- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նոր տարի է, բայց` ոչ նոր ուսումնական, Նոր տարի, որ իր հետ թարմ շունչ է բերում, նոր հարաբերություններ, ու այդ նորի մեջ փորձում ենք վերագտնել մեզ: Անցած տարին ինձ համար ստեղծագործական վերելքի տարի էր: Այդտեղ անմահացավ մի դպրոցական կյանք` իմ դասավանդելիք դասարանների աշակերտների ուրախ և տխուր օրերի ապրումներով, նրանց հուզական աշխարհով, անկեղծությամբ, ստեղծագործական մտքերով, մասնագիտությունների ընտրությամբ, իրենց ապագայի մասին տեսլականով, ազատ խոսքի ու կարծիքների բազմազանությամբ, ուսուցչի հետ ունեցած նոր հարաբերություններով ու անհատական առանձնահատկություններով:
Այդ տարում ձևավորվեց մի «Մանկավարժի օրագիր», որ այս օրերին հրատարակության ճանապարհ է անցնում, որպեսզի այն գրքի տեսքով դրվի ընթերցողի սեղանին:
Անցած տարի մանկավարժիս համար բացվեց նաև մանկավարժական արարումների մի նոր ոլորտ, որտեղ երևացի իմ մասնագիտությանը զուգահեռված գեղարվեստական ու գրականագիտական վերլուծություններով, գնահատանքի խոսքերով…
Այն հնարավորություն տվեց նաև ի մի բերել բոլոր նյութերը` իմ աշակերտների մտքերի, արտահայտած կարծիքների քննարկմամբ, որի արդյունքում նորից ասպարեզ եկավ մեկ այլ անհրաժեշտություն` հրատարակել ևս մեկ գիրք, որտեղ կերևա նաև մանկավարժը` տարբեր ստեղծագործությունների` պատկերավորման արվեստի վերլուծություններով, գրողի մասին ունեցած իր արժեքավոր խոսքով, գեղարվեստական մտքի խորությամբ:
Անցած տարվա ուսուցչուհուս արարումների հաջողության դափնեպսակն իմ երկու գրքերի ծնունդը կլինի 2017-ին, բայց շուտով կդրվի մի նոր գրքի սկիզբ, նոր արարումների փուլ, որտեղ մեր դպրոցականներից բացի կերևան նաև սահմանամերձ դպրոցիս ուսուցիչները, ինձ հետ աշխատող անհատականություններ` յուրաքանչյուրը յուրովի տարբեր` իրենց արտահայտած մտքերով, կարծիքների բազմազանությամբ:
Մանկավարժիս աշխարհը լրացնում են ոչ միայն աշակերտները, այլ նաև իմ գործընկերները` տարբեր սերնդի ներկայացուցիչներ: Իմ աշխատանքային օրը նաև նրանց հետ է` երբեմն` հասկացված, երբեմն` գուցե չհասկացված, երբեմն` սրտաբուխ խոսքերով, ժպիտներով առատ, երբեմն` մտքերի մեջ, հուզական խռովքով…
Սա մի ուրիշ աշխարհ է, որտեղ համարյա բոլորս էլ Արցախյան պատերազմ ենք տեսել, բռնագաղթի ճանապարհ անցել, վերադարձել ենք հայրենիք, նոր աշխատանքի կցվել, սերունդներ դաստիարակել, նորից ապրիլյան ահուսարսափ ապրել, մի նոր տարհանում տեսել, բայց նորից մնացել այս հողին կառչած: Եվ հենց այս հողի նկատմամբ ունեցած սիրուց էլ կծնվեն իմ խոսքերը յուրաքանչյուրի մասին, ովքեր նաև կորուստներ ունեն իրենց հոգում, հարազատների անմահ հիշատակ:
Նորից շնորհավորում եմ բոլորի Ամանորը, նոր երազանքներով հանդերձ` ցանկանում մեզ խաղաղ երկինք, որով պայմանավորված են նաև ուսուցչուհուս ստեղծագործական արարումներն իր աշակերտների և գործընկերների հետ մանկավարժական միջավայրում:
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»





