- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Միջնակարգն ավարտելուց 20 տարի հետո միայն ինձ հաջողվեց մտնել դպրոց: Ես ի՞նչ ճանապարհ անցա, որ դարձա ուսուցչուհի, երբ ծանր աղքատությունն էր չոքել դպրոցականիս տարիների վրա, ամոթխածությունը, որ դպրոցի աշակերտուհիս երազանք ուներ` հետագայում մատյանը ձեռքին մտներ դասարան, իսկ այն հաջողվեց իրականացնել ուղիղ երկու տասնյակ տարի անց:
1976-ի դպրոցի շրջանավարտիս բախտ չվիճակվեց այդ տարին ընդունվելու բուհ: Խորհրդային կարգերի քարացած կանոնների համաձայն` ընդունելության չորս քննություն բարեհաջող հանձնելուց հետո անգամ չընդունվեցի: Մեկ միավոր, որ չէր բավարարում…Այդ սառցե օրենքը շարունակվեց հաջորդ տարին…Մինչ այդ տարբեր աշխատանքներ տարա` ստաժ ձեռք բերելու համար, որ հնարավորություն ունենամ նորից փաստաթղթեր հանձնելու: Երկրորդ տարին հաջող քննություններ հանձնելուց հետո նորից դուրս մնացի ընդունելությունից: Այս անգամ իմ արցունքները պիտի միախառնվեին այն 0, 5 միավորին, որ չէր բավարարում…
Բարձրագույն ընդունվելն ինձ համար դարձավ գերնպատակ, որի համար նորից սկսվեց մի դաժան աշխատանք: Ամռանն արևահարվում էի, դրան հաջորդում էր իմ աշխատանքը անձրևի կաթկթոցի տակ, և ձմռան սառնամանիքին ցրտահարվածիս սպասում էր մի նոր տքնաջան աշխատանք այն խաղողի բաց դաշտում:
Երրորդ տարին հաջողակ էր ինձ համար, երբ երջանկությամբ համակված` հասկացա, որ վերջապես Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի եմ դարձել: Այդ ուսանողական տարիները համառ կամքի մի նոր գերնպատակ էին ինձ համար, որ այն պետք է ավարտեմ գերազանց գնահատականներով: Եվ այն իրականություն դարձավ 1982-ին, երբ ավարտեցի բուհը:
Առջևում դժվարություններ կային…Միջնակարգի դռները փակ մնացին ինձ համար, և ես հայտնվեցի տարբեր աշխատատեղերում, նույնիսկ երբեմն ժամանակավոր` դաստիարակչուհի մանկապարտեզում, շրջանային պիոներական տանը` մեթոդիստ, հետո` դաստիարակչուհի գիշերօթիկ միջնակարգ դպրոցում, ապա` շրջանային լուսաշխատողների տան տնօրեն և, վերջապես, համատեղության կարգով` ուսուցչուհի գիշերային հեռակա դպրոցում: Որքա~ն դյուրին է թվարկելը, իսկ այդտեղ արցունքախառն վախվորած ճանապարհ կար երեկոյան ժամերին` գիշերային խավարի մեջ, որ ինձ այդ յուրատեսակ դպրոցն էր տանում, բայց նաև մասնագիտության հանդեպ սեր ունեի, որ սպառվում էր ինձանից մեծահասակ այդ «աշակերտների» սառած հայացքներին նայելիս:
1992-ի Արցախյան պատերազմի տարիների բռնագաղթից հետո ապրեցի ՌԴ-ում, իսկ 1996-ին հայրենի հողի կանչով վերադարձա Արցախ և, վերջապես, աշխատանքի ընդունվեցի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում: Բայց այստեղ էլ դյուրին չէր իմ անցնելիք ճանապարհը, չնայած ձեռքբերումներիս հանդեպ ոմանք աչք էին փակում, բայց ամեն տարի պարգևատրվում էի տարբեր պատվոգրերով իմ աշակերտների հաջողությունների համար: Եվ ահա ուսուցչուհու բազմաբեղուն և տքնաջան աշխատանքս գնահատանքի արժանացավ 15 տարի հետո, երբ 2011թ. պարգևատրվեցի ԼՂՀ վարչապետի հուշամեդալով` մատուցած ծառայությունների և մանկավարժության մեջ ներդրած ավանդի համար:
2013 թ. մասնակցեցի «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին ու պարգևատրվեցի ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ «Լավագույն ավանդույթների պահպանումը և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում հաղթելու համար: 2013 թ. ԿԳ նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական օժանդակությամբ հրատարակվեց իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, որը բաժանվեց Արցախի բոլոր դպրոցներին: 2014 թ. ստացա հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: 2014 թ. շնորհվեց Արցախի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Այս օրերին էլ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, նաև որպես այդ մեթոդմիավորման նախագահ` սիրով շարունակում եմ իմ գործունեությունը նույն դպրոցում: Հուսամ` կկարողանամ նոր հաջողություններ արձանագրել իմ մանկավարժական աշխատանքում` չմոռանալով սիրո և արցունքի այն հետքերը, որ մնացին իմ անցած ճանապարհին:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»