Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կուսակցության ազգային համագումարի ժամանակ Թրամփը ստացել է անհրաժեշտ 1237 ձայնը: Ամերիկյան հեռուստաընկերությունները քվեարկության գործընթացն ուղիղ եթերում են ներկայացրել:
«Մեծ պատիվ է լինել ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու: Ես համառորեն աշխատելու եմ եւ ձեզ հուսախաբ չեմ անի»,-մեկնաբանել է Թրամփը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016թ.-ի նոյեմբերի 8-ին: Վերջին սոցհարցումներով, Դոլանդ Թրամփը շատ քիչ է զիջում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր միակ մրցակցին`Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնին։
Աղբյուր` ՏԱՍՍ