USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շրջանավարտների հետ՝ մտերմիկ միջավայրում
2018-01-08 12:25:00
Տպել Տպել

Դպրոցի 2013-14 ուստարվա շրջանավարտներից ինձ մոտ էին: Օրեր առաջ այցելել էին իրենց նախկին դասղեկին՝ շնորհավորելու Նոր տարին և Սուրբ ծնունդը: Մտերմական միջավայրում էինք, ուրախ տրամադրությամբ, անցած օրերի հիշողություններով, նոր օրերի տպավորությամբ, երբեմն՝ կատակախառն, երբեմն՝ լուրջ: Ամեն տարի նրանցից ոմանք, ովքեր հնարավորություն ունեն, այցելում են ինձ, ու տարեցտարի նրանց ավելի հասունացած եմ տեսնում, նոր նպատակներով, ավելի խելամիտ առաջարկներով:

Տարբեր բուհերում են սովորում, տարբեր մասնագիտություններով: Ահա նրանք՝ Անուշ Առաքելյան, Անի Հարությունյան, Նաիրա Սարգսյան, Մարինե Հարությունյան, Իգոր Հարությունյան, Մհեր Մելքումյան, Վարդան Սաղաթելյան, Անի Պետրոսյան, Անուշ Մինասյան, Քրիստինե Աբրահամյան...
Զարմանալի էր ոմանց կողմից բուհական և դպրոցական կրթության համատեղումը, որտեղ նախընտրությունը տրվեց դպրոցի ուսումնառությանը, որ այն ավելին է տալիս, քան բարձրագույն ուսումնական հաստատությունը: Բայց զարմանալի չէր ինձ այն մտահոգությունը, որ շատ ավելի առարկաներ են անցնում բուհում, որոնք իրենց պիտանի չեն լինելու տվյալ մասնագիտությամբ հետագայում աշխատելիս: Հարցը, թե որքանով է նպատակային 12-ամյա կրթությունը, իմ կողմից բացասական հնչողություն ունեցավ: Տարակարծություն չկար այստեղ, երբ բոլորս էլ գիտեինք, որ կրթության համակարգում անելիքներ շատ կան, որ նպատակային փոփոխությունների արդյունքում գուցե նոր որակ ապահովեն:
Տղաները, որ պարտադիր զինվորական ծառայությունից հետո հեռակա ուսումը շարունակում են բուհում, աշխատում են նաև տարբեր ոլորտներում: Աղջիկներից ոմանք նպատակ ունեն այս տարի բարձրագույնն ավարտելուց հետո շարունակել ուսումը մագիստրատուրայում: Հետաքրքիր էր նրանց կողմից այն իրողությունը, որ ցանկանում են իրենց երիտասարդ մասնագետներ դասախոսեն, ու նման առաջարկ են կատարել և ստացել դրական արձագանք:
Պարզվեց՝ փորձուսուցումը ոմանք անցկացրել են մայրաքաղաքի տարբեր դպրոցներում, նրանց մոտ համեմատության եզրեր տեսա դպրոցների միջև, նախընտրությունը տվեցին մեր դպրոցին, որ այստեղ մեր աշակերտները շատ ավելի կարգապահ են, կազմակերպված, քան նրանք, որոնց հետ առնչվել են: Նույնիսկ ականատես են եղել ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, որոնք անհամատեղելի են մեր դպրոցի հետ:

Մեր հանդիպումը և՛ մտերմական էր, և՛ ուսուցողական...Հետաքրքիրն այն էր, որ նախորդ տարիների նման իրենց ուսուցչուհու կողմից խորհրդի կարիք չունեին, երբ հասուն մտքերով ու առաջարկներով իրենք տարբերակում էին ճիշտն ու սխալը, հինն ու նորը, խելացին ու անգետը...
Միջավայրն այնքան ջերմ էր, նույնիսկ մոռացանք նկարվել, բայց այս պահին փնտրում եմ նրանց նկարները... Հիշողությամբ անցած օրերի հետ եմ, այն հին նկարներին եմ նայում, որտեղ ծնողներ կան նաև: Ընտրածս դպրոցական կյանքի խմբանկարում ոչ բոլորն են տեսանելի, նաև նրանցից ոմանք արդեն ամուսնացել, նոր ընտանիք ունեն...
Շնորհավորանքս ուղղված էր նրանց, իրենց ընտանիքներին, բոլորիս: Շնորհակալական զգացումս արտահայտեցի իմ հեղինակությամբ գրքերի նվիրումով, նաև այն համոզմամբ, որ ապագան հուսալի ձեռքերում է:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9402 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook