- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
7-րդ ա դասարանում զայրանալու առիթ կար… Ես փորձում եմ գտնել անկարգության հեղինակին, բայց բոլորը լուռ են: Հայացքով փնտրում եմ մեկին, ով պիտի խոստովաներ, և շուտով կանգնում է աշակերտուհիներից մեկը` Վիոլետա Մանուկյանը: Նա գլխահակ, բայց շատ կամաց ասաց, որ ինքն է մեղավորը: Ամբողջ դասարանը ցնցվեց, համարյա բոլորը միաբերան հաստատում են, որ նա ստում է: Մինչ կհասցնեի նրան ինչ-որ բան հարցնել, հանկարծ ոտքի կարգնեց մեկ ուրիշը` Արիաննա Առուշանյանը, ով հաստատեց, որ ինքն է «հանցավորը»: Այս անգամ նորից լսեցի համադասարանցիների դժգոհությունը, որ նա էլ խաբում է: Երկուսին կանչում եմ ինձ մոտ, իմ բոլոր հարցումներին նրանք հաստատակամ են: Իմ սպառնալիքները սահմանափակվում են նրանց օրագրերում վարքի «անբավարար» գնահատականով:
Նրանք արտասվում են, իսկ ես պատմում եմ մի դեպք, որ տարիներ առաջ մեկ ուրիշ դպրոցում աշակերտներից մեկին դպրոցից հեռացրել են, թե ինչ է, իր ընկերոջը չի ցանկացել մատնել և իր վրա է վերցրել նրա մեղքը: Նորից հայացքս առանձին-առանձին հառում եմ աշակերտներին, սպասում եմ մեղավորի ինքնախոստովանանքին, բայց ոչ մի ձայն, բոլորը լուռ են: Դասերից հետո առաջարկեցի այդ երկուսին մնալ: Զարմանալի էր, որ նրանց հետ մեկն էլ մնաց աղջիկներից, ով խոստացավ, որ ինքն էլ մեղավոր է, բայց «հանցավորը» մեկ ուրիշն է, ով հասցրել էր դուրս գալ դասարանից: Իսկական մեղավորները պարսավանքի արժանացան, նաև` վարքի «անբավարար» գնահատականի, ովքեր զերծ չմնացին նաև արցունքներից:
Վերջում մենք միասին ենք, ես ու այն անմեղ մեղավորները, որ նայում են ինձ, բայց արցունքոտված աչքերով են: Ուզում էի այդ «զոհաբերության» պատճառն իմանալ, իսկ նրանք շատ էին հուզված: «Մենք գիտեինք, թե ովքեր են կատարել այդ անկարգությունը, տեսել էինք, բայց չցանկացանք մատնել նրանց: Երբ հարցրիք, թե ով է այդ արարքը կատարել, ոչ մեկը չխոստովանեց, իսկ ես չուզեցի, որ իմ ուսուցչուհին շատ բարկանա, դրա համար ասացի, որ ես եմ կատարել, բայց ինձ վատ եմ զգում, որ Ձեզ խաբել եմ» /Մանուկյան Վիոլետա/:
Ինչպիսի~ անկեղծություն, պարզ ու բարի մի սիրուն անմեղություն, որ հիացնում է ինձ: Ես հիշում եմ այն օրը, երբ առավոտյան` դեռ մինչև առաջին դասաժամն սկսելը, նա կանգնեց դիմացս և խնդրեց իրեն բաց թողնել դասերից: Ասացի. «Տեսնում եմ` վատառողջ ես, անձրևային այս մառախլապատ եղանակին կարող էիր չգալ դասի, պարզվում է` եկել ես հարցնես, հետո` գնաս, այդպե՞ս է...»: Նա առանց վարանումի, շատ հանգիստ ավելացրեց. «Բայց ես չէի ուզում անհարգելի բացակայել, մայրիկին էլ ասացի ու եկա հարցնեմ, հետո էլ կգնանք հիվանդանոց»:
Հայացքս ուղղում եմ այն մյուսին, որ գլխահակ աչքերն էր սրբում: «Ես շատ մեղավոր եմ զգում ինձ, որ ուսուցչուհուս խաբել եմ, բայց ես սիրում և հարգում եմ Ձեզ»: Եվ նույնը կրկնում է նաև այս մեկը, որ չուզեց իր ուսուցչուհին շատ բարկանա, «իսկ երբ տեսա, որ դասարանը չի հավատում ընկերուհուս խոստովանությանը, ես իմ վրա վերցրի, որ նրան օգնած լինեմ»:
Կարծես խոսելիք չունեմ, մտասևեռ նայում եմ նրանց, իսկ այս վերջինն այն մեկն է, ում երբեմն դիտողություն եմ անում ինչ-որ պատճառով: Մի տեսակ լարված են, որ դասղեկին խաբել են…Որքա~ն գեղեցիկ էր այդ պահը, մտքերի մեջ եմ, բայց ժպտում եմ, իսկ նրանք ուրախ են, աչքերի արցունքները ցամաքել, իրենք էլ ժպտերես են:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»