- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Անակնկալ էին ինձ համար այս «Ուշացած խոսքերը», որ ստացա մեր դպրոցի նախորդ տարվա շրջանավարտներից մեկի կողմից, ով վերջերս ինձ մոտ էր՝ իր բարեկամուհու հետ: Ինձ թվում էր՝ նա ասելիք ուներ, բայց լուռ էր, երբեմն՝ գլխահակ, իսկ ես մտերմորեն զրուցում էի: Այդտեղ մտահոգություն կար իմ գրքերի հրատարակության շուրջ, նաև առաջարկներ կային...Ես նրան գիրք նվիրեցի, որտեղ ինքն էլ իր արժանվույն տեղն ուներ, բայց որոշ չհասկացվածություն կար մեր միջև, որ ուշացրել էր այդ գրքի նվիրումը:
«Բառերս խեղդում են, բայց անգամ կապակցված մի տող գրելու ուժ չունեմ: Երկար մտածելուց հետո ձեռքս մեկնեցի թղթին: Սա վերադարձ է դեպի «Մանկավարժի օրագիր» գիրքը, որն ամանորյա երազանքս էր դարձել:
Նախ՝ շնորհակալություն նվերի համար, ուսուցչուհի՛: Նվերները լինում են տարբեր, բայց մենք պետք է գիրք նվիրենք, գիրքը՝ որպես արժեք, մեր կյանքի կարևոր բաղադրիչ ներկայացնենք:
Ես հասկացա նաև, որ կարևոր է ոչ թե գիրք նվեր ստանալը, այլ այն՝ որպես արժեք, ընդունելը:
Նորից շնորհակալություն, իմ սիրելի՛ ուսուցչուհի, այս գիրքը շատ մեծ նվեր է ինձ համար, թանկ ու արժեքավոր:
Անկեղծ ասած, շատ եմ տպավորվել, ընթերցելիս ամբողջովին կլանվում եմ: Կարևոր է, երբ գիրքը մեկ շնչով կարդալու ցանկություն է ծնվում: Անհամբեր սպասում ես օրվա այն հատվածին, թե երբ պետք է այն բացես ու ընթերցես: Ինձ համար ամենալավ և արժեքավոր նվերը գիրքն է, ես գնահատում եմ գրքի բույրը, կարդալու հմայքը:
Երկար եմ մտածել, թե ինչ տողեր պիտի գրեմ, ինչեր պիտի ասեմ: Հուսով եմ՝ ստացվեց:
Իմ սիրելի՛ ուսուցչուհի, թող որ այս տարին Ձեզ համար լինի նոր հաջողություների ձեռքբերման տարի: Նաև ուզում եմ կրկնել հայտնի խոսքը. «Ինչպիսին մարդիկ են, այնպիսին էլ նրանց գրած գրքերն են»:
Կարդացի տողերը մի քանի անգամ, շնորհակալական զգացումով: Որքա~ն շատ ասելիք կար, որ չկարողացանք ասել, երբ իրար կողքի նստած էինք իմ բնակարանում, երբ մեր հոգում պարուրված թախիծ կար, որ նստվածք էր տվել անցած օրերից... Մենք չբացվեցինք, նա իր խոհերը տարավ իրեն նվիրած իմ գրքի էջերում, որ շուտով դարձան «Ուշացած խոսքեր», իսկ ես մնացի իմ նախորդ օրերի մտորումների հետ, որ շարվել էին մենությանս մեջ, լռության գրկում:
«Երբեմն լռին մենությանս մեջ խոսում եմ ինձ հետ, սիրում եմ այսպես խոսել ԵՍ-իս հետ, երբ ինչ-որ թախիծ անտես թևերով ինձ հյուր է գալիս: Լինում է այնպես, որ ըմբոստ հոգիս լռում է հանկարծ և լռությունը բռունցքված պահում, չի ուզում ճչա, և կամ լռում եմ, դառնում եմ անձայն, երբ փոթորկված եմ, հոգիս` ցավատանջ: Ծառի, ծաղկի հետ կարող եմ խոսել նույնիսկ շշուկով, տառերով շարված բառերս են խոսում, իսկ ես լռում եմ... Մտքերիս հետ էլ խոսում եմ անձայն, անցած հուշերս թերթում եմ անձայն, միայն թե թերթեմ, անձայն եմ գնում անցնելիք ճամփաս, միայն թե անցնեմ, արևին անգամ փարվում եմ անձայն, միայն թե շողա, իմ բաժին լույսը գրկում եմ անձայն, միայն թե գրկեմ»:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»