- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մանկավարժությունը խորամանկ և դատարկ գիտություն է, որը երբեք իր նպատակին չի հասնում:
Լև Տոլստոյ
Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի միտքն եմ ընթերցում մանկավարժության մասին: Որքան էլ անսովոր են հնչում տողերը, փորձում եմ հասկանալ, թե նա ինչ է ցանկացել ասել իր այս արտահայտությամբ: Նրա հաջորդ միտքը ավելի պարզ է ու հասկանալի. «Մանկավարժությունը գիտություն է այն մասին, թե ինչպես վատ ապրելով` երեխաների վրա լավ ազդեցություն ունենալ: Սա նույնն է, թե բնության օրենքներին հակառակ ապրելով` փորձես առողջ օրգանիզմ ունենալ»:
Հաջորդ տողերն արդեն ինձ տանում են ճշմարտության, որ երբեմն ականատես ենք լինում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում:
«Դաստիարակության դժվարությունները կայանում են նրանում, որ ծնողները չշտկելով սեփական թերությունները, փորձում են այդ նույն թերություններն արմատախիլ անել երեխայի ներսից»:
Պարզվում է` գրողը երբևէ դաստիարակության մասին չի գրել, բայց նրա կարծիքով. «Դաստիարակության էությունը լավը սեփական պահվածքով, շարժուձևով ցույց տալն է: Միայն սեփական օրինակով մարդիկ կարող են ազդել այլոց վրա և կրթել նրանց. առավել ևս` եթե խոսքը երեխաների մասին է: Երեխաների հետ ուղիղ և անկեղծ լինել, չթաքցնել հոգում եղած իրական հույզերը, սա է դաստիարակության միակ ճիշտ ձևը»:
Այս վերջին տողերն ինձ չափազանց հոգեհարազատ են հնչում, բայց մանկավարժության «խորամանկ և դատարկ գիտության» մասին արտահայտությունն ինձ տանում է նաև դեպի իմ սեփական մանկավարժական փորձը, որտեղ երբեմն սահմանումներից ու օրենքներից դուրս հարաբերություններ կան, որ մոռացության եմ տալիս, ձգտում ապրել իրական կյանքով, մեր օրերի` իմ աշակերտներին անհանգստացնող հույզերով ու նրանց ապրումներով: Ես ուրախ եմ, որ այսօրվա մանկավարժությունն աշակերտին չի հարմարեցնում դասանյութին կամ ուսումնական պլանին: Հենց դա է ինձ օգնել, որ ունենամ իմ սեփականը, և իմ մանկավարժությունն ինձ ասում է, որ ես` որպես մանկավարժ, իմ գործունեությամբ երբեմն ինքս պետք է հարմարվեմ աշակերտներին` նրանց համար ինքնաարտահայտման արդյունավետ պայմաններ ստեղծելով:
Հիշում եմ, որ այդ օրը 11-րդ դասարանում աղաչական հայացքով, թևաթափ եղած` ինձ մոտեցավ աշակերտուհիս, զգացի, որ անհանգիստ է, օրեր առաջ նա հարազատ էր կորցրել: Թվաց` փորձում էր փրկության մի ելք գտնել ինձնից: Իմ հարցական հայացքին ի պատասխան` ինձ տվեց թղթին հանձնած մի քանի տողեր և ասաց. «Աշնան մասին եմ գրել, ուզում էի թեթևանալ, այդ թախծոտ օրերի մեջ փորձում էի մեղմացնել հոգուս ցավը, բայց չստացվեց»:
Հայացքս հառեցի տողերին. «Թվում է` ուրվականի պես հետապնդում է ինձ ինչ-որ մեկը: Աշնանային քամին հետևիցս շոյում է վարսերս, մի փոքր շուրջս պտույտ տալիս, ապա կանգ առնում ճաքճքած ու սառած շուրթերիս: Նայում եմ փողոցով քայլող պատահական անցորդներին և փորձում նրանց մեջ իմ կյանքը վերաիմաստավորել, բայց քամին նորից ինչ-որ բան է շշնջում ականջիս` խլացնելով փողոցի աղմուկը... Միակ ընկերս աշունն է, բայց նրան էլ կորցնում եմ, իսկ այն վերքը, որ ապրում է իմ մեջ, նորից արթնանում ու շարունակում է բորբոքել հոգիս.../Սաիյան Դիանա /: Անհագ սպասումով նա հետևում էր իմ արձագանքին, իսկ ես արտաքուստ չերևացող անհանգստությամբ ուզում էի օգնել նրան: Անսպասելի հնչեցին խոսքերս. «Եթե աշունը քեզ չօգնեց, ապա գրի՛ր. «ինչ եմ զգում ես», այդ վերնագրի տակ շարադրի՛ր մտքերդ...»: Մինչ նա գրում էր, ես մտովի խոսում էի իմ ամաչկոտ և հուզված աշակերտուհու հետ. «Դու վստահեցիր ինձ, իսկ ես ուզում եմ անհանգիստ հոգուդ թարգմանը դառնալ, մեղմացնել ցավդ և ասել քեզ, որ հոգիդ դատարկես ու թեթևանաս, մտքերդ գրի՛ր, գուցե դրանով կարողանաս ազատվել քո մեջ աղաղակող ցավից:
Թախիծդ գրկած` շարունակի՛ր ապրել, կյանքն իր ստվերոտ կողմերն ունի, ու միայն մարդն է, որ կարողանում է այն հաղթահարել, դու պիտի դիմակայես հոգուդ տառապանքին, գրի՛ր, որ հնարավորինս կարողանամ քեզ նորից գտնել »:
Հապճեպ գրված նրա մի քանի տողերում արև փնտրող իմ աշակերտուհուն տեսա, որի սիրտն անընդհատ դողում էր վշտից: Հաջորդ օրը շատ հանգիստ էր նա, և նորից ու նորից համոզվեցի, որ երբեմն անհատական ճիշտ մոտեցումն աշակերտի անձին ուսումնադաստիարակչական գործունեության ընթացում ապրեցնում է դեռահասին, թեթևացնում նրանց հոգին, և նման իրավիճակներում թղթին հանձնված գրավոր խոսքի միջոցով հոգին դատարկելն ու սփոփանքը դառնում են փրկության միջոց: Զգում եմ նաև, որ դրանով ուսուցիչ-աշակերտ հարաբերության մի նոր գեղեցիկ միություն է ամրագրվում, որտեղ կա փոխադարձ հասկացվածություն, ձևավորված հարգանք, կայուն վստահություն:
Իսկ ուսուցչուհուս ուղղված «վարձատրությունը» նրա անկեղծ խոսքերն էին. «Դուք ուրիշ եք. այն, ինչ անում եք ինձ ու մյուսների համար, ուրիշ է...Հետևաբար ուրիշ է իմ` Ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքը»:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»