները՝ բացի, իհարկե, ֆեյսբուքյան «լայվով» ինչ-որ կոչեր հնչեցնելուց…
Դատելով ամենայնից՝ եթե նույնիսկ ապահով ընտանիքների զավակներ կան էլ առաջնագծում, ապա նրանց թիվը, մեղմ ասած, աննշան է: Նույն պատերազմական լուսանկարներից էլ է երևում դրանցում պատկերված զինվորների թախիծը, նրանցից շատերի՝ քաղաքացիական կյանքում ունեցած ոչ ապահով կյանքի հետքը՝ երեսներին:
Փաշինյանը խոսում էր փոխզիջման մասին: Հաշվի առնելով հսկայական զոհերն ու այն թանկ գինը, որն այսօր Հայաստանը ստիպված է վճարել, արդյոք տեղի՞ն է որևիցե փոխզիջման մասին խոսելը, ո՞րն է այն փոխզիջումը, որն արդարացված կլինի՝ նկատի ունենալով վերոգրյալը: Տպավորություն է, որ ինչ-որ մեկը խոսում է ուղղակի խոսելու համար՝ շփոթելով ասենք ֆեյսբուքյան «DJ»-ի աշխատանքային գործառույթն երկրի ղեկավարի գործառույթի հետ: Ինչ-որ մեկն ակնհայտորեն չի տարբերակում պատերազմական դրության պայմաններում սեփական հայտարարությունների արժեքը խաղաղ պայմաններում միտինգներին հնչեցվող հայտարարություններից…
Իհարկե , անպատասխան մնալու ռիսկի տակ հայտնված հարցերը միայն այս ուղությամբ չէ, որ առաջանում են, և ասենք նույն Սփյուռքում կազմակեպված և այս օրերին հուժկու թափով շարունակվող ցույցերը նույնպես որոշակի հարցադրումների տեղիք տալիս են: Պարզից էլ պարզ է, որ այդ ցույցերը ոչ այնքան ինքնաբուխ, որքան մեկ՝ սորոսական կենտրոնից կազմակեպվող ու ուղղորդվող ակցիաներ են և հիշեցնում են անգամ իմքայլականների հայտնի ցույցերը՝ համապատասխան տեխնոլոգիաներով գերհագեցած:
Լոս Անջելեսի ցույցերում հնչում է ոչ թե օտար ափերում հանգրվանած հայոց սերուցքը ներկայացնող փառապանծ ներկայացուցիչների ձայնն, այլ շատ հաճախ ինչ-որ անհայտ գոյերի ոռնոցներ՝ ովքեր ցույցի մասնակիցներին հրահանգում էին , ձեռքերը վեր՝ ծափ-ծափ, դըմփ-դըմփ, հու-հու անել: Ինչի՞ համար ծափահարել՝ զոհվածների...
Լոս Անջելեսի մտավորական սերուցքը զրկված է սեփական ձայնը բարձրացնելու իրավունքից ու հնարավորությունի՞ց, թե՞ պարզապես պասիվ կեցվածքն է պատճառը, որ չեն խոսում՝ հեռվից դիտելով, թե ինչպես են 18-20 տարեկան երեխաները հող պաշտպանում ու պատմություն կերտում: Հանրային դաշտն այսօր նետված է «ղեկավարելու» անգրագետ ու անիմաստ մարդկանց կողմից , իսկ հանրային խոսք հնչեցնելու բարոյական իրավունք ունեցողները ստվերում են մնացել:
Նույնպիսի անհասկանալի, քաոսային իրավիճակ է նաև կազմակերպչական հարցերում: Տպավորություն է՝ ասես, ոմանք, Լոս Անջելեսի ցույցերը բանեցնում են բացառապես սեփական անձի «PR»-ի համար, ինչին կարող է խանգարել «ոչ ցանկալի անձանց»՝ մտավորականների ակտիվությունը: Այսինքն՝ նպատակը ոչ թե ցույցերն իսկապես իրենց հիմնական նպատակին ծառայեցնելն է, այլ դրանք ոմանց մասնավոր շահերին ի նպաս դնելն ու այդպիսով դրանք ոչ արդյունավետ դարձնելը:
Իրականում պահն իսկապես ճակատագրական է և ճակատագրական է ոչ միայն հայերիս, այլև ողջ տարածաշրջանի համար: Ըստ էության՝ վերաձևվելու է Անդրկովկասի քարտեզը, և եթե այս փխրուն իրավիճակում ողջ հայությունը չդրսևորի անհրաժեշտ որակներ, ու ամեն մեկը շարունակի իր խաղը խաղալ նույնիսկ նման կացության պայմաններում,ապա կորուստները կարող են անդառնալի լինել, տիտանական, քարտեզի վերաձևվումն էլ՝ մեր հաշվին: Վտանգված է ոչ միայն Արցախն, այլև հայոց ողջ պետականությունն, ինչն իսկապես գոյաբանական վտանգի առաջ կարող է կանգնեցնել համայն արևելահայությանը:
Ցեղասպան թուրքը նույնն է մնացել՝ չփոխելով իր մարդակեր ձեռագիրը, ցեղասպան վարքը:
Արթնանա՛լ է պետք…
Գայանե Մանուկյան

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար







