- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի հովանու ներքո մանուկներին կրթում, սովորեցնում են ոչ միայն մեր ոսկեղենիկ մայրենին, ծանոթացնում են ոչ միայն մեր գրականության գոհարներին, այլ նաև կարևորում են աշակերտների հայեցի դաստիարակությունը, արմատներին հավատարիմ մնալու հաստատակամությունը, ինքնության պահպանությանը:
2022 թ․-ի սեպտեմբերի 24-ն սկսվեց սովորականի պես. եկեղեցու դռները բացվեցին աշակերտների առջև: Բայց, հարկ է խոստովանել, որ օրվա խորհուրդն այլ էր: Երեխաները ձեռքերին ունեին ծաղկեփնջեր, որոնք խոնարհելու էին քառասունչորսօրյա պատերազմի, մերօրյա հերոսների համար կանգնեցված հուշաքարի առջև, որը խորհրդաշում է մեր ազատատենչ ոգին ու հայրենիքի անկախության համար մղվող հավերժ պայքարը:
Բացման խոսքով հանդես եկավ արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը: Երեխաների հետ արդեն ավանդական դարձած զրույցի հիշատակեց օրվա խորհրուրդը՝ Սուրբ Գևորգի տոնը, ով անմահացավ և սրբադասվեց՝ պայքարելով հանուն մեր հավատի:
Սրբի մղած պայքարն այսօր էլ շարունակական է. այսօր էլ մեր հայ զինվորը պայքար է մղում հանուն մեր հավատի, մշակութային բարձր արժեքների պահպանման և մեր արյան գնով ձեռք բերված ազատության, մեր լինելիության համար:
Անկախությունը բացարձակ արժեք է, որի համար մենք դարեր շարունակ պայքարել ենք ու պայքարում ենք մինչև օրս:
Առավոտյան պատգամի ընթացքում անվանակոչության օրվա առթիվ շնորհավորեցին բոլոր ներկա Գևորգներին: Սա նշան է այն բանի, որ սփյուռքում հայ ծնողները կարևորում են իրենց արմատներին հավատարիմ մնալը՝ երեխաներին կոչելով սրբերի և հայկական արմատներ ունեցող անուններով:
Սա մի վառ օրինակ է, որ մեր սաների ոգում շարունակում են ապրել մեր անմահ հերոսները, որոնց անուններին համարժեք իրենք շարունակելու են պայքարել հանուն անկախության, հանուն մեր մայրենիի և հանուն մեր պայծառ ապագայի:
Ապա Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսուչ, «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, ամփոփեց օրվա խորհուրդը, որից հետո ուղղորդեց աշակերտներին դեպի եկեղեցու բակ, որտեղ գտնվող հուշաքարի առաջ երեխաները ծաղիկներ խոնարհեցին՝ այն ըմբռնմամբ, որ գոյամարտը շարունակվում է, իսկ վաղվա պայքարի հաղթական հերոսները հենց իրենք են:
Արարողության ավարտից հետո երեխաները վերադարձան իրենց դասարանները, որտեղ ևս խոսվեց ՀՀ Անկախության խորհրդի ու երեկվա ու այսօրվա մեր հայրենիքի դժվարությունների մասին:
«Փոքրիկ հրեշտակներ» դպրոցը միշտ էլ միտված է եղել Հայաստանի և Սփյուռքի կապի ամրապնդմանը, մայիենիի նկատմամբ հավատարմության և սիրո դրսևորմանը, ինչպես նաև Հայրենիքին անվերապահ ծառայելու, նվիրվելու ազնվագույն կոչմանը:
Սոնա Գևորգյան
ուսուցչուհի

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը


