- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի ձերբակալությունը և ռեժիմի կողմից նրա դեմ սանձազերծած զրպարտանքների արշավանքը: Ակնհայտ է, որ ձերբակալության պատճառը Ժիրայր Սեֆիլյանի վերջին ժամանակաշրջանում ծավալած ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է, մասնավորապես ապրիլյան պատերազմի բացթողումների բացահայտումը, պատերազմի իրական կորուստների բարձրաձայնումը, կորցված տարածքների վերականգնման համար նրա կողմից նախաձեռնված կամավորների հավաքագրումը, ինչպես նաև ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը:
Ժիրայր Սեֆիլյանի վերոհիշյալ նախաձեռնությունները ունեցել են և ունեն մեկ նպատակ՝ ժողովրդի կողմից վերահսկողություն սահմանել ապօրինի իշխանությունների գործուղությունների վրա և նրանց թույլ չտալ Հայաստանի շահերին հակասող որոշումներ կայացնել: Ռեժիմին ուղղված նրա համարձակ և կտրուկ քննադատական խոսքը, ինչպես նաև փաստարկներով հիմնավորված պետական դավաճանության մեղադրանքները բավականին անհարմար վիճակում էին դրել ռազմաքաղաքական վերնախավին: Այս ամենը, բնականաբար, ռեժիմի համար ստեղծում էր ներքին և արտաքին խնդիրներ, թույլ չտալով, որ այն ազատ գործի և արտաքին գործարքներ կնքի: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը այդ խոչընդոտը վերացնելու փորձ է և հերթական քաղաքական հալածանքը:
Հատկանշական է, որ ռեժիմը ձերբակալության օրը ընտրեց Սերժ Սարգսյանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման օրը: Կարելի է ենթադրել, որ սա պատահականություն չէ և պարունակում է միաժամանակ երկու ուղերձ: Առաջին ուղերձը երկրի ներսում, որ հասարակությանը չի թուլատրվում մասնակցել երկրի ճակատագրի համար կարևոր որոշումներին, և երկրորդ ուղերձը արտաքին աշխարհին, ցույց տալով, որ ռեժիմը լիակատար տիրապետում է ներքաղաքական իրավիճակին, և տարածքային զիջումների հնարավոր գործարքներին խոչընդոտներ չեն լինելու:
Ժիրայր Սեֆիլյանը իր անձնուրացությունը ապացուցել է և արցախյան պատերազմում իր հերոսական անցյալով, և քաղաքական ասպարեզում ապօրինի իշխանություններին ձեռնոց նետելով: Այս անհիմն և շինծու ձերբակալությունը Ժիրայր Սեֆիլյանի կենսագրությունում առաջինը չէ: Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում քաջ գիտակցել է, թե ինչի հետ գործ ունի և դրանից բխող իր անձի և ընդհուպ կյանքի նկատմամբ վտանգները:
Այս պահին միակ ուժը, որը կարող է Ժիրայր Սեֆիլյանին զերծ պահել հերթական քաղաքական բանտարկությունից դա ժողովրդական ցասումն է: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին մի կողմ դնել քաղաքական հայացքները և բողոքի ձայն բարձրացնել ի զորակցություն ազգային հերոսի: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն
Փարիզ
Հունիսի 21, 2016 թ.

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար







