USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երեխաների դաստիարակության տիբեթյան կանոնները
2016-08-06 01:50:00
Տպել Տպել

Դրանք շատ օգտակար հմտություններ են, որոնք օգնում են մեծացնել ծնողներին հարգող, լիարժեք և ինքնաբավ անձնավորություններ: Կարող եք փորձել ընդօրինակել այդ իմաստուն ժողովրդի ավանդույթները:

Տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները.

1. Ամենագլխավորը` ոչ մի ստորացում և ֆիզիկական պատիժ:

Միակ պատճառը, ըստ որի՝ խփում են երեխաներին, դա այն է, որ երեխան չի կարող պատասխանել:

2. Առաջին էտապ. մինչև 5 տարեկան:

Երեխային պետք է վերաբերվել՝ ինչպես «արքայի»: Չի կարելի ոչինչ արգելել, միայն շեղել: Եթե նա ինչ-որ վտանգավոր բան է անում, վախեցած դեմք ընդունեք և վախեցած ձայներ արձակեք: Երեխան այդպիսի լեզուն գերազանց հասկանում է: Այդ ժամանակ հիմնավորվում է երեխայի ակտիվությունը, հետաքրքրասիրությունը և կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Երեխան դեռ ունակ չէ կառուցելու երկար տրամաբանական շղթաներ: Օրինակ` նա կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Նա չի հասկանում, որ այդպիսի ծաղկաման գնելու համար պետք է շատ աշխատել և գումար վաստակել: Պատիժը նա կընկալի՝ որպես ճնշում` ուժի ցուցադրմամբ: Դուք կսովորեցնեք նրան ոչ թե ծաղկաման չկոտրել, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է: Իսկ դա Ձեզ պե՞տք է:

3. Երկրորդ էտապ. 5-10 տարեկան:

Այս ընթացքում երեխային պետք է վերաբերվել՝ ինչպես «ստրուկի»:

Նրա առջև դրեք խնդիրներ և պահանջեք, որ կատարի: Կարելի է պատժել (բաց ոչ ֆիզիկապես) չկատարելու համար: Այդ ժամանակ ակտիվորեն զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց ռեակցիան` իր արարքների նկատմամբ, իր նկատմամբ առաջացնի դրական վերաբերմունք և խուսափի բացասական դրսևորումներից: Այդ ժամանակ մի վախեցեք երեխային ծանրաբեռնել գիտելիքներով:

4. Երրորդ էտապ. 10-15 տարեկան:

Ինչպես նրա հետ վերաբերվե՞լ: Ինչպես հավասարի: Ոչ թե հավասարի նման, այլ հենց ինչպես հավասարի, քանի որ Դուք, միևնույն է, ավելի շատ փորձ և գիտելիք ունեք: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, տվեք ինքնուրույնության հնարավորություն և խրախուսեք: Ձեր կամքը պարտադրեք քննարկումների ժամանակ` «թավշյա ձեռնոցներով», հուշումներով և խորհուրդներով: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ապա կենտրոնացրեք նրա ուշադրությունը բացասական հետևանքների վրա` խուսափելով ուղղակի արգելքներից: Այդ ժամանակ ձևավորվում է մտածողության ինքնուրույնությունը և անկախությունը:

5. Վերջին էտապ. 15 տարեկանից հետո:

Հարգանքով վերաբերվեք նրան: Դաստիարակել երեխային արդեն ուշ է, և Ձեզ մնում է՝ միայն քաղել աշխատանքի պտուղները:

Ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այս կանոններին չհետևելը:

1. Եթե ճնշեք երեխային մինչև 5 տարեկանը, ապա Դուք կճնշեք նրա ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը և ինտելեկտը: Կսովորեցնեք նրան ենթարկվել բիրտ ուժին: Նրանից կպատրաստեք տարբեր սրիկաների համար հեշտ զոհ:

2. Եթե Դուք շարունակեք ավելորդ քնքշություն ցուցաբերել 5 տարեկանից հետո, ապա երեխան կմեծանա տհաս, անկարող` աշխատելու և հոգևոր ջանքերի:

3. Եթե 10 տարեկանից հետո շարունակեք երեխային խնամակալել՝ինչպես փոքրի, ապա նա կմեծանա անվստահ, կախված կլինի ավելի ինքնուրույն ընկերներից, որոնք ոչ միշտ կարող են ճիշտ ազդեցություն ունենալ:

4. Եթե Դուք 15 տարեկանից հետո չհարգեք երեխային, ապա նա Ձեզ դա չի ների և ընդմիշտ կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

 

Այս նյութը դիտել են - 4473 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook