USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞վ է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի
2016-12-02 09:58:00
Տպել Տպել

Մանկավարժիս բոլոր նյութերն իրական «հերոսներ» ունեն, դրանք իմ աշակերտներն են, ովքեր ամեն անգամ իմ համար նորովի են հայտնաբերվում, իրենք էլ ինձ հետ ուրախանում, որ նոր կերպարներ են դարձել: Իմ ուշադրության կենտրոնում եմ պահում միշտ նրանց ամեն մի խոսքը, վերաբերմունքը, նրանց արտահայտած անսովոր միտքը, նաև ես ապրում եմ նրանց շարժով` ամեն անգամ կառչելով ամենալուսավոր կետից, որպեսզի այնտեղ դրականը տեսնեմ:
Ուսուցիչն ինքն է ուղեծիր գծում իր համար, երբեք չեմ ուզում ցավոտ հնչեն խոսքերս, կարող է աշակերտ լինի` իմ դասը սովորի, մյուսներինը` չսովորի, կամ լինի հակառակը, ես դա երբևէ հիվանդագին չեմ ընդունի… Բայց ո՞վ է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի, մեզ ո՞վ է ասում, որ աշակերտը պետք է համատարած բոլորին սիրի...
Նա չցանկացավ, որ այստեղ իր անունը գրեմ, բայց այդ աշակերտն ուրախ էր, որ իմ դասաժամին «բավարար» գնահատական ստացավ, և շուտով 10 միավորանոց գնահատման համակարգով իմ առջև դրված օրագրում նշանակում եմ «5»:
Այդ շաբաթվա դասացուցակն ընդհանրապես օրագրում գրված չէր, միայն մի տողում երևաց շատ հպարտ կանգնած մի «հայոց լեզու»: Դիտողությանս նա չարձագանքեց: Հաջորդ հայոց լեզվի դասաժամին նա անմիջապես դասանյութը պատմելու ցանկություն հայտնեց: Նորից սեղանին երևաց օրագիրը, միայն նախորդ օրվա` իմ նշանակած գնահատականն էր երևում, բայց այս անգամ էլ այդ օրվա դասացուցակում` նորից միայն մի «հայոց լեզու»: Իմ հարցումին, թե ինչո՞ւ օրագիրը չի լրացնում, նա մի պահ լռեց, ապա նկատելով օրագրում նշանակված «6»-ը` հպարտությամբ ասաց. «Ինչու՞ լրացնեմ, երբ բոլոր առարկաների մեջ միայն Ձեր դասն եմ սովորում.»:
Չնայած մյուս օրն էլ նա գրականությունից «6» ստացավ, բայց այդ օրը նա օրագիրը տանն էր թողել: Եվ ես մտորում եմ, բայց ինչո՞ւ միայն իմ դասը...Ու հարցիս պատասխանը փորձում եմ գտնել նախորդ օրերում, գուցե հենց դա՞ է նրա դաս սովորելու պատճառը:
Այդ օրը նա անպատրաստ էր ներկայացել: Օրագիրը բերեց, այնտեղ «անբավարար» գնահատեցի, երբ զանգը հնչեց, մոտեցավ ինձ, նայեց սեղանին դրված դասամատյանի` իր անվան դիմաց գտնվող վանդակին: Այն դատարկ էր... Կամաց շնորհակալություն հայտնեց ու հեռացավ... Այդպես էլ օրագրում նշանակված այդ «2» գնահատականը դասամատյան չմտավ, իսկ դրան հաջորդող օրերին նա ձգտում էր անպատրաստ չներկայանալ: Գուցե իմ «լավության» դիմաց դաս սովորելով հատուցու՞մ էր ինձ, չգիտեմ, բայց հաճելի է դառնում նման հատուցումը, երբ թույլ կարողությունների տեր աշակերտը հանկարծ սկսում է դաս սովորել:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2978 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook