- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երազանք, որ նրան ուղեկցում է արդեն քանի~ տարի. «Ես դեռ 5-րդ դասարանից որոշել էի, նաև գիտեի, որ դերասանուհի եմ դառնալու, որևէ կասկած չկա դրանում: Տարիքս փոքր էր, երբեք մտքովս չէր անցնում, թե ինչ դերում կարող էի լինել: Հիմա առիթից առիթ դպրոցական միջոցառումներում դերակատարություն սիրով եմ անում, փորձում եմ տարբեր կերպարներ` դա լինի մուրացող աղջիկ, հիվանդ, հարուստ թե պաշտոնավոր: Ամենահետաքրքրիրն այն է, որ երբևէ թատրոնում չեմ եղել, բայց երբ հավաքվում ենք, ամեն անգամ այդ միջավայրում բարձրաձայնում եմ, որ ես դերասանուհի եմ դառնալու»:
Լիլիթ Հովսեփյան... 12-րդ հումանիտար դասարանում սովորող աշակերտուհի... Անցած ամիսների հիշողությանս մեջ երևում է նա Բաքվի և Սումգայիթի եղերական հիշատակի օրերին: Երբ կարդաց արցախցի արձակագիր Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպը, ինձ փոխանցեց գիրքը, դրա հետ նաև` թղթին հանձնած մի քանի տողեր. «Գիրքը կարդացի սրտի անհանգիստ տրոփյունով: Ինչքա~ն գեղեցիկ սիրո պատմություն է, կներե՜ս, սի՜րտ իմ, չէի ուզում քեզ նեղացնել, չէի մտածում, որ այդքան ուժգին ու խորը կարձագանքես Լեոյի և Ռենայի սիրո ողբերգությանը: Այս պահից մտորում եմ` երանի~ թե դառնայի հայտնի դերասանուհի, ֆիլմ նկարահանվեր, Ռենայի դերում լինեի, ու այն տարածվեր աշխարհեաշխարհ»:
Եվ մեր զրույցում երևում է այս սիրունատես աղջիկը, որ ազատ է ու կենսախինդ, մտորումներով հարուստ. «Կյանքը մի թատերաբեմ է, և յուրաքանչյուրս մի դերասան ենք` յուրօրինակ տենչանքներով ու ձգտումներով, ապրում ենք` խաղալով մեզ բաժին ընկած լավ կամ վատ դերերը: Ես գիտեմ մի բան, որ դերասանը, եթե դարձավ դեր ասող, ապա նրան ոչ ոք չի նայի, դա լինի թատրոնում թե կինոյում: Այդ դերը պետք է զգաս, պետք է ներսդ ցավի, այլապես չի ստեղծվի այդ կերպարը: Հոգով ու սրտով, ցավով պետք է ծննդաբերել այդ դերը, այլապես պարտված կզգաս քեզ ցանկացած դերում: Պետք է գտնես դերի բանալին, հենց գտար, կհայտնվես ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին:
Ես արցախցի եմ, սիրում եմ իմ երկիրը, ապրում եմ Մարտակերտում, և հպարտ եմ, որ հայուհի եմ: Ասում են` երազանքների մասին չեն խոսում, քանի որ բարձրաձայնելու դեպքում դրանք չեն կատարվում, իսկ ես բարձրաձայնում եմ` երազում եմ դառնալ դերասանուհի: Տարիներ հետո երբ վերադառնամ իմ ծննդավայր, բոլորը կհպարտանան, որ ինձ ճանաչել են, որ ես ավարտել եմ այս դպրոցը: Բայց ունեմ նաև այլ երազանքներ` ունենալ աշխատանքային առաջընթաց և երջանիկ ընտանիք, շրջագայել աշխարհով մեկ, տեսնել ամեն ինչ…Գուցե այդպես նաև կկարողանամ օգնել իմ երկրի բարելավմանը, իսկ ես շատ եմ սիրում իմ Արցախը…Շատերը կասեն, որ ճիշտ չեմ ընտրել իմ մասնագիտությունը, ճիշտ է, շրջապատի կարծիքը կարևոր է, սակայն ես ունեմ իմ սկզբունքները, որի վրա պետք է հենվեմ ու չհիասթափվեմ: Ասում են` ոչ թե մարդն է ընտրում իր մասնագիտությունը, այլ մասնագիտությունը` մարդուն: Իմ դեպքում շատ պարզ է` ես կդառնամ հայտնի դերասանուհի»:
Հաստատակամ է նա, շատ վճռական, և ես ուզում եմ, որ նա իրականացնի իր երազանքը, բայց որքա~ն կցանկանայի` մի նոր որակ բերեր այդ արվեստին...Որ երբեք հայրենի հիշատակները չմոռացվեին, այն սուրբ մասունքները չիմաստազրկվեին, աղոթքն ու լեզուն չաղավաղվեին, սովորույթներն ու ավանդությունները տեղի չտային, ու այդ արվեստը դառնար զուտ հայկական, հայերենով շնչող, ջերմությամբ օծված, մաքուր ու անաղարտ մի սուրբ տաճար:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»