- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երբեմն ուսուցիչներիս միացնում է մի նոր մտերմիկ միջավայր, որտեղ անցյալը նորովի մեզ հյուր է գալիս, և այդ անցած օրերում ափսոսում ենք մի անցած կյանք կամ գուցե օրեր, որ անվերադարձ են: Ու այդ անցյալում մեր կողքին տեսնում ենք մտերիմ մարդու, որ ամեն տարի գալիս է Մարտակերտ, այցելում իր հարազատներին ու հայրենակիցներին: Մի պահ կտրվում եմ մյուսներից և հայտնվում եմ նրա կողքին, որ Հայաստանից է եկել, գյուղական դպրոցում դասավանդող ուսուցչուհին` Վիկտորյա Իսրայելյանը, ով պատմում է իր դպրոցի մասին: Փորձում եմ համեմատության եզրեր գտնել մեր դպրոցների միջև, և չգիտեմ ինչու, երանություն եմ տալիս մեզ, չնայած այս ձմռան եղանակին երբեմն մրսում ենք, երբեմն ծուխ կուլ տալիս մեր դասարանների փայտի վառարաններից:
Ինչու՞ եմ հպարտություն զգում այս մի հատիկ բառից, որ կոչվում է «ուսուցիչ», և հանկարծ մեկ այլ հպարտության զգացում գերիշխող է դառնում «Արցախի ուսուցչուհի» անվան կողքին, երբ այսքան մոտիկ ենք ապրում սահմանից: Եվ ես այդ նույն զգացողությամբ նրանց պատմում եմ, որ անցած տարին մանկավարժիս համար ստեղծագործական արարումների մի լայն շրջան էր, դպրոցական կյանքն իմաստավորելու մի մեծ ցանկություն, որն իրականություն դարձավ և այն շարունակական կլինի մեր ուսուցիչների կերպարներով, ովքեր հայրենի հողի նվիրյալներ են: Կարծես ուզում եմ տեսնել անհոգ մարդ, բայց բոլորս էլ անցած օրերի անջինջ տպավորությունների մեջ ենք ու խաղաղություն ենք ուզում:
Եվ ժամեր անց մենությանս մեջ ես մտովի մեր ուսուցչուհիների հետ եմ, մի նոր երգ է ծնվում հոգումս, որ այն նվիրեմ ամենքին: Ու այդ օրը գեղեցիկ է թվում ինձ, գեղեցիկ է դառնում նաև հասարակ մի բառ, որ ստեղծվում է պատահաբար: Խաղաղ կյանքի մի նոր երգ է այն, որ այս ձմռան եղանակին արևոտ օրեր է ուզում: Եվ ես բառեր եմ փնտրում, որ բոլորիս համար խաղաղ օրերի մի հեքիաթ հյուսեմ:
«Արևե՞լ», թե՞ «ձյունել», բառերն ինձ դուր են գալիս, ու այն մեկը` արևը, արևներ եմ դարձնում, որ արևոտված օրս փռեմ ամենուր բոլորի համար: Արևածագի երազանքս արևամուտին դառնում է կախարդական` մայրամուտի գույներով երիզված, կարոտս դառնում է արևահարված մի հարազատ կսկիծ, արևոտ նայվածքս` հանդարտ ու խորհրդավոր... Խաղաղ մի թախիծ պատում է հոգիս արև օրվան հաջորդող անձրևի միալար կաթկթոցի պես:
Արևի ջերմությամբ հարբած` մի սիրուն մեղեդի ձուլվում է էությանս, այդտեղ արևի դեղին ծաղիկներ եմ տեսնում, հեզիկ խոնարհումով արևի երգն են երգում, և կյանք կա այնտեղ, արևոտ ժպիտներ, ձյունի ծիծաղ կա այնտեղ, որ արևի հետ պար է բռնել...Ու այսպես կյանքը գեղեցիկ է դառնում, որտեղ արևներ կան շատ, պահն էլ գեղեցիկ է դառնում, երբ ձյան սառնության մեջ արև եմ փնտրում ու իմ արևներին իրար կողքի եմ դնում, որ սրտաբաց մի հեքիաթ պատմեն ձյան մեջ փայլող արևի շողերի մասին... Արևոտվա՞ ծ, թե՞ ձյունոտված, երկուսն էլ լավ են հնչում, արևի մեջ ժպիտներ կան շատ, ձյունի մեջ` ծիծաղներ, սիրում եմ, երբ ձյունոտված օրս արևոտ է դառնում, և ժպիտների փնջերի մեջ ծիծաղներ եմ տեսնում: Ու այդ ծիծաղները փռում եմ ամենուր, որ արևոտված այս սիրուն մեղեդին ձուլվի մեր էությանը և հնչի բոլորիս հոգում` որպես խաղաղ օրերի մի նոր երգ:
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»





