USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դպրոցականի կարծիք, թե ինչու է սիրում այդ առարկան
2016-10-28 10:50:00
Տպել Տպել

12-րդ դասարանում, որպես տնային հանձնարարություն, առաջարկեցի աշակերտներին` ««Հայոց լեզու» առարկան ինձ համար» վերնագրով գրել կարծիքներ: Հաջորդ օրն առաջինը դասարանի աշակերտուհի Վարդուհի Ջավադյանն էր, որ ցանկություն հայտնեց` կարդալ իր գրածը. «Աշխարհի հնագույն ու քաղցրաբառ լեզուներից է հայերենը:
Այն հոգու հարստություն է յուրաքանչյուր հայի համար, նաև` հպարտություն, որ ունենք այնպիսի մաքրամաքուր ու սուրբ լեզու, ինչպիսին հայերենն է:
Մեր լեզուն ազգապահպանության ամենազորեղ ու հզոր զենքն է, նրա մեջ է ամփոփված արարչի խոսքն ու միտքը: Յուրաքանչյուրիս պարտքն է` պահպանել մեր աստվածային լեզուն, իսկ պահպանելու համար մենք պետք է խոսենք ու մտածենք հայերեն»:
Հրաշալի տողեր էին, որ ուշադիր լսեցինք, բայց իմ կողմից նորից լրացվեց, որ պետք է գրվեր ոչ թե հայերենի մասին, որ դարերի մաքառումների ճանապարհ է անցել ու հասել մեզ, այլ պետք է յուրաքանչյուրն իր կարծիքը գրի դպրոցում անցնելիք առարկայի մասին: Մտքովս անգամ չէր անցնում, որ առարկայի հանդեպ վերաբերմունքը պետք է եզրափակվեր ուսուցչուհուս մասին իմ աշակերտուհու ասելիքով: Նա հետո կարդաց մի նոր գրառում:
«Հայոց լեզվին տիրապետելը յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ է, բայց նայած ով ինչպես է մոտենում այդ առարկային: Անձամբ ես հայոց լեզուն շատ եմ սիրում, մեծ ոգևորությամբ սպասում եմ այդ դասաժամին և հաճույքով էլ լսում եմ իմ ուսուցչուհու բացատրած դասը: Հայոց լեզուն ինձ համար ամենասիրված ու գնահատված առարկաներից է: Երևի առարկայի հանդեպ սերը գալիս է իմ ուսուցչուհու կերպարից, ով անչափ դուր է գալիս մեզ իր ազնվությամբ, անկեղծությամբ, համբերությամբ, առարկայի իմացությամբ:
Ուսուցչուհիս լավ է հասկանում մեր հոգեբանությունը, ըմբռնումով է մոտենում մեր սխալներին, նա միշտ մեզ ուղղորդում և առաջնորդում է: Նա ուշադիր է, բարի բոլորիս հանդեպ, և այդ նվիրվածությունը փոխադարձ է: Որքա~ն շատ կարելի է խոսել նրա մասին, նույնիսկ ափսոսում եմ, որ դպրոցն ավարտում եմ, նա այլևս մեզ չի դասավանդելու: Կարծում եմ ուսուցչուհուն ուղղված սիրուց է ծնվում առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, նա սիրված է բոլորիս կողմից: Ափսո~ս, որ նման բացառիկ ուսուցիչներն այսօր շատ քիչ են»:
Չնայած նրա` ինձ պարգևած գեղեցիկ զգացողությանը` ես նորից հնչեցնում եմ մի նոր դիտողություն, որ պետք չէր ինձ գովաբանել, առարկայի մասին միայն վերաբերմունք պիտի արտահայտվեր: Նրա` ինձ ուղղված պատասխանն իր դեմքին ճառագած այն մեղմ ժպիտն էր, որ փոխանցվեց ինձ, բայց իր խոսքը շարունակություն ուներ. «Եթե երբեմն չարաշահել եմ Ձեր համբերությունը, ներեցե՛ք, դա եղել է պահի տակ և անգիտակցաբար»:
Նկարների մեջ նրան եմ փնտրում` այն սիրուն աղջկան: Մտորումների մեջ եմ… Շնորհակալական զգացումով նորից կրկնում եմ այս վերջին տողը... Եվ դա ասում է մեկը, ով չափազանց կազնակերպված է, հանգիստ ու մեղմ բնավորությամբ: Մի աշակերտուհի, ով իր պահվածքով միշտ էլ հիացնում է ինձ:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2355 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook