- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս վերջերս ես պատահաբար հանդիպեցի նրա մայրիկին: Նա ամոթխած էր ու այդ ամոթխածությամբ էլ հարցրեց իմ որպիսությունը, նույնպիսի ամաչկոտությամբ էլ տեղեկացավ դստեր մասին, ու իմ արձագանքը եզրափակվեց առերես նրան հակադարձվող ժպիտով: Բայց ինչու՞, նրան տեսնելով, ինքս էլ հուզվեցի, կարծես ցանկացա ինչ-որ բան ասել, բայց ստիպված զսպեցի ինձ: Այդ պահին իմ մտապատկերում կանգնած էր նա` այն համեստ, սիրունիկ աղջնակը, ում այժմ էլ դասավանդում եմ ես:
Այդ օրն աշակերտուհիս դասաժամին իր ձեռքն էր նկարել, որ մատներ չուներ: Նա արտասվեց, համարյա ամբողջ դասաժամին սփոփում էի նրան` հաշմանդամների մասին իմ իրական և երևակայական պատմություններով: Դասանյութից շեղվել էի արդեն: Իմ հերոսները ձեռքերի ու ոտքերի մատներ չունեցող երեխաներ էին, որ դժբախտ պատահարի հետևանքով էին այդ վիճակում հայտնվել կամ ծնվել էին հենց այդպես: Այդ իրական հերոսներից ոմանք ամուսնացած էին արդեն, առողջ երեխաներ ունեին, իսկ ես նախապատերազմյան տարիների նրանց մանկությունից էի պատմում:
Նա սրբում էր արցունքները, մի պահ լսողությունը լարած` լսում ինձ, նորից հակվում նստարանին և լուռ արտասվում: Դասամիջոցին մոտեցավ, հարցական հայացքը հառեց ինձ. «Այն մեկը, ում մասին պատմում էիք, նրա ոտքերի մատնե՞րն էլ չկային»: Գլխով հաստատեցի, ապա ավելացրի. «Նա ընդհանրապես մատներ չուներ, նա էլ քեզ նման գեղեցիկ էր, հիմա ամուսնացած է և ունի հիանալի ընտանիք»: Թեթևացած հոգոց քաշեց, ապա ժպտաց, իսկ ես շարունակում եմ. «Նրան բոլորը սիրում էին, ինչպես մենք ենք քեզ սիրում»:
Հոգումս ծանրացած ցավը խորն էր, հազիվ կարողացա արհեստական ժպիտ խաղացնել դեմքիս...Րոպեներ անց իմ ձեռքին հայտնվեց սովորական տետրի մի թերթ, ձեռքի ափ էր նկարված, մեջտեղում գրված էր` աջ ձեռք, մատներ չկային, մատների տեղերում գրված էին` բութ մատ, ցուցամատ, միջնամատ, մատնեմատ, ճկույթ:
Կարծես փախչում եմ դասարանից, հոգուս ալեկոծությունը չեմ ուզում տեսանելի դարձնել: Նորից նայում եմ թերթին, ապա շրջում մյուս էջը, այստեղ նորից ձեռք, բայց մատներ կային, և ափի մեջ գրված` ձախ ձեռք...Ամբողջ օրը ես նրա ձախ ձեռքով նկարած «ձեռքերն» էի թերթում, աջ ձեռք` առանց մատների և ձախ ձեռք, որ մատներ ուներ:
Օրեր հետո նա դասամիջոցին շատ ուրախ ինձ ժպտաց: Նույնիսկ դասարանի դուռը բացեց և մի կողմ քաշվեց, որ ես առաջինը մտնեմ դասարան: Զգացի նաև, որ նախկին նեղվածությունը չկա, դաս պատմելիս ազատ ու անկաշկանդ էր: Երկրորդ դասաժամին նույն դասարանում էի: Մինչ դասարան մտնելը բարձրաձայն աղմուկ-աղաղակ էր լսվում, նայում եմ ավագին, ապա նրա օգնականին, կարծես սպառված, հուսահատությամբ ինձ են նայում: Հարցնում եմ, թե ովքեր էին աղմկողները, ձեն-ձուն չկա, միայն մի ձեռք եմ տեսնում բարձրացված, մի աջ ձեռք, շատ հպարտ այդ ձեռքը վերևից նայում էր բոլորին, մի հպարտ աջ ձեռք, որ մատներ չուներ:
Բոլորը քարացած են, իսկ ես տեսնում եմ իմ աշակերտուհուն` գլխահակ, իսկ ձախ ձեռքը` իր առջև դրված համակարգչի ստեղնաշարին: Մի քանի ակնթարթ, և ահա նա կանգնում է: «Ես էլ էի աղմկում», -լսում եմ նրա ձայնը, մյուսները զարմացած նայում են նրան... Ի պատասխան այդ շվարած հայացքների` նա կարծես իրեն արդարացնում է. «Բայց չէ՞ որ ես էլ էի խոսում»:
Հիացած նայում եմ նրան, ապա բարձրաձայնում հպարտությամբ. «Դու գիտե՞ս, որ մենք քեզ շատ ենք սիրում, այդ վեր բարձրացված ձեռքով շատ գեղեցիկ էիր...»: Ամբողջ դասարանի հաստատական վանկարկումներն եմ լսում: Նա շատ ուրախ էր, բոլորս էլ ժպտում էինք նրան: Ու հիշում եմ օրեր առաջվա իմ աշակերտուհուն, որ մի ամբողջ դասաժամ արտասվել էր նեղվածությունից, որ իր կողքին չեն ուզում նստել: Եվ իմ մտապատկերում երևում էր նա` իր աջ ձեռքը թաքցնելիս....
Այդ օրվանից, ամեն անգամ այդ դասարան մտնելով, ինքնաբերաբար հայացքս հառում եմ այդ աշակերտուհուն…Նրա կերպարն իմ աչքին ավելի է վեհացել:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»