- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր, բեմը` գեղեցիկ ձևավորված, երեխաները` յուրովի իրենց դերերի մեջ: Սուրեն Մուրադյանի «Ծաղկամանի գաղտնիքը» պիես-հեքիաթի բեմականացումը իր շուրջն էր համախմբել դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին: Աննկատ չէր բոլորի հետաքրքրությունը, թե ինչպես էին նախատեսել բեմականացնելու այս ստեղծագործությունն իմ դասղեկական 7-րդ ա դասարանի մի քանի դեռահասներ, ովքեր ընդգրկված էին դպրոցի ասմունքի խմբակի մեջ:
Երրորդ տարին է, ինչ խմբակավար Սվետլանա Դալլաքյանն իր աշխատանքի պտուղները հրամցնում է բոլորիս: Ուստարվա ընթացքում շաբաթվա երկու օրը դասերից հետո նա այդ աշակերտների հետ է: Իր գործի անմնացորդ նվիրյալն է նա, ում նկատմամբ սերն ու համակրանքը տեսանելի է բոլորիս: Եվ ահա միջոցառման բացման խոսքը նրա դուրեկան ձայնով է սկսվում, և համակ ուշադրությամբ լսում ենք Արցախի կյանքի` մեր օրերին միախառնված հեքիաթի բեմականացման նպատակաուղղվածության մասին, որ ի հեճուկս մեր թշնամիների` հայ մարդը արարող է, ստեղծարար, խաղաղասեր, դժվարություններ հաղթահարող, ու այն արձագանքվում է այդ երեխաների խոսքերով:
Միշտ էլ հեքիաթներում բարի ու չար ուժերի պայքարն է իմաստավորում մարդու բնույթը, և բեմում այս երեխաները բարձրաձայնում են այն մեծ գաղափարը, որ մարդը սերունդների օղակ է, նրան երազանքների իրականացման հնարավորություն է տրված, բայց նաև մարդը մահկանացու է, ումից անխուսափելի է մահը: Այդ ճանապարհին արարող մարդը դառնում է հնարամիտ, հրաշագործ, անընդհատ որոնող, հանդես է գալիս իր անսասան ուժով, իմաստությամբ, կենսասիրությամբ, լավատեսությամբ ու հաղթում է չար ուժերին, կեղծարարներին ու փառասերներին:
Պիեսում տեսնում ենք տարբեր շերտերի պատկանող մարդկանց` թագավոր ու նրա դուստրը, պալատական վեզիրներ, ծաղկաբույծ հողագործ, նաև` սիրո և փառքի պայքար, որտեղ հաղթում է իսկական սերը` համեմված ծաղկամանի գաղտնիքով, և ամրագրվում է այն հզոր միտքը, որ հայրենիքը բարգավաճում է միայն բարի, ազնիվ, արդար, խիզախ, արարող մարդկանց շնորհիվ: Մարդասիրության, իսկական սիրո, խաղաղ կյանքի գաղափարով ու քնարական շնչով եզրափակվում է պիեսը` հաստատելով, որ ամենանվիրականը «հայրենի հողն է, որի համար զոհվում են մարդիկ, ամենաշռայլը նույնպես հայրենի հողն է, որքան շատ աշխատես, այնքան շռայլ ու առատաձեռն կվարձատրվես: Ամենից հարուստը դարձյալ հողն է. նա իր ընդերքում անհամար գանձեր ունի»:
Բեմում հնչող երաժշտությամբ, դերերի մեջ գտնվող երեխաների երգով ու պարով ավարտվում է միջոցառումը: Աշխատանքն ու շիտակ խոսքը Թո՛ղ որ երկրում հաղթանակեն, Խնդությունն ու երազանքը Բոլոր մարդկանց թո՛ղ համակեն: Երջանկության ծաղկի բույրը Թո՛ղ տարածվի ողջ երկրով մեկ, Ե՛վ պալատում, և՛ամեն տեղ Թո՛ղ միշտ հնչեն ծիծաղ ու երգ:
Դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի և մանկավարժիս` երեխաներին ու խմբակավար Սվետլանա Դալլաքյանին ուղղված շնորհակալական խոսքերով ավարտվում է միջոցառումը:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»