- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Զգոնության կո՞չ է սա, թե՞ անցյալի հիշողությունների անմահացում, որ սաստող ձայնով հուշում է 12-րդ հումանիտար դասարանում սովորող իմ աշակերտուհին` Անգելինա Անդրյանը. «Զինվո՛րս, դու ինձ պաշտպանի՛ր, ես` քեզ, բայց մի՛ մոռացիր գույնը պատերազմի…»:
Մի՞թե սահմանին մոտ ապրողներիս համար պատերազմի գույնը դեռ չի խամրել: Ո՞րն է պատերազմի գույնը... Այն, որ մայրերը սև՞ են հագնում, գուցե այն սարսափը, որ մեր հոգու՞մ ենք կրում, կամ այն բոլոր ավերածությունները, որ ահեղագոչ բարձրաձայնում են, թե ամենևին պետք չէ մոռանալ պատերազմի գույնը…Բայց ասում են` պատերազմը հոտ ունի նաև, սարսափելի տհաճ հոտ, որ շուրջբոլորը խեղդամահ է անում ամեն ինչ…Եվ պատերազմի գույնը տեսած ու այդ գարշահոտը զգացած աշակերտուհիս ահազանգի խոսքով պիտի հիշեցներ ամենքիս, որ չնայած պատերազմի հոտը չի զգացվում, բայց զգոն լինենք… Նաև գոհունակություն կա նրա խոսքերում, որ երկինքը հուսահատորեն փափուկ ձյուն է մաղում, գուցե դա՞ է պատճառը, որ պատերազմի հոտը չի զգացվում:
«Ամեն օր վախը սրտումդ փակում ես աչքերդ ու աղոթում վաղվա համար, աղոթում ես սահմանը պահողների կյանքի համար: Դժվար է, որովհետև գիտակցում ես, որ միգուցե վաղը պետք է զենք վերցնես ու երկիրդ պահես, ուսուցիչներիդ ու ծնողներիդ հետ կանգնես զինվորական շարքում, և դա պարտք չպետք է կոչել, այլ` կամք: Սև է պատերազմը, որ բազում կորուստներ ունեցողների ու որբացած մանուկների հիշողությունն է, մայրական տառապանք: Մեկ րոպե լռությունն այնքա~ն խոսուն է դարձել…Չկա այս աշխարհում ավելի բարձր սրբութուն, քան անմահ հերոսների ոգիների մենությունը: Նրանք կերտեցին փառավոր Արցախս, իմ այսօրը, իմ ներկան…Իսկ ես ի՞նչ եմ անում սերնդի վաղվա օրվա համար… Ոչի՛նչ, ոչ մի բան չեմ անում կարծես: Ապրում եմ աշխարհի տարբեր երկրների մարդկանց նման, բայց բոլորի մոտ չկա իմ մեկ օրվա ապրած սարսափը: Ես չեմ սնվում այդ սարսափով, ես չեմ վախենում այն ամենից, ինչ միմիայն իմ երկրում է ակնկալվում: Ես չեմ փախչում շատերի նման, ես ապրում եմ իմ աղքատիկ քաղաքում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող»:
Փակում եմ տետրը իմ աշակերտուհու, ավարտում շարվածքն այս տպագիր տողերի, բայց հոգումս լսելի է արձագանքն այն ձեռագիր խոսքերի. «Ես ամեն անգամ ապրում եմ իմ մեկ օրով, երբ կողքիս անմահ հերոսների ոգիների մենությունն է աղաղակում: Եվ ինչքա~ն լավ է, որ այս մի գիշերն էլ անցավ, նորից ուրախ եմ, որ առավոտը բարի էր ու շատ խաղաղ, և այդ օրը ես չտեսա այն սև գույնը և չզգացի այն տհաճ հոտը պատերազմի»:
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»


