- 2025-01-21 19:08:00Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2025-01-20 18:03:00Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվել էին ամերիկահայ նշանավոր սրտաբան, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ, բժշկագիտության դոկտոր, հայտնի բարերար, «Մեսրոպյան ուխտ» միության նախագահ Հակոբ Այնթափլյանը և նրա տիկինը՝ ճարտարապետ Լյոդովիկա Այնթափլյանը:
Ողջունելով և ներկայացնելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Սիրիայում ծնված, Իտալիայում կրթություն ստացած մեր սիրելի հայրենակիցն ավելի քան 50 տարի ծառայում է ամերիկյան առողջապահական ոլորտում՝ իր մասնագիտական բարձր կարողություններով կյանք պարգևելով հազարավոր հիվանդների, այդ թվում և հայերի: Լինելով նշանավոր սրտաբան, նա միևնույն ժամանակ նվիրվել է ազգային խնդիրներին և բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է օգտակար լինել հայությանը ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Դոկտոր Այնթափլյանը Հայաստան է եկել ղարաբաղյան շարժման դժվար օրերին, 1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է իրականացրել: Նրա մտահոգությունների կենտրոնում են եղել նաև հայոց լեզվի անաղարտության և արևմտահայերենի պահպանության խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ է տանում նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի հետ»:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև տիկին Այնթափլյանին՝ շեշտելով ինչպես ճարտարապետության, այնպես էլ բարեգործության ոլորտում նրա ներդրումը՝ շնորհակալություն հայտնելով հատկապես այն բանի համար, որ մշտապես սատար է կանգնել ամուսնուն՝ նրա ազգային և բարեգործական նախաձեռնություններում:
Իր խոսքի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանության ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար տեր և տիկին Այնթափլյաններին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալներով:
Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին գնահատանքի համար՝ դոկտոր Այնթափլյանն ասաց. «Մենք ապրում ենք այն մտայնությամբ, որ մի օր պետք է վերադառնանք Հայաստան և այդ մտայնությամբ էլ մեր կարելին անում ենք Հայաստանի համար: Իմ առաքելություններից մեկն էլ հայերենն է: Օտարաբանությունը պետք է դուրս մղենք մեր լեզվից: Որքան որ մեր լեզուն մաքուր լինի, այնքան մեր կերպարը մաքուր կլինի: Մենք շատ հարուստ բառամթերք ունենք և հայերեն ջինջ, մաքուր բառերը չօգտագործելով՝ դրանք ժանգոտվում են բառարաններում: Ես իմ կարելին պիտի անեմ՝ հանուն հայերենի անաղարտության»:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը վստահություն հայտնեց, որ իրենց նշանակալի գործերով Այնթափլյան ամուսիններն իրենց մշտական ներկայությունը կհաստատեն Հայաստանում և հայ ժողովրդի հոգում:
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն