- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հիմնադիր տնօրենն է նա` Լիդիա Պետրոսյանը: Երբեմն ես նրա հետ եմ, նրա կողքին` մտերմիկ միջավայրում, երբեմն կիսում եմ նրա մտահոգությունը` դպրոցի հետ կապված տարբեր հարցերով: Նրա հետ զրուցում եմ, նա շատ անմիջական է, պարտավորվածության զգացումով, ու հիշողություններս ինձ տանում են 20 տարի առաջ այն 96 թվականը, երբ օտար ափերից դստերս հետ վերադարձա հայրենիք: Վերադարձանք, որ ապրենք մեր տանը, բայց ուրիշն էր ապրում իմ օջախում, իսկ ես պատերն էի համբուրում իմ բնակարանի, աղաչում նրանց, որ ազատեն այն: Մեր կողքին էր նա` դպրոցի տնօրենը, ով սատար կանգնեց մեզ` նորից բնակվելու մեր ծխապատ ու ծեփաթափ ոչ հարմարավետ տանը, որ ապօրինաբար ուրիշն էր սեփականացրել Արցախյան պատերազմից ու մեր բռնատեղահանությունից հետո:
Այդ 96-ից առաջ ես ունեի ևս մեկ 20 տարի, որ դպրոցն ավարտելուց հետո անցել էր այդ երկու տասնյակ տարին, բայց երբևէ ինձ բախտ չէր վիճակվել միջնակարգը մտնելու` որպես ուսուցչուհի, որն իմ տարիների երազանքն էր: Նորից դպրոցի տնօրենն էր, որ հայտնեց ինձ այն ուրախ լուրը, թե դպրոցում ինձ դասաժամերն են սպասում…Ու ես` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, այդ 96-ի փետրվարին մտա դպրոց: Նա ինձ ուղեկցեց ուսուցչանոց և իմ` այն կարմիր գույնով բարձրագույնի դիպլոմը ձեռքին` թափահարեց` ի ցույց բոլորի, ու ինձ ներկայացրեց ուսուցիչներին…
Լիդիա Պետրոսյանը մաթեմատիկայի մասնագետ է, շռայլ հոգու տեր մի անձնավորություն, ով իր մանկավարժական երկարատև գուրծունեության շնորհիվ շրջապատում ձեռք է բերել հեղինակություն, իսկ տարիների ընթացքում տնօրենի պարտավորությունները մշտապես ուղեկցվել են ամենամյա հաջողություններով, որ հատուկ է եղել մեր դպրոցին: Նրա տքնաջան աշխատանքն ու նվիրյալ ջանքերն իզուր չեն անցել, և երբեք չի մոռացվի նրա անձնական մասնակցությունը դպրոցի վերաշինման գործում դեռևս Արցախի հետպատերազմյան տարիներին:
1994 թ. սեպտեմբերի 1-ին նրա շնորհիվ Մարտակերտում նորից հնչեց դպրոցի ընդհատված զանգը` այդ ամռանը նրա նախաձեռնությամբ կատարված վերանորոգողական աշխատանքներից հետո: Դպրոցի դռները բացվեցին 300 աշակերտի համար, նրա խոսքով սկսվեց դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը, որը շարունակվեց տարիների ընթացքում, ու մինչ այսօր էլ նրա հետևողական աշխատանքի և անմնացորդ նվիրման շնորհիվ ամեն տարի մի նոր սերունդ է կյանք մտնում` տանելով իր հետ նրա մաղթանքներն ու պատգամները:
Ցանկացած աշխատանք գնահատականի և ուշադրության կարիք ունի, այդ առումով մեծ է Լիդիա Պետրոսյանի արցախնպաստ գործունեությունը, որի համար նա 2014 թ.-ին ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով, որը նվիրական ու խիզախումներով լի աշխատանքի արգասիք է:
Այս օրերին սահմանմերձ բնակավայրի մեր դպրոցում սովորում է 575 աշակերտ, ունենք բարձրագույն կրթությամբ 47 մանկավարժ, դպրոցում առկա են հումանիտար և բնագիտական ուղղվածությամբ հոսքային դասարաններ:
Մեր բնակավայրի ապրիլյան հրետակոծության հետքերը տեսանելի դարձան նաև դպրոցի վրա, չնայած այն միշտ էլ հիմնանորոգման կարիք ուներ, և այսօր էլ բարվոք դպրոցում դասավանդելը դարձել է բոլորիս համար երազանք: Բայց նաև հպարտությամբ ենք լցված, որ սահմանամերձ դպրոցի տնօրենի գլխավորությամբ բոլոր ուսուցիչներս էլ նոր սերնդի ուսմանը զուգահեռ` հայրենիքի պաշտպանի ձևավորման բարդ ու պատասխանատու աշխատանքն ենք կատարում` նպաստելով հայապահպանության կարևորագույն գործին:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»