- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Աչքերս սրբելով և աշակերտների` արցունքներից թրջված ու նրանց բացուխուփ անող աչքերին նայելով` բացատրում էի, որ փայտի վառարաններից հետ տվող ծուխը մեզ համար երանավետ պիտի համարենք` համեմատած այն մեկի հետ, որ մահաբեր է...
Ու հիշում եմ, երբ հրետակոծությունից ամբողջ գետինը օդ էր բարձրացել, հողախառն մշուշով պատված շրջապատում ոչինչ չէի տեսնում, աղիողորմ փոքրիկ դստերս էի փնտրում… Առաջ մեկնած ձեռքերս հողապատ օդն էին շոշափում, իսկ ոտքերս տեղում ետ ու առաջ էին գնում, որպեսզի հասկանամ` կարողանու՞մ եմ շարժվել, թե՞... Բայց որքա~ն ուրախ էի, որ դեռ կանք, կենդանի ենք... Ու այդ օրվանից սկսեցի սիրել այդ ծուխը, այն ոչ մահաբեր ծխապատ մշուշը, որ տարիներ շարունակ դպրոցական կյանքի ուղեկիցն է մեր...
Այս օրերին էլ երբեմն պատահում է, որ արտաքին ազդակները խաթարում են մեր դասերը: Այդ պահին մոռանում ես րոպեների մեջ տեղավորված բոլոր անելիքներդ: Մեղմաբար օրորվող քամին, որ բնականաբար բնության գեղեցիկ արարումներից մեկն է, երբեմն այս ձմռան օրերին մեզ համար դառնում է «արհավիրք», որ խափանում է դասերը: Այդ պահին բնությունն իր տարերքի մեջ է լինում` չիմանալով, որ դասարաններում դրված փայտի վառարաններից ծուխը հետ է տալիս դրսի օդի մի փոքր տատանումից անգամ: Ամբողջ դասարանով մեկ տարածվում է ծուխը, աչքերդ, ուզես թե չուզես, արցունքոտվում են, շուրջդ ծխե մշուշաքողով է պատվում, հայացքիդ առջև կորցնում ես աշակերտներիդ, մոռանում, թե ինչի մասին էիր խոսում: Այդ ժամանակ գրողի ծանր կյանքի նկարագրությունը զուգահեռվում է քո այդ պահի մշուշապատ դպրոցական կյանքին:
Ծխացող փայտերը վառարանից հանելուց հետո բացված պատուհաններից սառը օդն է մարմինդ գրկում: Դողդողացող ձեռքերով աչքերիդ արցունքներն ես սրբում` մտածելով, թե սրանք էլ ժամանակ գտան հոգուդ հետ խաղալու: Ամենազարմանալին այն է, որ այդ պահին մտածում ես` չհասցրի աշակերտներին դաս հարցնել, և ոչ էլ ես կարողացա նոր դաս հանձնարարել: Երկընտրանքի մեջ ես ընկնում` բնությու՞նն է մեղավորը, որի բնական շարժը չես կարող կանգնեցնել, բայց ոչ էլ դրա մասին կարող ես գրել դասամատյանում, գուցե ե՞ս եմ մեղավորը` դասավանդող ուսուցչուհիս, որ այդ օրվա իմ դասը չկարողացա վարել:
Բայց ներքուստ հանդարտվում ես, ի~նչ լավ է, երբ վերջին րոպեներին հասցրիր մի նոր դաս տալ նրանց, որ սիրեն ծուխը, այն ծուխը, որ լացացնում է իրենց, ծուխ, որից շնչահեղձ ես լինում, բայց դրանից հետո գիտես, որ դու կենդանի ես...
Երկու պատերազմ տեսած Մարտակերտում ասում են, որ մեր դպրոցն էլ պիտի վերանորոգվի, հուսանք, որ տարիների խոստումները վերջապես իրականություն կդառնան: Գուցե նաև անցյալում մնան այն բացասական երևույթները, որոնք երբեմն խանգարում են մեր դասագործընթացի նորմալ անցկացմանը, հուսանք, որ դրանից հետո գուցե մենք չսիրենք այլևս այդ մխապատ ծուխը:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»