- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մենք երկուսով ենք` ես ու թոռնիկս` Նարեկը: Նա երրորդ դասարանում է սովորում: Մենք զրուցում ենք… Հեռուներից նրա գալիք Նոր տարին արդեն շնորհավորել են, և նա ուրախ է, շատ շնորհակալ: Մենք խոսում ենք բարի մարդկանց մասին, որ երբեմն բարությունը սահմաններ չի ճանաչում:
Այս տարի մենք տոնածառը դեռ չենք զարդարել, բայց ուզում եմ իմանալ` Ամանորի տարեմուտին Արցախի երեխաներն ի՞նչ են ուզում: Ու նրա հարցումները մե՛կ ժպիտներ են բերում ինձ, մե՛կ` հոգիս ծվատող տառապանք:
«Արդեն շնորհավորում են իմ Նոր տարին, ես ուրախանում եմ, բայց նաև` ամաչում, ինչու՞… Ձմեռ պապիկին ես նամակ եմ գրում, իմ ընկերները` նույնպես, բայց ինչու՞ դպրոցում բոլորին հարցրին, թե ինչ կցանկանայինք ու առաջարկեցին գրել նամակ: Մեր միջոցառումներում տղաներս զինվորական հագուստով ենք, մեր երգերը զինվորների մասին են, անցած տարի ես զինվորական համազգեստով զարդարեցի իմ տոնածառը: Բայց ինչու՞...»:
Հետադարձ հայացք եմ ձգում անցած օրերին, այն անցած Նոր տարուն, որտեղ Արցախի երեխաները զինվորական համազգեստով են տոնածառ զարդարում, իսկ ես տխրում եմ: Լույս մանուկները տոնածառի մեջ լույսեր են փնտրում, խաղաղ օրեր...Կանաչ տերևների մեջ մի նոր ճանապարհ եմ ցույց տալիս, հրավառ մի կյանք` սպասումով լեցուն:
Տոնածառի խաղալիքների մեջ ճերմակն են ընտրում` լույս-լուսավորը, երազանքների եզերքին կանգնած` կապույտ խաղալիքն են փնտրում, որ խաղաղ կյանքի հեքիաթը պատմեն: Նոր տարվա գալստյան օրերն են հաշվում, երազանքների ամրոց կառուցում, հնչող զանգերի ղողանջների մեջ հույսեր են փնտրում, ծիծաղկոտ օրեր: Շատ բան չեն ուզում մեր մանուկները` Ձմեռ պապիկից հայրենական տան հավերժությունը, տոնածառի շուրջ շուրջպարի բռնած` ամբողջ աշխարհից անամպ երկնքի մի փոքրիկ կտոր, անհոգ մանկություն:
Ու ես ընթերցում եմ այն փոքրիկ նամակը, որ մեր բալիկը գրել էր Ձմեռ պապիկին:
Սա Արցախի երեխաների մեծագույն ցանկությունն է, որ թևեր առած պիտի հասնի ամենուր: Ճերմակ աղավնիների տեսքով պիտի գա այս Նոր տարին, կապույտ երկնքի անծայրության մեջ խաղաղությունը պիտի թևածի, նրանց աղերսը` Աստծուն ուղղված, պիտ արձագանքի համայն աշխարհում, սահմանից եկող կրակոցներին պիտ պատնեշ դառնան նրանց երգերը...
«Թանկագի՛ն Ձմեռ պապ, ամեն տարի ամանորյա գիշերը մեր կյանքում փոքրիկ հրաշք է կատարվում: Հեքիաթը մտնում է մեր կյանքը, և այդ ժամանակ էլ կատարվում է բոլոր երեխաներիս ցանկությունը, որի մասին երազում ենք ամբողջ տարին: Այդ երջանկությունը դու ես բերում, Ձմե՛ռ պապ: Այս տարի ես էլ մտածելու բան ունեի: Երազում էի, որ ունենամ iphone 7 հեռախոս, բայց հետո հասկացա, որ այն իմ համար կարող են գնել իմ ծնողները, գուցե ոչ հիմա, հետո...Բայց կա մի շատ կարևոր հրաշք, որ իմ հարազատները չեն կարող կատարել: Չեմ ուզում պատերազմ լինի...Չեմ ուզում մեր տունը թողնեմ, ուրիշ տեղ գնամ...Ամիսներ առաջ այն ի՞նչ դղրդողներ էին, որ մենք լսեցինք... Տնեցիներով մտանք մեր շենքի նկուղը… Տատիկս լուռ էր, անհանգիստ, մայրիկս էր մեզ հուսադրում…
Ձմեռ՛ պապ, ես գիտեմ, որ դու ունես կախարդական գավազան: Ուզում եմ այնպես վախեցնես մեր թշնամիներին, որ նրանք մոռանան մեր սահմանները ու մեզ հանգիստ թողնեն: Ես գիտեմ, որ դու շատ բարի ես և շատ ես սիրում մեզ` երեխաներիս: Ես հավատում եմ քեզ և խնդրում` կատարես այդ հրաշքը, գիտեմ, որ դու դրանով կերջանկացնես մեր երկրի բոլոր երեխաներին, ու այսուհետ մենք զինվորական համազգեստով տոնածառ չենք զարդարի: Քեզ շատ սիրող` Նարեկ Բեջանյան»:
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»


