- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Թեև մարդկությունը զարգացման հսկա ճանապարհ է անցել, այնուամենայնիվ այն դեռևս չի կարողանում լուծել ՝անտնության, արտագաղթի, սովի և մի շարք այլ խնդիրներ: Աշխարհի բնակչության օրը՝ ՄԱԿ-ը փորձում է մարդկության ուշադրությունը սևեռել համաշխարհային բնակչության խնդիրներին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: 1989 թվականին ՄԱԿ-ի առաջարկով հուլիսի 11-ը Աշխարհի բնակչության օր հռչակվեց, այս օրվա նպատակը համաշխարհային բնակչության խնդիրների վրա ուշադրություն սևեռելն է: 2016 թվականի մարտի տվյալներով աշխարհում բնակվում է 7 միլիարդ 400 միլիոն մարդ: Ասիան ամենախիտ բնակեցված աշխարհամասն է, այնտեղ է գտնվում մարդկության 60 տոկոսը, դրան հաջորդում են Աֆրիկան և Եվրոպան: Պարզելու համար, թե ինչքանո՞վ են մարդիկ տեղյակ Աշխարհի բնակչության և դրան նվիրված օրվա մասին, մենք զրուցեցինք որոշ անցորդների հետ: Պարզվեց, որ թեև շատերը պատկերացում էլ չունեին աշխարհի բնակչության թվի մասին, ոմանք՝ ինչպես Պասկալն ու Մաթիլդը բավականին տեղեկացված էին աշխարհում բնակչության ներկայիս խնդիրների մասին:
«Մենք Ֆրանսիայից ենք, այժմ բնակվում ենք Չինաստանում, իսկ ԱՄՆ ենք ժամանել քանիոր Մաթիլդը ցանկանում է այստեղ բուհ հաճախել: Ցավոք աշխարհի բնակչության զգալի մասը ստիպված է բռնել արտագաղթի ճանապարհը՝ լքելով իրենց հայրենիքը՝ պատերազմի, քաղաքական ճնշման, հիվանդությունների կամ այլ պատճառներով: Մենք լքեցինք մեր հայրենիքը լավ աշխատանքի պատճառով, վերցրինք երեխաներին ու գնացինք այնտեղ ուր գործատուն մեզ ուղարկում էր»,- ասում է Պասկալը:
«Իմ մանկությունը անցել է մի երկրից մյուսը տեղափոխվելով, այնպես որ հասկանում եմ փախստականներին որոնք ստիպված են կրկին ու կրկին տուն կառուցել: Սակայն իհարկե պատճառներն ու պայմանները պարզապես անհամեմատելի են»,- ասում է Պասկալի դուստր Մաթիլդը:
«Ես Քրիսթընն եմ, բնակվում եմ Միսուրի նահանգում: Չգիտեի Աշխարհի բնակչության օրվա մասին: Տեղյակ չեմ, թե աշխարհում քանի մարդ է բնակվում, բայց համոզված եմ, որ շատ: Իհարկե տխրեցնող է, որ մարդիկ կան ովքեր տուն չունեն կամ ստիպված են պատերազմական պայմաններում ապրել: Սակայն որպես անհատի, ինձ վրա դա այնքան էլ չի անդրադառնում: Ես ապրում եմ խաղաղ պայմաններում, իհարկե հուսալով, որ մյուսներն էլ նման հնարավորություն կունենան»:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2015 թվականին մարդկության 3 ու կես տոկոսը բնակվել է իրենց ծննդավայրից դուրս: Ներգաղթյալների մեծ մասը լքում են իրենց երկրները՝ ավելի բարենպաստ տնտեսական և հասարակական միջավայր գտնելու միտումով: Ներգաղթը կարևոր ուժ է թե՛ զարգացող և թե՛ զարգացած երկրների համար:
Նյու Մեքսիկոյի բնակիչ Քեյթ Քադելի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է անի առավելագույնս փախստականներին օգնելու համար:
«Իհարկե հիանալի կլիներ, եթե մարդիկ կարողանային իրենց երկրներում բնակվել բարենպաստ պայմաններում: Սակայն ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ի պարտքն է մարդկանց օգնել որպեսզի հասնեն այնտեղ ուր ուղևորվում են»:
«Ես Էնդի Գասան եմ, բնակվում եմ Վիրջինիա նահանգում: Ինձ տխրեցնում է այն հանգամանքը, որ մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրերը, կուզեի որ աշխարհն ավելի լավ տեղ լիներ ապրելու համար: Կարծում եմ Միացյալ Նահանգները անում է առավելագույնը, այս մարդկանց ընդունելու համար: Իհարկե հասկանալի է, որ նրանք պետք է անվտանգության ստուգումների միջով անցնեն, նախքան երկիր մուտք գործելը: Ես դրա վառ օրինակն եմ, ինքս գաղթել եմ Քամերունից, իսկ այժմ՝ ԱՄՆ-ի քաղաքացի եմ»:
ՄԱԿ-ի հաշվարկով աշխարհի բնակչության թիվը կշարունակի աճել՝ 2100 թվականին հասնելով 11 միլիարդ 200 միլիոնի: Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով՝ մշտապես փոփոխվող միջավայրի, համաշխարհային սննդի և էներգիայի պաշարների նվազման հետևանքով աշխարհի բնակչության թվի նման աճը կարող է հարցականի տակ դրվել:

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար


